Նոյեմբերի 9-ին ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը հյուրընկալվել էր Ազատություն TV-ի «Ըստ էության» հաղորդմանը:
Քննարկման թեման վերջին ժամանակներում ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումն էր: Հաղորդմանը մասնակցում էին նաև «Հանուն գիտության զարգացման» շարժման համակարգող խմբի անդամներ Դավիթ Պետրոսյանը և Հայկ Զաքարյանը, ինչպես նաև ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը:
Ներկաները քննարկեցին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի այն կետերը և դրույթները, որոնք վիճահարույց են մի կողմից գիտության զարգացման, մյուս կողմից՝ երկրի պաշտպանության հարցում:
ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը ներկայացրեց իր դիրքորոշումը օրինագծի, ինչպես նաև «Հանուն գիտության զարգացման» շարժման վերաբերյալ՝ ընդգծելով մեր երկրում գիտության և պաշտպանության ոլորտների խնդիրների մասին իր պատկերացումները: Նա նաև նշեց օրինագծի թերի կողմերը՝ շեշտելով, որ եթե օրինագիծը ներկայացվեր առավել գրագետ և մատչելի, միգուցե նմանատիպ շարժումներ չլինեին: ԵՎՀԿ նախագահը նաև առանձնակի ուշադրություն հրավիրեց մեր երկրում օրինագծեր ընդունելու մշակույթում հետազոտությունների բացակայության վրա, ինչն էլ մեծ մասամբ ընդվզումների և բողոքի ակցիաների պատճառն է կամ պատճառ է դառնում։
Հաղորդումը կարող եք դիտել՝ անցնելով հետևյալ հղմամբ: