Z սերունդ, հաճախորդների սպասարկում և գործատուներ

#EnlightInfographics նախագիծը ներկայացնում է ինֆոգրաֆիկ նյութերի շտեմարան մենեջմենթի, առաջնորդության, քննադատական մտածողության, աշխատանքի, նորարարությունների, մասնագիտական հմտությունների, աշխատաշուկայի ժամանակակից միտումների և պահանջների, առողջ ապրելակերպի և հարակից ոլորտների վերաբերյալ:

Z սերնդի ներկայացուցիչները 35%-ից 40%-ով ավելի հաճախ ենկապ հաստատում բիզնեսների հետ՝ հատկապես պրեմիում ապրանքանիշերով կամ ծառայություններով զբաղվող, քան իրենց ավագ սերնդի միլենիալ քույր-եղբայրները:📱

Սա ընդգծում է հաճախորդների սպասարկման մեջ մարդկային գործոնի պահպանման կարևորությունը, քանի որ հաճախորդների գրեթե մեկ քառորդն ակնկալում է հեռախոսային աջակցություն՝ որպես պրեմիում ծառայության մաս:

Մինչ ընկերությունները փորձում են բավարարել Z սերունդի կարիքները, իմացեք, թե ինչպես ներգրավվածությանն առաջնահերթություն տալը և հեռախոսի միջոցով բարդ խնդիրները լուծելը կարող է նրանց առանձնացնել  շուկայի այս աճող հատվածում` https://mck.co/3JQTYxX 
 


Թարգմանիչ՝ Հասմիկ Խաչատրյան
Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Անի Վարդանյան


Նյութերի առաջնային աղբյուրը ամերիկյան “McKinsey & Company” մենեջմենթի համաշխարհային խորհրդատվական ընկերության թվային պլատֆորմն է:

Նյութերը հրապարակվում են «Ինլայթ»-ի սոցմեդիայի հարթակներում #EnlightInfographics հեշթեգի ներքո: