Հայաստանում ամեն տարի բարձրագույն կրթություն են ստանում հարյուրավոր երիտասարդներ, սակայն որակյալ մասնագետներ նրանցից քչերն են դառնում: Այս փաստից ելնելով՝ բազմաթիվ գործատուներ թափուր աշխատատեղերը չեն կարողանում համալրել որակյալ մասնագետներով: Արդյունքում՝ ավելանում է ոչ միայն գործազրկությունը, այլ նաև բարձրակարգ մասնագետների պահանջը: Այս խնդրի լուծման ճանապարհ փորձեց առաջարկել ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը: