Նոյեմբերի 22-ին, ‹‹Հոդված 3›› ակումբում տեղի ունեցավ ‹‹Ինլայթ›› հետազոտույթունների կենտրոնի կողմից կազմակերպված #LiveTalks5 նախագիծը ‹‹1968թ. Ֆրանսիական և 2018թ. Հայկական թավշյա հեղափոխության պաստառների համեմատական վերլուծություն›› թեմայով: Հանդիպման բանախոսը կենտրոնի Արվեստ/Մշաակույթ ենթաբաժնի վերլուծաբան Մարինե Խաչատրյանն էր:
Բանախոսն սկսեց իր ելույթը` ներկայացնելով պաստառը որպես հեղափոխությունների առանցքային մասը կազմող ատրիբուտն, ինչպես նաև անդրադարձավ իր ելույթի թեման ընտրելու պատճառներին: Այնուհետև բանախոսը ներկայացրեց պաստառների ընտրության, բովանդակության, ինչպես նաև կիրառման առանձնահատկությունները` համեմատական զուգահեռներ անցկացնելով հայկական և ֆրանսիական հեղափոխությունների միջև` հաշվի առնելով այդ երկու հեղափոխությունների գաղափարաբանական և տրամաբանական կապերը, նմանություններն ու տարբերությունները: Առավել ուշագրավ են բանախոսի ներկայացրած հեղափոխությունների` ժողովրդին միասնականացնելու, ոստիկանների հանդեպ վերաբերմունքի, մեդիայի արձագանքների, մշակութային և քաղաքական փոփոխությունների մասին պաստառների առանձնահատկությունները:
Հանդիպումը ավարտվեց հարցուպատասխանով, որի ժամանակ ունկնդիրները ներկայացրեցին իրենց մեկնաբանությունները, ինչպես նաև բանախոսին ուղղեցին իրենց հարցերը թեմայի շուրջ: