«Ցեղասպանության զոհ» կարծրատիպի վերականգնումը 2016թ. ապրիլի 2-6-ի Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում
Ամեն մի նշանում ննջում է միևնույն հրեշը, որի անունն է կարծրատիպ:[i]
Մեր օրերում, երբ էթնոքաղաքական կոնֆլիկտները գերիշխում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում, էլ ավելի արդիական է դառնում այն մեխանիզմների ուսումնասիրությունը, որոնց միջոցով հնարավոր է հասկանալ, նկարագրել և մեկնաբանել տարբեր էթնիկ խմբերի փոխհարաբերությունները: Այդ մեխանիզմների շարքին են պատկանում էթնիկական կարծրատիպերը, որոնք բացի նրանից, որ ընդգծում են էթնիկական կերպարների ուրվագծերը, նաև կառուցում և վերարտադրում են արդեն գոյություն ունեցող հասարակական իրականությունը: Էթնիկական կարծրատիպերը միջոց են դառնում ինքնաճանաչողության համար սեփական(автостереотип/ինքնակարծրատիպ) և այլ խմբի(гетеростереотип/արտաքին կարծրատիպ) նկարագրության, էթնիկական նույնականության վերարտադրության օգնությամբ, որը համապատասխանություն է ձեռք բերում այլ էթնիկական նույնականությունների համադրությամբ[ii]: Էթնիկական կարծրատիպերը ոչ միայն նկարագրում են գոյություն ունեցող իրականությունը, այլև սահմանում են այն հասարակական ընդհանրության կարիքների և պահանջների համաձայն՝ կարծիք կազմելով ինչպես «ուրիշների», այնպես էլ իրենք իրենց ասին՝ շեշտելով կոնկրետ ընդհանրացված բնութագրեր կամ համահարթելով դրանք[iii]: Հենց այսպես են էթնիկական գետերոկարծրատիպերը դառնում էթնիկական նույնականությունը կազմող տարրերից մեկը, որը անխուսափելիորեն ենթադրում է ստանդարտների երկվություն, քանի որ «մենք» «նրանք չենք» , «նրանք» «մեզ» նման չէն[iv]: «Մենք/յուրայիններ»-«նրանք/օտարներ» հակադրության փաստը, այսինքն՝ այլոց պրիզմայի/լույսի տակ ինքն իրեն սահմանելը, էթնիկական կարծրատիպերի կարևորագույն գործառույթներից է:
Ելնելով վերոնշյալ տեսական սեղմ ակնարկից՝ ես ինքս ինձ հարց տվեցի. որո՞նք են ինքն իրեն «թշնամու» (տվյալ համտեքստում՝ թուրքերի/ադրբեջանցիների) կերպարի պրիզմայով ընկալման միջոցով կազմվող հայկական նույնականության մոդելի առանձնահատկությունները, և ինչպե՞ս է դարի ընթացքում կազմվում «զոհի» ավտոկարծրատիպը:[v] Անհրաժեշտ է նշել, որ հայկական գերիշխող նացիոնալիստական դիսկուրսում, որը վերարտադրվում է, հիմնականում, ԶԼՄ-ներում, ադրբեջանցիները նույնականացվում են թուրքերի հետ: Տվյալ համատեքստում ցեղասպանության և թուրքերի հետ ցանկացած պատմական իրադարձության նույնականացումը մատուցվում է ինքնին որպես ըմբռնելի փաստ[vi]:
Հետազոտության խնդիրը և մեթոդաբանությունը
Տվյալ տեքստում ես ցանկանում եմ ներկայացնել և վերլուծել «ժողովուրդ-եղեռնի զոհ» կարծրատիպի փոփոխումը և դրա վերարտադրման ցիկլային բնույթը 2016թ. ապրիլին Ղարաբաղում ռազմական գործողությունների սրման օրիակի վրա: Ինձ հետաքրքրում էր, թե ինչպես էր Հայաստանում զարգանում տեղեկատվական դաշտը սոցիալական ցանցերում (ֆորումներում, էլեկտրոնային ԶԼՄ-ներում) քառօրյա մարտերի ընթացքում, և ինչպես էր վերարտադրվում «նոր զոհի» կարծրատիպը տվյալ տեղեկատվության շերտի շուրջ:
Տվյալ սեղմ վերլուծության նյութը ընտրվել է նպատակամետ մեթոդով: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին նվիրված՝ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հայկական բազմաթիվ վիրտուալ խմբերից ընտրվել է 2016թ. ապրիլին ռազմական գործողությունների լուսաբանմանը նվիրված տեղեկատվական նյութի շերտը: Նյութի ընտրության հիմքում են ընկել հետևյալ չափանիշները՝ իմ ուսումնասիրած թեմայի շրջանակներում (քննարկումներ, մեկնաբանություններ, բաժանորդագրություններ և այլն) սոցիալական խմբերի ակտիվության մակարդակը, արդիականությունը և հրատարակված նյութի գործնականությունը:
Նյութի ընտրության ժամանակամիջոցը ընտրվել է 02.04-10.04. 2016թ.: Ժամանակամիջոցի ընտրությունը կապված է նրա հետ, որ ռազմական գործողությունները սրվել էին ապրիլի երկուսին, և գործողությունների ակտիվ փուլը տևել է մինչև ապրիլի վեցը, երբ ֆորումներում և ԶԼՄ-ներում ռազմական գործողություններին վերաբերող տեղեկատվությունը թարմացվում էր գրեթե յուրաքանչյուր րոպեին: Համացանցի ֆորումներում ռազմական իրադարձությունների քննարկումները կրում էին ոչ թե սիստեմատիկ, այլ ռեակտիվ բնույթ. դրանք թարմացվում էին այն ժամանակ, երբ նոր տեղեկություն էր հայտնվում: Սա տեղեկատվական հոսքի կուլմինացիոն փուլն էր, երբ տեղեկատվության մեծ շերտը ուղղակիորեն կամ անուղղակիորեն հղում էր «նոր ցեղասպանության զոհի» կարծրատիպին:
Տեղեկատվական հոսքի անկման աստիճանական ընթացքի հայտնաբերման և համադրման համար ես օգտվել եմ նաև ռազմական գործողությունների պաշտոնական դադարից հետո հետագա չորս օրերի նյութերից: Ֆորումներում ներկայացված էին հղումներ փորձագետների բազմազան հարցազրույցների տեսքով, մեջբերումներ տարբեր միջազգային հաշվետվություններից և արձանագրություններից, ծաղրանկարներ և մեմեր, որոնք մատնանշում են ֆորումների միջտեքստային բնույթը: Տեղեկատվության նմանատիպ էկլեկտիկականությունը կոնֆլիկտի սրման տարածքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ռեակցիաների և ռեֆլեքսիաների բավականին ընդարձակ սպեկտրը վերահսկելու նպատակ ունի Պայմանականորեն ասելով՝ դրանք վերարտադրում են ամբողջ տեղեկատվական դաշտի հուզական և բարոյական ուղղվածությունը: Դրանք նաև որոշակի պատասխան են համարվում տեղեկատվական հարձակման դեմ ադրբեջանական կողմի և հակառակը:
«Ցեղասպանության զոհ» կարծրատիպի ցիկլայնության սկզբունքը
Մինչ 1960-ականները ցեղասպանության թեման Սովետական Միության տարածքում պաշտոնապես արգելքի տակ էր պահվում և փակ էր: Միայն 50-ականներին այդ լռությունը պայթեց և Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի վերաբերյալ տեղեկատվությունը սկսեց ներթափանցել գրականություն և մշակույթ՝ Հայաստանում ձևավորելով նոր ազգային դիսկուրս: Համեմատաբար կարճ ժամանակի ընթացքում ձևավորվեց կարեկցանք, խղճահարություն և ցավակցություն առաջացնող սգացող «զոհի» վառ արտահայտված կարծրատիպ: Կարծրատիպի տարածմանը նպաստեց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի շինարարությունը: Այդպիսով ժամանակի ընթացքում ցեղասպանության հիշողությունը վերածվեց հաստատուն մետանարատիվի:[vii]
1988թ. փետրվարի 27-29 -ինՍումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո բարձրացավ քննարկումների բուռն ալիք «հայերի նոր ցեղասպանության» մասին, և սարսափելի ողբերգություն վերապրած հատկապես «զոհի» կարծրատիպի պահպանման միտում նկատվեց: 1988թ. Ղարաբաղյան շարժման ցույցերին «Սումգայիթ` ցեղասպանության շարունակություն», «Եթե ԽՍՀՄ-ը ճանաչեր 1915թ. ցեղասպանությունը, չէր լինի 1988թ. Սումգայիթը», «Մարդկությունը պարտավոր է ճանաչել 1915թ. ցեղասպանությունը, որպեսզի սումգայիթները չկրկնվեն» և այլ գրություներով ցուցանակներ և պաստառներ ի հայտ եկան[viii]: Այսպիսով «նոր ցեղասպանության» մասին մտքերը և «զոհի» կարծրատիպը անդադար շրջանառվում են հայկական ազգային դիսկուրսում:
«Զոհի» կարծրատիպի ինտենսիվ զարգացման հաջորդ խթանը հայ-թուրքական «Աքոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն էր: 2008թ. հայկական ծագում ունեցող բեյրութցի նկարչուհի Անիտա Թութիկյանը պատրաստեց «1.500.000+1» գրությամբ պաստառ՝ ի հիշատակ Դինքի[ix]: Դրանով նա ընդգծեց այն միտքը, որ Դինքը դարձավ հայերի շարունակվող ցեղասպանության հերթական զոհը:
Տվյալ մետանարատիվի քննարկումների հերթական ալիքը բարձրացավ սիրիական Քեսաբ քաղաքի ողբերգական իրադարձություններից հետո: 2014թ. մարտի 21-ին սկսվեց Ալ-Քայիդայի իսլամիստական ահաբեկչական խմբավորումների ներխուժումը Լատաքիա նահանգի հյուսիս-արևմուտքում տեղակայված հայաբնակ Քեսաբ քաղաք: Քաղաքի քրիստոնյա բնակչության մեծամասնությունը ստիպված եղավ լքել իր տները և բնակության վայրերը: Քեսաբի իրադարձությունները լուրջ քննարկումների և դատապարտման առարկա հանդիսացան ողջ աշխարհի հայերի շրջանում: Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում չէին դադարում «դադարեցնել հայերի նոր կոտորածը» կոչերը՝ ուղղված միջազգային հանրությանը[x]:
Նմանատիպ մետանարատիվ-կարծրատիպերի գործածումը նշանակում է, որ հասարակության երևակայությունը ազատ չէ, քանի որ կարծրատիպացումը կապված է անդադար կրկնության հետ: Վերջին 60 տարիների ընթացքում ցեղասպանության զոհ դիսկուրսը Հայաստանում արտացոլվում է պատմական տարբեր իրադարձությունների և Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում: Ինչպես նմանատիպ բոլոր փոխանվանական կարծրատիպականացումներում ներկայացումը կապված է բացառման հետ. Այսպիսով՝ էթնիկական կարծրատիպերը մասնակցում են էթնիկ նույնականության կառուցմանը՝ ձևավորելով կայուն պատկերացումներ իր մասին որպես « ցեղասպանության զոհ» և մյուսների՝ «մարդասպան թշնամի»: Հայրենասիրական դիսկուրս ձևացնող կողմերը (քաղաքական գործիչները, ԶԼՄ-ները և այլք), դիմելով հայտնի կարծրատիպերին, նոր քաղաքական հռետորություն չեն ստեղծում[xi]: Նրանք ընդունում են ազգային ավանդական փաստարկումները՝ այդպիսով նույնականացնելով այդ մետանարատիվի նշանակությունը:
«The past is not dead, in fact it is not even past»[xii]
Ռազմական գործողությունները Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Ադրբեջանի միջև վերսկսեցին 2016թ. ապրիլի 2-ին: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կատաղի մարտերը տևել են 4 օր՝ հետագա ռազմական գործողությունների նվազմամբ և կոնֆլիկտի տարածքում հատուկենտ կրակոցներով:
Ռազմական գործողությունների սրման առաջին օրը ցանցում հայտնվեցին լրատվական նյութեր և լուսանկարներ կատաղի մարտերի վայրից: Սոցիալական ցանցերում տեղադրված տեղեկատվությունը առաջին ժամերին խուճապի, ադրբեջանցիների վերաբերյալ բացասական արտահայտությունների և «ցեղասպանության զոհի» գաղափարի ակնթարթային վերականգնման ալիք բարձրացրեց: Դրանից հետո ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ նրանից դուրս բնակվող հայերը հանդես եկան հետևյալ պահանջներով՝ ա) ռազմական գործողություներին տալ քաղաքական և բարոյական գնահատական, բ) բացահայտել բոլոր քաղաքական և տնտեսական շահագրգիռ կողմերը, գ) պատժել կոնֆլիկտի տարածքում ռազմական գործողությունների վերսկսման անմիջական մեղավորներին:
Աստիճանաբար ֆորումները համալրվում էին ռազմական գործողությունների վերաբերյալ նոր նյութերով և հուզական երանգներով դեմոտիվատորներով: Տեղեկատվական դաշտի զարգացման հաջորդ փուլը դարձավ տեղադրված տեղեկատվության որոշակի «օրինականացումը»: Ֆորումների ադմինիստրատորները և մասնակիցները իրենց պահանջներում հիմնվում են քաղաքական գործիչների, միջազգային կազմակերպությունների (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն, United States Senate Committee on Foreign Relations, Institute for War and Peace Reporting), սփյուռքի ներկայացուցչությունների հայտարարությունների վրա: Ռազմական գործողությունների վերսկսման դեմ ակցիաներին միացան ամբողջ աշխարհում հայտնի դերասանները և մշակութային գործիչները: «Մենք կիսում ենք հայոց ազգի վիշտը», «Մենք դեմ ենք ցեղասպանությանը» և այլ նմանատիպ տեքստերով իրենց կարեկցանքն արտահայտեցին Շարլ Ազնավուրը և Ջորջ Քլունին: Ֆինանսական աջակցությամբ և «հայերի նոր ցեղասպանությունը» դադարեցնելու կոչերով ելույթ ունեցավ աշխարհի տարբեր ծայրերի հայոց սփյուռքը (նկար 1): Սփյուռքի շատ կենտրոններում ռազմական գործողությունների ժամանակ տուժած ընտանիքներին օգնելու համար դրամահավաքներ կազմակերպվեցին:[xiii] Համացանցի ֆորումերում սահմանամերձ շրջաններում տուժած բնակիչների և զինվորների համար առաջին անհրաժեշտության իրերի (մթերք, հագուստ, հիգիենայի պարագաներ և այլն) և դրամական հավաքներ հայտարարվեցին:
Նկար 1. Ռազմական գործողությունների դեմ հայերի ցույցը Վաշինգտոնում[xiv]
Համացանցի ֆորումների էջերում «զոհի» կարծրատիպի զարգացման հաջորդ քայլը կրոնական թեմատիկայի դիսկուրսի մեջ ներմուծումն էր: Կոնֆլիկտի սրման արդեն երկրորդ օրից հետո հայտնվեցին նկարներ, որտեղ պատկերված էին զոհվածների դիերի խոշտանգումները, դրանց զուգահեռ հայտնվում են սրբապատկերներով և աղոթքներով նկարներ (հատկապես մեկնաբանություններում): Ժողովրդի կրոնական զգացմունքներին դիմելը ազգային ինքնագիտակցման բարձրացման համար լավ ռազմավարություն և լծակ է Դեսեկուլյարիզացիայի նկատելի ձևերից մեկը, հատկապես դինամիկ կերպով զարգացող հետսովետական երկրներում, կրոնական նացիոնալիզմն է[xv]: Կրոնը այսօր հաճախ ազգի «սրբազան անցյալի» (միֆ ծագման մասին) հետ է «քայլում»: Միասին դրանք էթնիկ ինքնագիտակցման դետերմինանտ են դառնում և լայնորեն կիրառվում են էթնիկական խմբի քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային իրավունքների լեգիտիմացման համար[xvi]: Վերջին տարիներին այս երևույթը հատկապես կարելի է հետևել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բեմի վրա: Պատմական անցյալի նոր օպտիկան (պսևդո)կրոնական տրամադրությունների և լոզունգների հետ միասին «ճշմարիտ գիտելիքի» նկատմամբ, սահմանում է ազգային ռադիկալիզմը, որը ոչ միայն ձևավորում է հասարակական բամբասանքները, լրագրողական դիսկուրսը, այլև մտնում է ակադեմիական կյանք և քաղաքական պայքար՝ դառնալով «զոհի» կարծրատիպի ստեղծման ծանրակշիռ գործոններից մեկը: Ղարաբաղյան հակամարտությունում կրոնական զգայունության սաստկացման օրինակ կարելի է բերել 2016թ. ապրիլին ԶԼՄ-ների՝ զինծառայող Քյարամ Սլոյանի գլուխը կտրելով սպանության տեղեկատվությունը, որը մեկնաբանվեց որպես կրոնական էքստրեմիզմի դրսևորում:[xvii]
Մյուս կողմից էլ համացանցի ֆորումներում մի քանի օր չէին դադարում ողջերթի և պաշտպանիչ աղոթքները առաջնագիծ մեկնող կամավորների և սահմանապահ զինծառայողների համար: Հայտնվեցին անթիվ քանակությամբ աղոթող զինվորների և մայրերի, զինված հոգևորականների և այլ նկարներ (նկար 2):
Նկար 2. Հայ զինվորները դաշտային մատուռի մոտ, Լեռնային Ղարաբաղ[xviii]:
Հարկավոր է նաև նշել, որ դիսկուրսային մակարդակում կոնֆլիկտի վերսկսման, պետական քաղաքականության, մասսային խուճապի և հայտնի կարծրատիպի նկատմամբ արտահայտիչ ինքնաքննադատական(ցինիկ) վերաբերմունքով որոշակի բեկում է առաջացել: Այդպես՝ ռազմական գործողությունների առաջին իսկ օրը Երևանում «Մենք զոհերի ժողովուրդ չենք, մենք հերոսների ժողովուրդ ենք», «Սումգայիթը չի կրկնվի» հակազոհական դիրքորոշում պարունակող կոչերով ելույթ ունեցող տղամարդկանց ոչ պաշտոնական զորահավաք էր կազմակերպվել: Հետաքրքրական է, որ հատկապես տարբեր երկրներում սփյուռքի հայերի կողմից կազմակերպված ցույցերին «նոր ցեղասպանության» թեման շատ ավելի ակտուալ էր, քան Հայաստանում: Դա պայմանավորված է նրանով, որ հայոց սփյուռքի հիմնական մասը ձևավորվել է Օսմանյան կայսրությունում ցեղասպանության արդյունքում, և սփյուռքի գոյությունը լեգիտիմացվում է այդ մետանարատիվի կենսականությամբ:
Ամփոփելով վերոբերյալ սեղմ ակնարկը՝ կարելի է գծել դարի քառորդից ավել գոյություն ունեցող «նոր ցեղասպանության զոհի» կարծրատիպի նոր պոռթկումը պայմանավորող էլեկտրոնային տեղեկատվության զարգացման հիմնական հետագիծը: Վերջին 25 տարվա ընթացքում (Ղարաբաղյան պատերազմից հետո) ցանկացած սոցիալական կամ քաղաքական երևույթ, որը սպառնում էր հայերի՝ որպես ազգի գոյությանը, բևեռող նշանակություն էր ձեռք բերում, այդ իսկ պատճառով «ցեղասպանության զոհի» հասկացությունը հաճախ հատուկ ընդգծված նացիոնալիստական երանգ էր ձեռք բերում: Տվյալ մետանարատիվի կենսականությունը շատ ուժեղ կախված է Հայաստանի պետական քաղաքականությունից: Այնպիսի հիշարժան օրերը, ինչպիսիք են Օսմանյան կայրսությունում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը (ապրիլի 24), Ադրբեջանական ԽՍՀ-ում ջարդերի հիշատակի օրը (Սումգայիթ, փետրվարի 27-29), Շուշի քաղաքի ազատագրման օրը (մայիսի 8-9) և այլն, թելադրվում են սոցիալական պրակտիկաների կողմից, որոնք, որպես կանոն, կրում են տվյալ կարծրատիպի գաղափարը: Նման իրադարձային օրերին, երբ Հայաստանում կենտրոնական հրապարակում նացիոնալիստական կուսակցությունների և շարժումների կողմից այրվում է թուրքական/ադրբեջանական դրոշը, առկա են լինում վառ ընդգծված ազգային խորդանիշները (Հայաստանի դրոշը, ռազմական-հայրենասիրական երգեր) և գաղափարախոսական պրոպագանդա, սոցիալական ցանցերում և ֆորումներում բարձրանում է նացիոնալիստական երանգներով մեկնաբանությունների և դեմոտիվատորների ակտիվությունը: Այս ամենը սաստկացնում է «յուրային-օտար», «զոհ-թշնամի/մարդասպան» հակադրությունը, ինչն իր հերթին խթանում է հայտնի կարծրատիպի ցիկլայնությունը: Սա դինամիկ ընթացք է, որը ակտիվ կերպով համալրվում է նոր իմաստներով և պրակտիկաներով:
Գրականություն
- Барт Р., Избранные работы. Семиотика. М.: Прогресс. 1989.
- Бергер П., Лукман Т., Социальное конструирование реальности // Трактат по социологии знания. М.: Медиум. 1995.
- Гибель «срочника» Слояна: расправа исламистов в Нагорном Карабахе. EADaily. Режим доступа: https://eadaily.com/ru/news/2016/04/17/rasprava-islamistov-v-nagornom-karabahe. Дата публикации: 17.04.2016. Дата обращения: 18.04.2016.
- Здравомыслов А., Цуциев А., Этничность и этническое насилие: противостояние теоретических парадигм. Социологический журнал. 2003, № 3 стр. 20-50.
- Кесаб напомнил о геноциде армян. Pravda.ru. Режим доступа: http://www.pravda.ru/world/asia/middleeast/03-04-2014/1203124-kesab-0/. Дата публикации: 03.04.2014. Дата обращения: 15.04.2016.
- Кормина Ж. В., Штырков С. «Это наше исконно русское, и никуда нам от этого не деться»: предыстория постсоветской десекуляризации // Изобретение религии: десекуляризация в постсоветском контексте. СПб: Издательство Европейского университета в Санкт-Петербурге. 2015.
- Кто сколько денег передал в НКР (список) ( арм.՝ Ով որքան գումար է փոխանցել ԼՂՀ-ին (ցանկ)). Режим доступа: http://168.am/2016/04/09/621270.html. Дата публикации: 09.04.2016. Дата обращения: 10.04.2016.
- Нагорно-карабахский конфликт: армянское духовенство между крестом и оружием. Irates.am. Режим доступа: http://www.irates.am/hy/1464541574. Дата публикации: 29.05.2016. Дата обращения: 29.05.2016.
- Смит Э., Национализм и модернизм: Критический обзор теорий современных наций и национализма. М.: Праксис. 2004.
- Шагоян Г., Армянский геноцид как метанарратив травматической памяти. К 101-летней годовщине армянского геноцида: тема без «исторических уроков»? Гефтер. Режим доступа http://gefter.ru/archive/18335. Дата публикации: 25.04.2016. Дата обращения: 26.04.2016.
- Anderson Bendedict. Imagined Communities. London ” New York: Verso, 2006. P. 32-33.
- Billig M., Banal Nationalism. London: Sage, 1995. P. 93-127.
- Hogg M. A., Abrams D., Social Identifications: A Social Psychology of Intergroup Relations and Group Processes. London: Rutledge, 1988.
- Marutyan H. Iconography of Armenian Identity: The Memory of Genocide and the Karabagh Movement. Yerevan: “Gitutyun” Publishing House of the National Academy of Sciences, Republic of Armenia. 2009.
- Schutz, A.& Luckmann, The Structures of the Life-World. London: 1974.
- Stop Aliyev protest at Azerbaijani Embassy in Washington demands end to attacks on Nagorno Karabakh. Public radio of Armenia. URL: http://www.armradio.am/en/2016/04/11/stopaliyev-protest-at-azerbaijani-embassy-in-washington-demands-end-to-attacks-on-nagorno-karabakh/. 11.04.2016 / 12.04.2016.
- William Faulkner. Requiem for a Nun. NY: Random House. 1951. Act I, Scene III.
[i] Барт Р. Избранные работы. Семиотика. М.: Прогресс. 1989.
[ii] Смит Э. Национализм и модернизм: Критический обзор теорий современных наций и национализма. Праксис. М.: 2004. С. 370.
[iii] Hogg M. A. & Abrams D. Social Identifications: A Social Psychology of Intergroup Relations and Group Processes. London: Rutledge. 1988. P.19.
[iv] Здравомыслов А., Цуциев А. Этничность и этническое насилие: противостояние теоретических парадигм. Социологический журнал. 2003, № 3 стр. 20-50.С. 23
[v] 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում սկսվեցին հայկական մտավորական, կրոնական, տնտեսական և քաղաքական ըտրախավի մասսայական ձերբակալությունները: Արևմտյան Հայաստանի (Արևելյան Անատոլիայի), Կիլիկիայի և Օսմանյան կայսրության այլ նահանգների հայ բնակչության մասսայական ոչնչացումը և արտաքսումը իրականացվում էր Թուրքիայի իշխանության կողմից 1915-1923թթ:
[vi] Schutz, A. and Luckmann, Th. Structures of the Life-World. London 1974. P.4.
[vii] Шагоян Г. Армянский геноцид как метанарратив травматической памяти. К 101-летней годовщине армянского геноцида: тема без «исторических уроков»? Гефтер. http://gefter.ru/archive/18335 . Հրապարակման ամսաթիվը՝ 25.04.2016: Դիմելու ամսաթիվը՝ 26.04.2016:
[viii]Marutyan H. Iconography of Armenian Identity: The Memory of Genocide and the Karabagh Movement. Yerevan: “Gitutyun” Publishing House of the National Academy of Sciences, Republic of Armenia. 2009.
[ix] Արեան, Ս․ՊէտքէհասկնանքորՀրանդՏինքը «1.500.000 + 1» չէր․ 19․01․2014 / 27․10․2017․ URL: http://hetq.am/arm/news/32059/petq-e-hasknanq-or-hrand-tinqy-1500000“1-cher.html.
[x] Քեսաբը հիշեցրեց Հայոց ցեցասպանության մասին: Pravda.ru. http://www.pravda.ru/world/asia/middleeast/03-04-2014/1203124-kesab-0/ . Հրապարակման ամսաթիվը՝03.04.2014: Դիմելու ամսաթիվը՝15.04.2016:
[xi] Billig M. Banal Nationalism. London: Sage, 1995. P. 93-127.
[xii] William Faulkner. Requiem for a Nun. NY: Random House. 1951. Act I, Scene III.
[xiii] Ով որքան գումար է փոխանցել ԼՂՀ-ին (ցանկ)). 168 hoursnewsandanalysis. http://168.am/2016/04/09/621270.html : Հրապարակման ամսաթիվ՝09.04.2016. Դիմելու ամսաթիվը՝10.04.2016.
[xiv] Stop Aliyev protest at Azerbaijani Embassy in Washington demands end to attacks on Nagorno Karabakh. Public radio of Armenia. URL: http://www.armradio.am/en/2016/04/11/stopaliyev-protest-at-azerbaijani-embassy-in-washington-demands-end-to-attacks-on-nagorno-karabakh/. 11.04.2016 / 12.04.2016.
[xv] Кормина Ж.В., Штырков С.А. Православные версии советского прошлого: политики памяти в ритуалах коммеморации // Антропология социальных перемен. Исследования по социально-культурной антропологии. // Под ред. Э. Гучинова, Г. Комарова. М. : Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2011.
[xvi] Кормина Ж. В., Штырков С. «Это наше исконно русское, и никуда нам от этого не деться»: предыстория постсоветской десекуляризации // Изобретение религии: десекуляризация в постсоветском контексте. СПб: Издательство Европейского университета в Санкт-Петербурге. 2015. С. 7-46.
[xvii] Гибель «срочника» Слояна: расправа исламистов в Нагорном Карабахе. EADaily. https://eadaily.com/ru/news/2016/04/17/rasprava-islamistov-v-nagornom-karabahe. Հրապարակման ամսաթիվ՝ 17.04.2016. : Դիմելու ամսաթիվը՝ 18.04.2016:
[xviii] Нагорно-карабахский конфликт: армянское духовенство между крестом и оружием. Irates.am. http://www.irates.am/hy/1464541574. Հրապարակման ամսաթիվը՝ 29.05.2016. Դիմելու ամսաթիվը՝ 29.05.2016:
Հեղինակ՝ Էվիա Հովհաննիսյան(Eviya Hovhannisyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են
Թարգմանիչ՝ Անի Ստեփանյան