«Մեր բոլոր հրապարակումները գիտահանրամատչելի են։ Չոր գիտական չեն, դրանք նախատեսված են լայն շրջանակների համար…». ” Արեգ Քոչինյան։
Եվս մեկ լրատվամիջոց լուսաբանեց ԵՎՀԿ պատմությունը, գաղափարներն ու նպատակները։ «Ա1+» -ին տված հարցազրույցի ընթացքում ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը ներկայացրեց կենտրոնի ստեղծման գլխավոր նպատակներից մեկը, այն է` դարձնել երիտասարդների ձայնն ու խոսքը առավել լսելի ու հասանելի հանրությանը, ինչպես նաև Հայաստանում վերլուծական ոլորտը համալրել նորանոր երիտասարդներով։ Զրույցի ընթացքում մանրամասն ներկայացվեց կենտրոնի կառուցվածքն ու աշխատանքը։ Այսօր ԵՎՀԿ-ն ունի ավելի քան 50 անդամ, ովքեր գործում են կամավորական սկզբունքով։ Երիտասարդ վերլուծաբանների բոլոր վերլուծությունները ամբողջովին անաչառ և անկախ են որևէ քաղաքական ուղղությունից։