Թարգմանչական և խմբագրական պրակտիկայի հնարավորություն «Ինլայթ» ՀԿ-ում

 

Հրաշալի հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կուտակել պրակտիկ և տեսական փորձ ու գիտելիք թարգմանչության և խմբագրության ոլորտում:
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը պրակտիկայի է հրավիրում ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներից որևէ մեկին գերազանց տիրապետող թարգմանիչների և խմբագիրների:

Պրակտիկան իրականացվելու է գլխավորապես հեռահար հաղորդակցման եղանակների և գործիքակազմի կիրառմամբ՝  ճկուն աշխատանքային գրաֆիկով: ⌨️??

Պահանջվող  որակավորումները.
  • հայերենի գերազանց իմացություն,
  • տվյալ լեզվի փայլուն իմացություն,
  • բարդ տեքստերի հայերենից տվյալ լեզու և տվյալ լեզվից հայերեն գրավոր թարգմանություններ կամ խմբագրում իրականացնելու հմտություններ,
  • Microsoft Word, Google Docs ծրագրերի իմացություն,
  • ուշադրություն և պատասխանատվության բարձր գիտակցում,
  • անհատական և թիմային աշխատանքի կարողություն,
  • ակտիվություն և նախաձեռնողականություն:

3-ամսյա պրակտիկան հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր, 6-ամսյա պրակտիկան հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին՝ վկայականներ: Լավագույն պրակտիկանտները կազմակերպության թարգմանիչների բաժնի անդամակցման հնարավորություն կստանան:

Հայտերն ընդունվում են մինչև 2020թ. ապրիլի 10-ը: Պրակտիկայի մեկնարկը՝ 2020թ. ապրիլի 20-ից:

✍️Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների Spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։