Պուտին, Ռուսաստան և Ժողովուրդ. մաս 2-րդ

Photo: www.vanityfair.com
Photo: www.vanityfair.com

Կոռուպցիանօլիգարխիան, ԶԼՄների և ՀԿների դեմ իրականացվող ճնշումները, մարդու իրավունքների ոտնահարումները

Դեռևս 2000 թվականին Պուտինը բարձրաձայնեց «շուկայի բոլոր սուբյեկտների՝ իշխանությունից հավասարահեռ վիճակ» թեզիսը: Սրանով, փաստորեն, նա աչք էր փակում խոշոր օլիգարխների կամայականությունների ու անօրինությունների վրա՝ փոխարենը նրանցից ստանալով քաղաքականությունից դուրս մնալու համաձայնություն: 

Նախագահ ընտրվելուց գրեթե անմիջապես հետո նա սկսեց հաշվեհարդար տեսնել ընտրությունների ժամանակ իր հակառակորդներին հարած կազմակերպությունների ու անձանց հետ՝ թուլացնելով ապագա ընդդիմությունը: Նման հաշվեհարդարներից ամենահայտնին «Գուսինսկու և НТВ»-ի գործն է, որը 2004 թվականի մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննեց՝ գալով եզրակացության, որ տեղ են գտել անօրինություններ և քաղաքական իշխանության չարաշահում անձնական նպատակներով: Բայց հեռուստաալիքը պարտքերի պատճառով արդեն վաճառված էր «Գազպրոմ»-ին:

2000 թվականի աշնանը Բորիս Բերեզովսկին ստիպված եղավ արտագաղթել Մեծ Բրիտանիա և վաճառել Ռուսաստանի առաջին ալիքի («ОРТ») բաժնետոմսերի կենտրոնական փաթեթը, որից հետո կասեցվեց նրան պատկանող «ТВ-6»-ի հեռարձակումը, որտեղ աշխատանքի էին անցել «НТВ»-ի մի խումբ լրագրողներ։ Հիմնական հեռուստատեսային ալիքները՝ «Ռուսաստանի առաջին ալիք» («ОРТ»), «Ռոսիա-1» և «НТВ», սկսեցին պատկանել պետությանը կամ պետական ձեռնարկություններին։ Այս երեք ալիքները միասին տիրապետում են ռուսական լսարանի ջախջախիչ մեծամասնությանը, և միայն դրանք են ապահովում համապետական ծածկույթ. ստեղծվեց իրավիճակ, երբ ամենամեծ ԶԼՄ-ները աշխատում են՝ բացառապես իշխող վերնախավի շահերից ելնելով:

Պուտինի նախագահության տարիներին մի քանի լրագրողներ սպանվեցին, իսկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ խոսքի ազատության վարկանիշում 2008 թվականին 173 երկրների շարքում Ռուսաստանը ստացավ 144-րդ տեղը։ Պուտինի նախագահության երրորդ շրջանում՝ 2013 թվականի հունվարին, նույն վարկանիշում մասնակից 179 երկրների շարքում Ռուսաստանը իջավ 148-րդ տեղը։ Սրա հիմնական պատճառը ընդդիմության ցույցերի օբյեկտիվ լուսաբանման խոչընդոտումն էր, հերյուրանքի մասին օրենքի խստացումը և համացանցային կայքերի սև ցուցակի ստեղծումը։ 2013 թվականի ապրիլի 8-ին ստորագրվեց օրենք ԶԼՄ-ներում ոչ բարոյական տեղեկատվության հրապարակման մասին, որը թույլ էր տալիս փակել զանգվածային լրատվության միջոցը ոչ բարոյական բառապաշարի բազմակի օգտագործման համար։ Ռուսաստանի Լրագրողների միությունում օրենքը բնութագրեցին որպես «մահապատիժ ԶԼՄ-ների համար»։[i] Մինչ օրս էլ բազմաթիվ են լրագրողների հանդեպ իրականացվող բռնաճնշումների օրինակները։

2003 թվականին ձերբակալվեց «ՅՈՒԿՈՍ»-ի սեփականատեր Միխայիլ Խոդարկովսկին։ Քրեական հետապնդումը սկսվեց այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ կֆինանսավորի «Աջ ուժերի միություն» և «Յաբլոկո» ընդդիմադիր կուսակցություններին։ Շուտով նա դատապարտվեց մեքենայությունների և մեծ չափերի հասնող հափշտակությունների, հարկերից խուսափելու համար։ «ՅՈՒԿՈՍ»-ի գործից հետո համարյա բոլոր նավթային ընկերությունները հստակեցրին իրենց դիրքորոշումները հարկերը վճարելու ուղղությամբ և սկսեցին զգալի մեծ գումարներ մուտքագրել պետական բյուջե։ 2004 թվականին հարկահավաքության աճը 2003 թվականի համեմատ կազմեց 250%։ 2005 թվականին պետության կողմից կառավարվող «Գազպրոմ» ընկերությունը գնեց ևս մի քանի նավթային ընկերությունների բաժնետոմսերի կենտրոնական փաթեթներ և ներռուսաստանյան շուկայում հաստատեց իշխող դիրք: 2013 թվականի դեկտեմբերին արտերկիր մեկնած Պուգաչովը (Պուտինի նախկին մտերիմներից) հեռակա կարգով ձերբակալվեց, և հայտարարվեց միջազգային հետախուզում։ Այս բոլոր հետապնդումները և ձերբակալությունները որևէ կերպ կապված չէին հակակոռուպցիոն պայքարի կամ իրավապահ մարմինների բնականոն գործունեության հետ. դրանք ուղղված էին մի գերնպատակի՝ Պուտինի միահեծան իշխանության հաստատմանը և բոլոր պոտենցիալ հակառակորդների վերացմանը կամ առնվազն թուլացմանը: Դեռ ավելին՝ տարբեր միջազգային հետազոտական կազմակերպություններ, օրինակ՝ «Կազմակերպված հանցագործությունների ու կոռուպցիայի ուսումնասիրության կենտրոնը», անձամբ Պուտինի անվան հետ են կապում Ռուսաստանում ստեղծված կոռուպցիոն իրավիճակը՝ նրան անվանելով թիվ մեկ կոռումպացված պաշտոնյա: Հետազոտողները համարում են, որ Ռուսաստանում կոռուպցիան բրգաձև է, ու ամբողջ պատասխանատվությունն առաջնահերթ ընկած է իշխանության վրա: Բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ Պուտինի կառավարման տարիներին կոռուպցիան Ռուսաստանում ձեռք է բերել համակարգային և խորքային բովանդակություն: «Ամերիկայի ձայն» լրատվականի մասնագետները կարծում են, որ Ռուսաստանում 2006 թվականի դրությամբ կոռուպցիոն շրջանառությունը գերազանցել է 240 միլիարդ դոլարի ցուցանիշը: 2011 թվականին «Transparency International»-ի գնահատմամբ՝ Ռուսաստանում կոռուպցիայի ընկալունակության ցուցանիշը գնահատվել է 2,4 բալ (143-րդը՝ 183 երկրներից): Կոռուպցիան աճ է գրանցում անգամ ներռուսաստանյան ուժային կառույցների գնահատմամբ: Պուտինի կառավարման տարիներին գրանցվել է կոռուպցիայի մակարդակի աճ՝ համեմատած անգամ Ելցինի կառավարման տարիների հետ: «ԻՆԴԵՄ» հիմնադրամի տվյալների համաձայն՝ 2001-2005 թվերին բիզնես-իշխանություններ հարաբերություններում կոռուպցիայի ծավալները գրեթե տասնապատկվել են՝ 2005-ին կազմելով 316 մլրդ դոլար, ինչը գերազանցում է նույն թվականի պետական բյուջեն:

2000-ականներին Ռուսաստանը միացավ կոռուպցիայի դեմ պայքարող բազմաթիվ միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիային, Եվրախորհրդի համապատասխան կոնվենցիային և այլն: 2011 թվականին Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ում մտցվեց նոր կարգ, որը պարտավորեցնում էր բոլոր պետպաշտոնյաներին հայտարարագրել իրենց ունեցվածքը, իսկ 2013-ին պետծառայողներին արգելվեց բանկային հաշիվներ ունենալ արտերկրում: Սակայն բոլոր այս նորամուծությունները և պայմանագրերը գրեթե ամբողջությամբ մնացին թղթի վրա:                                               

Բավականին լուրջ խնդիրներ կան նաև մարդու՝մասնաորապես կանանց, երեխաների և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերում: ՌԴ Մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինի՝ 2004 թվականին արտահայտած կարծիքի համաձայն՝ Պուտինի նախագահությունն աչքի է ընկնում ռասիզմի և շովինիզմի աճով: Լուկինը մեղադրել է նրան ազգային ու սեռական փոքրամասնությունների, մարդկանց առանձին խմբերի հանդեպ բռնություններին և ատելության քարոզարշավին օժանդակելու մեջ։

Ուշագրավ է նաև ՀԿ-ների մասին տխրահռչակ օրենքը, որը ստիպում է հասարակական կազմակերություններին, որոնք ֆինանսավորվում են արտերկրից, գրանցվել իբրև արտասահմանյան գործակալներ: Միջազգային հանրության կողմից բազմիցս բարձրաձայնվել է ՌԴ-ում ՀԿ-ների հանդեպ չափազանց կոշտ ու անօրինական վերաբերմունքի մասին:

2014-2015 թվականներին նոր թափ առավ պայքարը կոռուպցիայի դրսևորումների դեմ (կապված ֆինանսատնտեսական ծանր իրադրության ու պետության կողմից ֆինանսական միջոցների սուր կարիքի հետ)։ 2014 թվական հուլիսի 1-ին նախագահը գործադիրին հրամայեց կատարելագործել հակակոռուպցիոն ռազմավարությունը և կոնկրետացնել հետագա քայլերը։ Դրա արդյունքում ստեղծվեց 2014-15 թվականների կուռուպցիայի դեմ պայքարի ազգային պլանը։

Շուտով վրա հասավ «գոտիները ձգելու» ժամանակը, երբ պետության ֆինանսական աղբյուրները այնքան էին նվազել ռուսաստանյան ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, որ պետությունը ստիպված էր խստացնել հսկողությունը ֆինանսական հոսքերի հանդեպ և սահամանափակել դրանցից օգտվողների ախորժակը։ Այս ամենի ֆոնի վրա ձերբակալվեց Կոմի հանրապետության ղեկավարը՝ պետական գումարների հափշտակության մեղադրանքով։ Որից հետո ստուգումներ անցկացվեցին Ռուսաստանի թոշակային և սոցիալական ապահովագրության ֆոնդերում, պարտադիր բուժապահովագրության դաշնային հիմնադրամում, պետական բազմաթիվ հիմնարկություններում (ՌՈՍԱՏՈՄ, Վնեշէկոնոմբանկ և այլն), պետական տարբեր ծառայություններում։ Ստուգումների արդյունքում ի հայտ եկան բազմաթիվ խախտումներ ու անօրինություններ, ստեղծվեց դրանց վերացման պլան։ Ստեղծվել էր արդյունավետ և անձամբ Պուտինի վերահսկողության տակ գնտվող հակակոռուպցիոն նոր պայքարի տպավորություն։ Ի հակառակ սրան՝ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին ռուսական «Նովոստի»-ն հրապարակեց, որ Ռուսաստանի հակակոռուպցիոն պայքարի ազգային կոմիտեի նախագահ Կիրիլ Կաբանովը եթերում խոստովանեց, որ Ռուսաստանի պետպաշտոնյաների մոտ մեկ երրորդը կոռուպացված է։ Իրավիճակը առանձնապես չի փոխվում նաև 2015 թվականին։ Կուզենայի հստակեցնել, որ պայքարի այս խստացումը կամ առնվազն դրա տպավորությունը կապված էր ռեսուրսների ժամանակավոր վերաբաժանման (տեղի ունեցած սուր ֆինանսական ճգնաժամի ֆոնին) և ոչ երբեք կոռուպցիան երկրում վերջապես հաղթահարելու ձգտման հետ։

Վերոնշյալ բոլոր կոռուպցիոն ռիսկերը և խնդիրները, անշուշտ, ծանր հետևանք էին թողնում ռուսական տնտեսության վրա։ Դրա, դիվերսիֆիկացիայի բացակայության և տնտեսական պատժամիջոցների ու ճգնաժամի ֆոնի վրա սկսվեց համակարգի ստագնացիան։

Համակարգի ստագնացիան

Ռուսաստանում ստեղծված հասարակական կառավարման համակարգը այսօր, իմ կարծիքով, հայտնվել է ստագնացիայի փուլում։ Դրա հասարակական, քաղաքական և իրավական պատճառներն են՝

  1. Մասսայական կոռուպցիան – ինչպես արդեն ցուցադրվեց կոռուպցիան Ռուսաստանում ունի հիրավի համակարգային ծավալներ և ռեսուրսների մի զգալի մասը խժռելուց բացի այն նաև ծանր հետևանքներ է ունենում երկրի քաղաքական դրության վրա։
  2. Կախյալ և ոչ արդյունավետ դատական ու օրենսդիր համակարգը – Ռուսաստանում, ինչպես արդեն բազմիցս նշվեց, չկա իշխանության ճյուղերի հստակ տարանջատում, հսկայական բյուրոկրատական համակարգի համար կա միայն մեկ իշխանության աղբյուր՝ Վ․Վ․ Պուտինի անձը և դա՝ անկախ իշխանության ճյուղերից։
  3. Ծայր առած ազգայնականությունն ու քսենոֆոբիան – Բնականաբար խոսք անգամ չի կարող լինել բարեկեցիկ ու հաջողված համակարգի մասին մի պետությունում, որտեղ վերելք են ապրել նման շարժումները։
  4. Քաղաքական ապատիան ” Ռուսական «ВЦИОМ»-ի կատարած հարցումների համաձայն՝ Ռուսաստանի բնակչության մոտ 60 տոկոսը չի հետաքրքրվում քաղաքականությամբ։ Լեվադայի անցկացրած ուսումնասիրությունում հարցվածների 94 տոկոսը պատասխանել են, որ իրենք ոչ մի բան կամ համարյա ոչ մի բան չեն կարող անել ընթացիկ քաղաքական գործընթացների վրա ազդելու համար։ Սա հետևանք է ,անշուշտ, ոչ միայն իշխանության գերկենտրոնացման ու ժողովրդավարական համակարգի մեխը հանդիսացող հակակշիռների համակարգի վերացման, այլ նաև համակարգի անվերահսկելիության ու կոռուպացվածության։
  5. Ազատամտության որակումն իբրև այլախոհություն – ԶԼՄ-ների, ՀԿ-ների ու ընդդիմադիր կուսակցությունների և լիբերալ մտավորականների նկատմամբ վարվող քաղաքականությունը ընդհանուր առմամբ կարելի է որակել իբրև «ով մեր հետ չէ, մեր դեմ է» սկզբունքի լիարժեք իրագործում։ Իմ խորին համոզմամբ՝ երբ ազատամտությունը սկսում է որակվել իբրև այլախոհություն, հասարակությունը դադարում է ազատական լինելուց։

Տնտեսական պատճառներն են՝

  1. Դիվերսիֆիկացիայի բացակայությունը
  2. Սանկցիաները՝ տնտեսական ճգնաժամի պատճառներից մեկը, անշուշտ, արևմտյան տնտեսական սանկցիաներն են՝ դրված Ռուսաստանի վրա, որպես հետևանք դրա արտաքին քաղաքականության։
  3. Ռուբլու արժեզրկումը և ինֆլացիան
  4. Վատ բիզնես մթնոլորտը, նոր բիզնես սկսելու համար աննպաստ պայմաններն ու վերջերս ավելացած գործազրկությունը։ (Վերջինը սակայն դեռևս հնարավոր էր լինում սանձել հետսովետական տարածաշրջանի երկրներից եկած էժան աշխատուժի՝ շուկայից դուրս մղումով)

Չնայած այս ամենին՝ Պուտինի վարկանիշը մնում է շատ բարձր, հանրային հեռուստատեսության և քարոզի այլ միջոցների շնորհիվ նրա անձը ոչ միայն ներկայացվում է որպես արտաքին վտանգներից Ռուսաստանը պաշտպանող, բացառիկ պատվար, այլև ներքին խնդիրների լուծումներով շահագրգրված և դրանք լուծելու ունակ, միակ կոմպետենտ պաշտոնյա։ Համակարգը, ինչպես և ժամանակին առաջարկում էր Սուրկովը, հենվեց բացառապես ներքին լեգիտիմության, իսկ ավելի կոնկրետ՝ Պուտինի վարկանիշի վրա։ Մնացյալ բոլոր իշխող ինստիտուտների, կառույցների, անհատների և ուժերի վարկանիշն այնքան ցածր է, որ իշխանության պահպանման միակ միջոցը նախագահի աջակցությունն է։ Դրա հետևանքով գոյություն ունի հեղինակազրկված իշխանություն և խիստ հեղինակավոր իշխանության գլուխ։ Այս վիճակը անբնական է և, անշուշտ, չի կարող երկար տևել։ Ռուսաստանի ժողովուրդները հատկապես վերջին տարիներին սկսել են ավելի ու ավելի վատ (բառիս բոլոր առումներով) ապրել։ Իսկ համակարգը, մուտք գործելով ստագնացիայի փուլ, առանց հիմնարար փոփոխությունների այնտեղից այլևս չի կարող դուրս գալ։

Ժողովուրդը

Կարևոր է հասկանալ Պուտինի բարձր վարկանիշների և մեծ ժողովրդական աջակցության պատճառները։ Այդ աջակցությունը էականորեն չի նվազում անգամ վերջին սոցիալ-տնտեսական ճգնաժամի ֆոնին և հակառակ սպասումների՝ ավելանում է ագրեսիվ արտաքին քաղաքականության արդյունքում։ Անգամ տնտեսական սանկցիաների նման արդյունավետ գործիքը անկարող եղավ լրջորեն խարխլելու համակարգի հիմքերը։ Պատճառները պետք է փնտրել Ռուսաստանի ժողովուրդների հոգեբանության, դրանց մշակութային ընկալունակության մեջ։ Ռուսաստանի քաղաքական մշակույթը մշտապես եղել է կղզիացած հատկապես արևմուտքում շրջապատողներից, ու ռուսների մեջ ձևավորվել է սեփական բացառիկության և այլ՝ մեծապետական ճանապարհի հանդեպ հավատը։ Երբ արևմուտքում Պուտինին մեղադրում են ծավալապաշտական կամ կայսերական քաղաքականության մեջ, Ռուսաստանում դա ջերմորեն ողջունում են և դրական համարում։ Քաղաքական կառավարման տարբեր համակարգերը տարբեր ընկալունակություն ունեն տարբեր ժողովուրդների մշակութային շրջանակներում։ Ժողովրդավարական ու ազատական արժեքները երբևիցե չզբաղեցրեցրին և մոտ ապագայում չեն էլ զբաղեցնի ռուսական իրականության մեջ գերիշխող դիրք։ Փոխարենը, ռուսները կարևորում են պետականակենտրոնությունը և մեծապետականությունը։ Անհատը ռուսական տիպիկ մտածելակերպի մեջ ստորադասվում է կոլեկտիվին և առավել ևս պետությանը։ Իսկ Պուտինը ոչ միայն ամբողջապես բավարարում է այս սկզբունքներին, այլև շոյում է բնակչության մեծապետական էգոն իր՝ հաճախ հանդուգն և ցուցադրական անկախ արտաքին քաղաքականությամբ։ Ռուսները իրենց երկիրը նորից ընկալում են որպես բանակցությունների կողմ, կողմ, որի հետ հաշվի են նստում և հանուն դրա պատրաստ են շատ զրկանքների ։

Զրկանքների հանդեպ բարձր տոլերանտությունը ռուսական իրականության հերթական բնորոշ կողմերից է (իրականությունից հեռու չէ այն պնդումը, որ ռուսները իրենց երկրում երբեք բարեկեցիկ չեն ապրել), որը դարձնում է ռեժիմը արտաքին ազդակների հանդեպ գրեթե անզգայական։ Մշակութային առանձնահատկություն է նաև միահեծանության հանդեպ յուրահատուկ նախահակումը։ Այդ ձգտումը առավել մեծանում է, երբ միահեծան իշխանությանը հավակնող կերպարը իր էությամբ մասշտաբային է։ Ժողովրդական աջակցության բազմաթիվ առկա ցուցանիշներից կուզենայի մեջբերել առավել խոսունը՝ ներգաղթ-արտագաղթի դրական սալտոն։ Այսինքն, Ռուսաստան ներգաղթում է անհամեմատ ավելի շատ մարդ, քան այնտեղից արտագաղթում է (անգամ այսօրվա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում)։ Ընդ որում, արտագաղթող հիմնական շրջանակը լիբերալ-ազատական մտավորականությունն է, որը երբեք էլ չի կարողացել իր տեղը գտնել ռուսական իրականության մեջ։

 Ամփոփում

Անկախ բոլոր թերություններից՝ պետք է ընդունել, որ Պուտինին հիմնականում հաջողվեց դուրս բերել Ռուսաստանը այն խոր ճգնաժամից, որում երկիրը հայտնվել էր ԽՍՀՄ փլուզումից հետո: Ընդ որում, դա ոչ միայն տնտեսական ճգնաժամ էր, այլ նաև ինքնության, քաղաքակրթության և գաղափարների: Այս ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, կտաներ Ռուսաստանի` որպես միասնական ֆեդերատիվ պետական միավորի կործանմանը, և հենց Պուտինն էր, որ օրհասական պահին կարողացավ իր շուրջը համախմբել ռուսաստանցիներին և փրկել պետությունը: Արդար կլինի նշել, որ Պուտինին բաժին ընկած սովետական ժառանգությունը՝ իր կոռումպացվածությամբ, միջէթնիկ սրված հարաբերություններով, պետության հետ մրցակցող մագնատներով, երևի թե ռուսական պետականության պատմության ամենադժնդակ շրջաններից էր:

Պուտինի կերպարը հատկապես ֆենոմենալ է Ռուսաստանի պատմության համար նաև այն պաճառով, որ վերջինիս հատուկ չեն մեծ և հարիզմատիկ առաջնորդներ. 1000-ամյա պատմության ընթացքում նրանց թիվն անգամ մեկ տասնյակի չի հասնում, և նաև դրանով է բացատրվում Պուտինի վայելած ժողովրդականությունը: Ինչպես «Times» պարբերականն է նշել, ռուսները վերջապես ունեն այն ցարը, որի մասին երազում էին: Ձեռքբերումները հատկապես վերաբերվում են միասնական պետական համակարգի ձևավորմանը, ներքին խաղաղության հաստատմանը, իշխանության ինստիտուցիոնալացմանը, սոցիալական և դեմոգրաֆիական վիճակի բարելավմանը, սպորտային և մշակութային ոլորտներին։

Բայց ռեֆորմների մի զգալի մասը, որոնք նա ձեռնարկեց իր կառավարման տարիներին, կա΄մ տապալվեցին ամբողջությամբ, կա΄մ չտվեցին ցանկալի արդյունքները ու լճացան (թոշակային, պետապահովագրման, դատական, ՏԻՄ, զինվորական, կոմունալ, հողային ռեֆորմներ): Բոլոր այս ոլորտների հետ կապվում են կոռուպցիոն սխեմաներ ու սկանդալներ, դրանց վիճակն այնքան լուրջ է, որ այն ուղղելու համար, անգամ մեծ քաղաքական կամքի պարագայում անհրաժեշտ կլինեն տասնամյակներ: Ռուսաստանում ձևավորված համակարգը, անշուշտ, նեոբոնոպարտիստական է, սակայն դրան հատուկ է նաև չինովնիկական օլիգարխիայի իշխանությունը: Այս իշխանությունը իր էությամբ ծայրահեղ աջ դիկտատուրա է՝ հակահեղափոխական, չափազանց հետադեմ, պետական միջամտություն ձեռնարկող ինչպես զուտ տնտեսական, այնպես էլ մշակութային, գաղափարախոսական և տեղեկատվական ոլորտներում: Տնտեսությունը ամբողջովին կլանված է պետա-մոնոպոլիստական կառույցների կողմից: Կլերիկությունը վերադաս է բիզնեսին և խեղդում է այն դեռևս սաղմնային վիճակում: Ռուսաստանը քայլ առ քայլ դարձել է ոչ միայն աշխարհի անազատ երկրներից մեկը, այլ նաև նմանատիպ համակարգերի հովանավորողներից մեկը: Ունենալով բացառապես հումքահեն տնտեսություն՝ Ռուսաստանը որդեգրեց իր առաջնորդի՝ Պուտինի իմպերիալիստական ամբիցիաները և սկսեց գերտերության՝ համաշխարհային ուժային կենտրոն դառնալու պայքար: Ինչպես ցույց տվեց փորձը, Ռուսաստանը բնավ պատրաստ չէր դրան և ըստ էության՝ ներքաշվել էր այդ պայքարի մեջ չհիմնավորված ամբիցիաների պատճառով: Ռուսաստանում թվացյալ բարեկեցիկ դրությունը կապված չէ բարեփոխումների արդյունքների կամ լավ կառավարման հետ, այլ բացառապես այդ երկրի ահռելի՝ համարյա անսահմանափակ ռեսուրսների:

Պուտինը, անշուշտ, ուշագրավ կերպար է, ավելին՝ արդի առաջնորդներից հենց նա է հիշատակվելու պատմության աննալներում, սակայն թե ինչպես է հիշատակվելու, կդատեն արդեն ապագա սերունդները:

Գրականության Ցանկ

  1. Marshall I. Goldman (2008), Petrostate: Putin, Power, and the New Russia, Oxford, Oxford University Press
  2. Albright M. (2008), Leaders & Revolutionaries. Vladimir Putin, Times.

http://content.time.com/time/specials/2007/article/0,28804,1733748_1733757_1735578,00.html

  1. Putin, the Kremlin power struggle and the $40bn fortune (2007), The Guardian

http://www.theguardian.com/world/2007/dec/21/russia.topstories3

  1. Corruption Perceptions Index 2011, Transparency international 2011

http://www.transparency.org/cpi2011/results/

  1. Kramer A. (2005), $13 billion Sibneft deal fulfills Gazprom quest, The New York Times

http://web.archive.org/web/20070313041930/http://www.iht.com/articles/2005/09/29/business/gazprom.php

  1. Energy Revenues and Corruption Increase in Russia (2006), Moscow, VOICE OF AMERICA

http://www.voanews.com/content/a-13-2006-07-13-voa25/399688.html

  1. Bigg (2005), Russia: Bribery Thriving Under Putin, According To New Report, Radio Liberty

http://www.rferl.org/content/article/1060104.html

  1. Mikhail Khodorkovsky (2012-2015), The Guardian

http://www.theguardian.com/world/mikhail-khodorkovsky

  1. Reports, Freedom House

https://freedomhouse.org/reports#.VdmQTpfCYfA

  1. GDP ranking, The World Bank 2014

http://data.worldbank.org/data-catalog/GDP-ranking-table

  1. Press Freedom Index 2008, Reporters without borders

http://web.archive.org/web/20090607100340/http://www.rsf.org/en-classement794-2008.html

  1. Russia’s oil industry2008, The Economist

http://www.economist.com/node/11332313/print?story_id=11332313

  1. Terrorist attacks in Russia (with statistical summary) (2015), Johnston’s Archive

http://www.johnstonsarchive.net/terrorism/terr-russia.html

  1. Филиппов А. В. (2007), Новейшая история России.1945—2006 гг., Глава 6, 36 Внутренняя политика в начале XXIв. — восстановление государства, Москва, Просвещение.

http://www.prosv.ru/umk/istoriya/6.html

  1. Могильников В. А. (2011), Восходящее родословие В. В. Путина, Генеалогический вестник, Выпуск 42, с. 70-86.

http://www.kommersant.ru

  1. Владимир Путин, Личный сайт, kremlin.ru

http://putin.kremlin.ru/bio

  1. Территория Дагестана полностью очищена отбоевиков, 1999, Лента

http://lenta.ru/russia/1999/09/16/dagestan/

  1. Центральная избирательная комиссия РФ. Официальный сайт (a)http://www.vybory.izbirkom.ru/region/izbirkom/?action=show&global=1&vrn=100100095619&region=0&prver=0&pronetvd=0
  2. Центральная избирательная комиссия РФ официальный сайт (b)http://gdcikrf.ru/gd2003/zakonodat_osnovi
  3. “Единая Россия” побеждает на выборах всех уровней, 2014, Газета «Коммерсантъ»http://www.kommersant.ru/doc/2567326У «Наших» кривые грабли
  4. Зубков Виктор, lenta.ru

 http://lenta.ru/lib/14174946/

  1. Движение «Наши» разбрасывает грабли перед Михаилом Касьяновым, 2007, gazeta.ru

http://www.gazeta.ru/politics/2007/08/28_a_2099620.shtml

  1. Состав и структура, Совет Федерации, официальный сайт, council.gov.ru

http://council.gov.ru/structure/

  1. Столяров Б. (2000), ТВОРЧЕСТВО НЕФТЯНЫХ БАРОНОВ.

http://2000.novayagazeta.ru/nomer/2000/36n/n36n-s02.shtml

  1. Послание Федеральному Собранию Российской Федерации (2001), Москва, Кремль, Президент россии официальный сайт

http://archive.kremlin.ru/text/appears/2001/04/28514.shtml

  1. Эффективность экономики России, Федеральная служба государственной статистики

http://www.gks.ru/wps/wcm/connect/rosstat_main/rosstat/ru/statistics/efficiency/

  1. Динамика реального объема произведенного ВВП, Федеральная служба государственной статистики

http://www.gks.ru/bgd/free/b01_19/IssWWW.exe/Stg/d000/i000640r.htm

  1. Федеральный закон Российской Федерации от 1 декабря 2007 г. N 309-ФЗ, Российская газета

http://www.rg.ru/2007/12/05/obrazovanie-stansart-dok.html

  1. Возрождение России (2001), “The Financial Times”, Великобритания

http://inosmi.ru/untitled/20011030/139565.html

  1. Документы, Сайт Председателя Правительства

http://government.ru/docs/

  1. Председатель Правительства Российской Федерации, Сайт Председателя Правительства

http://premier.gov.ru/events/

  1. Путина обвиняют в ущемлении СМИ (2005), BBC Russian

http://news.bbc.co.uk/hi/russian/russia/newsid_4350000/4350801.stm#6248869514071882

  1. В.Путин утвердил “смертную казнь” для СМИ (2013), Russian business channel (a)

http://top.rbc.ru/politics/08/04/2013/852889.shtml

  1. Россию отправили в хвост рейтинга свободы прессы (2013), Russian business channel(b)

http://top.rbc.ru/society/30/01/2013/842874.shtml

  1. Главред “МК” ушел из Общественной палаты из-за статьи о В.Путине (2013), Russian business channel(c)http://top.rbc.ru/politics/27/12/2013/897386.shtml
  2. Война Путина со свободой слова (2002),СЦИЛЛА, Аналитический и новостной сайт ИИЦ Панорамаhttp://www.scilla.ru/works/uprdem/putinhtml
  3. Путину присуждена премия «За уничтожение журналистики» (2007),«Эхо Москвы»

http://www.gazeta.ru/news/lastnews/2007/06/17/n_1081921.shtml

  1. Борьба с олигархами, (2000-2004), История одного Президента

http://запутинавв.рф/200-2004gg/borba-s-oligarxami.html

  1. Ходорковский готов проспонсировать единороссов (2003), kommersant.ru

http://web.archive.org/web/20090122140426/http://www.kommersant.ru/doc.aspx?newsid=65481

  1. Важнейшие встречи президентов с олигархами (2003), kommersant.ru

http://www.kommersant.ru/doc/365582

  1. Независимый экспертный доклад «Путин. итоги»(2008), Москва

http://www.nemtsov.ru/docs/putin-itogi.pdf

  1. Чума-2005: коррупция (2005), Аргументы и факты

http://gazeta.aif.ru/online/aif/1290/04_01

  1. Ильичев Г. (2008), Инфляция коррупции , финансовые известия

http://web.archive.org/web/20080511133047/http://www.finiz.ru/cfin/tmpl-art/id_art-937000

  1. «Диагностика российской коррупции 2005» (2005), Исследование Фонда ИНДЕМ

http://www.anti-corr.ru/awbreport/index.htm

  1. Козлова Н. (2006), Россия ” в группе против коррупции, Российская газета

http://www.rg.ru/2006/07/27/putin-konvencia.html

  1. Федосенко В. (2006), Коррупцию впишут в законы, Российская газета

http://www.rg.ru/2006/07/03/konvencia.html

  1. Путин подписал закон о ратификации Конвенции ООН против коррупции (2006), Комсомольская правда

http://www.km.ru/glavnoe/2006/03/17/politika/putin-podpisal-zakon-o-ratifikatsii-konventsii-oon-protiv-korruptsii

  1. Подписан закон оконтроле за соответствием расходов лиц, замещающих государственные должности, и иных лиц их доходам (2012), Официальный сайт президента россии

http://kremlin.ru/events/president/news/17037

  1. Дума запретила чиновникам иметь счета и активы за рубежом (2013), Российский бизнес канал

http://www.rbc.ru/rbcfreenews/20130424171140.shtml

  1. Безнаказанная ксенофобия -Заявление Комитета защиты свободы совести (2006), Информационное агентство REGNUM

http://regnum.ru/news/571916.html

  1. Правонарушения (2012), Федеральная служба государственной статистики

http://www.gks.ru/bgd/regl/b12_01/IssWWW.exe/Stg/d09/3-5.htm

  1. РФ федеральный закон о некоммерческих организациях (с изменениями на 13 июля 2015 года) (2015), Электронный фонд правовой и нормативно-технической документации

http://docs.cntd.ru/document/9015223

  1. Всероссийский центр изучения общественного мнения

http://wciom.ru/

  1. “Левада-центр”: Путин остается самым популярным политиком в России (2006), nwww.newsru.com

http://www.newsru.com/russia/24dec2006/putind.html

  1. Владимир Путин – самый популярный политик России (1999), Фонд Общественное Мнение

http://bd.fom.ru/report/map/projects/finfo/finfo1999/538_11093/of19994201

  1. УРОВЕНЬ ОДОБРЕНИЯ ДЕЯТЕЛЬНОСТИ В.ПУТИНА НА ПОСТУ ПРЕЗИДЕНТА РОССИИ (2008), Левада центр

https://archive.is/20120716053212/old.levada.ru/prezident.html

  1. Латухина К. (2015), Рейтинг одобрения Владимира Путина вырос до 86 процентов Российская газета

http://www.rg.ru/2015/02/26/reiting-site-anons.html

58.  ВЦИОМ: Путину доверяют почти все россияне (2008), Росбалт.ру

http://www.rosbalt.ru/main/2006/08/29/265393.html

  1. Как рост цен на нефть влияет на российскую экономику?, Журнал «Финанс.» №46 (232) 03 декабря ” 09 декабря 2007

http://www.finansmag.ru/81745

  1. Более трети всех богатств РФ принадлежит 110 олигархам (2013),Credit Suisse, Российский бизнес каналhttp://top.rbc.ru/economics/09/10/2013/881394.shtml
  2. Leonid Bershidsky: Oil crash results in Moscow warning to Russia’s comfortably corrupt

http://news.nationalpost.com/full-comment/leonid-bershidsky-oil-crash-results-in-moscow-warning-to-russias-comfortably-corrupt

  1. Каждый третий чиновник в России берёт взятки, заявили в НАК

http://rusnovosti.ru/posts/356354

  1. New Investigation Exposes Glam Life Of Vladimir Putin’s Bling Ring

http://www.buzzfeed.com/maxseddon/new-investigation-exposes-glam-life-of-vladimir-putins-bling#.wjwlAw7PB

  1. Russia’s mafia state Alexey Navalny’s group publishes startling revelations linking the Attorney General’s son to the mob

https://meduza.io/en/feature/2015/12/01/russia-s-mafia-state

  1. 8 Shades of Crisis ” Russia’s Year of Economic Nightmares

http://www.themoscowtimes.com/business/article/8-shades-of-crisis“russias-year-of-economic-nightmares/553703.html

  1. Путин дал интервью AP и Первому каналу2013, Российская газета

http://www.rg.ru/2013/09/04/intervue.html

  1. Статистика проведения прямых линий c Владимиром Путиным в 2001-2014 гг. (2014), ТАСС информационное агентство России

http://tass.ru/info/1905641

68.  Putin, Vladimir V., Katalog der Deutschen Nationalbibliothek

https://portal.dnb.de/opac.htm?method=simpleSearch&cqlMode=true&query=idn%3D122188926

  1. http://www.encyclo.co.uk/meaning-of-Neo-BonapartismNeo-Bonapartism, www.encyclo.co.uk
  1. Crimea, Encyclopedia Britannica http://www.britannica.com/place/Crimea


[i] Այս քաղաքականության առավել վառ գործնական արտահայտությունը ռուսական «Дождь» ալիքի հետ կապված միջադեպն է, որի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կից՝ bit.ly/1LQrjCH


Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև

Պուտին, Ռուսաստան և Ժողովուրդ․ մաս 1֊ին