Կամավորությունը նույնպես աշխատանք է հաջողության հասնելու ճանապարհին: ԵՎՀԿ թիմը, կարևորելով կամավորությունը և պրոֆեսիոնալիզմը, մեծ հարթակ է տրամադրում իր կամավորներին: Մեր կազմակերպության կամավորներ ՏՏ մասնագետ/դիզայներ Աստղիկ Աբրահամյանը և HR մասնագետ Լիլիթ Կարապետյանը ԵՎՀԿ-ում կատարած իրենց աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ: Հաշվի առնելով նրանց նվիրվածությունն ու պատրաստակամությունը՝ ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը Աստղիկ Աբրահամյանին և Լիլիթ Կարապետյանին պարգևատրեց հավաստագրերով:
-Ձեր բաժնի ղեկավարներից բազմիցս լսել եմ, որ ձեզ տրվող յուրաքանչյուր աշխատանք կատարում եք շատ արագ, ոգևորված և պատրաստակամ: Թող այս հավաստագրերը է՛լ ավելի ոգևորեն ձեզ հետագա աշխատանքներում,-նշեց ԵՎՀԿ նախագահ Ա. Քոչինյանը և ավելացրեց, ” պետք է շարունակել նույն տեմպով:
-Երբ իմ աշխատանքը գնահատվում է, ոգևորությունն էլ ավելի է աճում,-նշեց Լիլիթը: