Արցախյան քրոնիկոն. թարմացվող

Ստորև ներկայացնում ենք սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

18 հոկտեմբերի, 2020թ. 17:32

ԱՀ ՊԲ

Չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը: ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ:

18 հոկտեմբերի, 2020թ. 11:33

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։ Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով, չի համապատասխանում իրականության։

18 հոկտեմբերի, 2020թ. 10:35

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել: Հանրապետության հյուսիսային ու հարավային ուղղություններով Ադրբեջանը կոպտորեն խախտել է գիշերը ձեռք բերված մարդասիրական հրադադարը: Բայց, խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ կրակ չի եղել:

18 հոկտեմբերի, 2020թ. 09:37

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ։

18 հոկտեմբերի, 2020թ. 08:32

ԱՀ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ուղղությամբ՝ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ: Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

18 հոկտեմբերի, 2020թ. 05:37

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։

18 հոկտեմբերի, 2020թ. 00:20

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց:

17 հոկտեմբերի, 2020թ. 18:19

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՀՕՊ ստորաբաժանումները այսօր ժամը 16:30-ից 17:45-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում ՝ մեկ ԱԹՍ։

17 հոկտեմբերի, 2020թ. 14:26

ԱՀ ՄԻՊ

Հոկտեմբերի 16 լույս 17-ի գիշերը Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը ծանր հրթիռներով և ԱԹՍ-ներով: Հրթիռակոծության և օդային հարվածների հետևանքով Ստեփանակերտում տուժել են 3 քաղաքացիական անձինք՝ 82-ամյա Ռուզաննա Սարգսյանը, 36-ամյա Վարդան Խանամյանը, 33-ամյա Արման Արամյանը: Քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել է մեծ նյութական վնաս:

17 հոկտեմբերի, 2020թ. 12:29

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե, իբր, հոկտեմբերի 17-ին խոցել են հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ, հերթական ապատեղեկատվությունն է։

17 հոկտեմբերի, 2020թ. 08:02

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով։

17 հոկտեմբերի, 2020թ. 01:37

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ։

17 հոկտեմբերի, 2020թ. 01:29

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ։

17 հոկտեմբերի, 2020թ. 00:43

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։

16 հոկտեմբերի, 2020թ. 23:45

ՀՀ ԱԻՆ

Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարված է օդային տագնապի ավարտ։

16 հոկտեմբերի, 2020թ. 23:36

ՀՀ ԱԻՆ

Կապան քաղաքում հայտարարված է «օդային տագնապի ավարտ»

16 հոկտեմբերի, 2020թ. 22:40

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Կրկին հրթիռակոծում են Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքները։ Շոշ համայնքում 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել։

16 հոկտեմբերի, 2020թ. 16:16

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Այսօր ընդունել եմ ՌԴ Պետ դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել ենք ադրբեջանա-թուրքաահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ընդգծել եմ ՌԴ-ի կարևոր դերակատարությունը հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում։

16 հոկտեմբերի, 2020թ. 16:11

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության արդյունքում ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Նրա վիճակը կայուն է։

16 հոկտեմբերի, 2020թ. 15:23

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները: Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից:

16 հոկտեմբերի, 2020թ. 14:12

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարագրությունը։

16 հոկտեմբերի, 2020թ. 10:32

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Հերթական համառ գրոհը հետ մղելիս մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի:

16 հոկտեմբերի, 2020թ. 09:02

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ

15 հոկտեմբերի, 2020թ. 21:52

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Այսօր այցելել եմ ՊԲ մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց այն մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում:

15 հոկտեմբերի, 2020թ. 20:04

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։ Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։ Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։

15 հոկտեմբերի, 2020թ. 16:48

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը հերթական անգամ խախտեց մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը։ Րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում` քաղաքացիական ենթակառուցվածքներն են։ Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար չկան։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

15 հոկտեմբերի, 2020թ. 15:02

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Հարավում ծանր ու համառ մարտեր են։

15 հոկտեմբերի, 2020թ. 11:07

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին թեժ մարտեր են ընթանում նույն ուղղություններում։

15 հոկտեմբերի, 2020թ. 09:06

ԱՀ ՊԲ

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերին նոր կորուստներ հասցնելու ուղղությամբ:

15 հոկտեմբերի, 2020թ. 08:51

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրետանային ակտիվ կրակը:

15 հոկտեմբերի, 2020թ. 01:10

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ ու այսօր գրեթե առանց զրահատեխնիկայի, շատ խիտ հրետանային կրակի տակ ադրբեջանական զորքը մեծ խտության շարասյուններով, անդադար գրոհել են մեր մի քանի մարտական դիրքերը։ Սակայն կրելով չափազանց շատ կորուստներ հետ են շպրտվել առանց որևէ հաջողության։ Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները։

14 հոկտեմբերի, 2020թ. 17:19

ՀՀ ՄԻՊ

Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը դրոնով հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սոթք քաղաքացիական համայնքին։ Վիրավորվել է 14-ամյա երեխա, որն այժմ հիվանդանոցում է։ Կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ դաշտում եղել են նաև այլ քաղաքացիներ, այդ թվում՝ այլ երեխաներ։

14 հոկտեմբերի, 2020թ. 16:55

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիսային-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Վերոնշյալը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում է, որոնց համաձայն արգելվում է թիրախավորել հոսպիտալները և այն վայրերը, որտեղ պահվում են վիրավորները։ Սա արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

14 հոկտեմբերի, 2020թ. 16:49

ԱՀ ՊԲ

Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

14 հոկտեմբերի, 2020թ. 14:48

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Մեկ շաբաթ առաջ հարավային ուղղությամբ երկու խմբավորում փաստացի շրջափակման մեջ էին եղել անտառներում, սակայն հետո նրանք դուրս էին եկել: Նման դեպք էլ երեկ է եղել, Մատաղիսի ուղղությամբ 2 զինծառայող դուրս են եկել, 10 օր թաքնված են եղել անտառներում: Այս մարդկանց մասին ո՛չ մենք ենք ինֆորմացիա ունեցել, ոչ էլ ծնողները։

14 հոկտեմբերի, 2020թ. 12:27

ԱՀ ՊԲ

Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը: Մասնավորապես Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների:

14 հոկտեմբերի, 2020թ. 10:41

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ։

14 հոկտեմբերի, 2020թ. 10:32

ՀՀ ՊՆ

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է ՀՀ տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել ՀՀ տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։ Վերահաստատելով, որ մինչև այս պահը ՀՀ տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, հայտարարում ենք, որ այսուհետ ՀՀ զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։ Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Զոհեր և վիրավորներ չկան:

14 հոկտեմբերի, 2020թ. 09:19

ԱՀ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը:

14 հոկտեմբերի, 2020թ. 01:10

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։

13 հոկտեմբերի, 2020թ. 20:40

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի: Ասկերանի օրինակով ԱՀ բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը: Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում ՊԲ-ն կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով։

13 հոկտեմբերի, 2020թ. 15:31

ԱՀ ՊԲ

Պատերազմը շարունակվում է մինչ օրս՝ ուղեկցվելով ադրբեջանական կողմից միջազգային մարդասիրական իրավունքի համատարած ոտնահարումով։ Իր պատերազմական հանցագործությունները կոծկելու, քաղաքացիական բնակչության նկատմամբ նոր հարձակումներ իրականացնելու համար հող նապախատրաստելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմում է ապատեղեկատվության քարոզի՝ մտացածին գործողությունների մեջ մեղադրելով ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլև Հայաստանի իշխանություններին: Արցախցին իր ողջ ներուժով վճռական է պաշտպանելու իր հայրենիքի և իր ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ իրականացված ռազմական հանցագործությունների և մեր տարածաշրջանը միջազգային ահաբեկչության օջախ վերածելու քաղաքականության համար:

13 հոկտեմբերի, 2020թ. 12:59

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Քիչ առաջ ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովին է ներկայացվել իմ նախաձեռնությամբ և կկանոնակարգի մեր Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է:

13 հոկտեմբերի, 2020թ. 11:01

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Գիշերն անհանգիստ է եղել Ասկերան,Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։ Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։ Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։ Զոհեր ու վիրավորներ չկան։

13 հոկտեմբերի, 2020թ. 10:18

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է: Հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները:

13 հոկտեմբերի, 2020թ. 09:21

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը: Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար։

13 հոկտեմբերի, 2020թ. 09:07

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ: Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

12 հոկտեմբերի, 2020թ. 15:43

ԱՀ ՊԲ

Նկատի ունենալով ՌԴ միջնորդությամբ 2020-ի հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների, զոհված ռազմական ու քաղաքացիական անձանց դիակների փոխանակման համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությունը՝ ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում մարդասիրական գործողությունների իրականացման ուղղությամբ։ Հանձնաժողովը ադրբեջանական կողմի՝ կրակի դադարեցման ռեժիմի խստիվ պահպանման դեպքում, պատրաստ է փոխադարձ մարդասիրական գործողություններ իրականացնել։

12 հոկտեմբերի, 2020թ. 15:16

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ։

12 հոկտեմբերի, 2020թ. 14:03

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար:

12 հոկտեմբերի, 2020թ. 11:25

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ես մի քանի անգամ անդրադարձել եմ այն հարցին, որ հստակ դիրքեր, բնագծեր, նույնիսկ բնակավայրեր նշելը պատերազմի այս փուլում այնքան տեղին չէ: Պատերազմը սաստիկ է, հայկական բանակը վարում է ծանր մարտեր, իրեն մի քանի անգամ գերազանցող թուրք-ադրբեջանական ուժերի դեմ, որին լիովին աջակցում է թուրքական օդուժը, հետախուզական և այլ համակարգերը, մեծ թվով վարձկաններ, ահաբեկիչներ և մասնավոր զինվորական կազմակերպություններ: Այդ գերազանցող ուժերին հայկական բանակը դիմակայում է մեծ հաջողությամբ, այնպիսի հաջողությամբ, որ համաշխարհային փորձագետներն են անգամ նշում դրա մասին: Ըստ մարտավարական և օպերատիվ անհրաժեշտության՝ պաշտպանության բանակը կատարում է ինչպես նահանջ ու բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում ու հակահարձակում:

12 հոկտեմբերի, 2020թ. 10:20

ԱՀ ՊԲ

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

12 հոկտեմբերի, 2020թ. 09:02

ԱՀ ՊԲ

Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ: Առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները, որոնք ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում:

12 հոկտեմբերի, 2020թ. 08:31

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը:

11 հոկտեմբերի, 2020թ. 23:16

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Կրկին թիրախավորվում է Ստեփանակերտը։ Քաղաքում քիչ առաջ լսվել են պայթյուններ։

11 հոկտեմբերի, 2020թ. 21:05

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Երեկ Ադրբեջանի դիվերսիոն խումբը ներթափանցելով Հադրութ, ահաբեկել են բնակչությանը, վառել որոշ տներ, սպանել քաղաքացիական անձանց։ Գնդակահարելով սպանել են հաշմանդամ երիտասարդի և իր մորը։ Դրանից բացի կան տեղեկություն երկու այլ անձանց սպանության մասին։

11 հոկտեմբերի, 2020թ. 20:58

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-ն Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ է արել և կրակի տակ առել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող և սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան, անհիմն են և նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարարների մակարդակով ընդունված համատեղ հայտարարությունում հստակ նշված է, որ Արցախի և Ադրբեջանի միջև ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը պետք է իրականացվի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն, ինչը այս պահի դրությամբ տեղի չի ունենում ադրբեջանական զինուժի կողմից շարունակաբար վարվող մարտական գործողությունների պատճառով: Ադրբեջանական կողմի մեղադրանքները դիտարկում ենք որպես պարզունակ սադրանք և հրավիրում շահագրգիռ կողմերի ուշադրությունն այս փաստի վրա։

11 հոկտեմբերի, 2020թ. 20:51

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

11 հոկտեմբերի, 2020թ. 19:27

ՀՀ ՊՆ

Զինված ուժերի համալրման գործընթացը շարունակվում է: Զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայիննների հետ անցկացվում են մարտական պատրաստության և անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ:

11 հոկտեմբերի, 2020թ. 19:20

ԱՀ ԱԳՆ

Հոկտեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված` Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը։

11 հոկտեմբերի, 2020թ. 18:55

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։ ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն ճնշում են հակառակորդի բոլոր գործողությունները։

11 հոկտեմբերի, 2020թ. 18:38

Արցախի տեղեկատվական շտաբ

Կրակի դադարեցման հայտարարությունից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն գիշերը հրթիռակոծել է Մարտունի քաղաքը, որի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացի և վնասվել են բնակելի տներ:

11 հոկտեմբերի, 2020թ. 16:16

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Լոս-Անջելեսից Երևան հասավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» 20 տոննա հումանիտար օգնությունը։ Դեղեր և բժշկական սարքավորումներ, շարժական էլսնուցման համակարգեր։ Հզոր ենք միասին։

11 հոկտեմբերի, 2020թ. 15:41

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Հարգելի հայրենակիցներ խնդրում եմ զերծ մնալ մարտական գործողությունների մանրամասնությունների նկարագրությունից, կանխատեսումներից ու խորհուրդներից, այս կամ այն զենքերի գովերգելուց և այլն։ Մեր բանակը իր խնդիրը հստակ կատարում է։ Եթե ունեք փաստարկված դիտարկումներ, այդ թվում իմ աշխատանքի վերաբերյալ, դրանց անդրադառնալու ժամանակ կլինի։

11 հոկտեմբերի, 2020թ. 15:03

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել եմ Հանրապետության մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ: Պատերազմական այս ծանր օրերին նրանց կատարած մասնագիտական աշխատանքը, նվիրումը, իսկապես, հավասարազոր է հերոսության: Հատուկ երախտագիտություն եմ հայտնել նաև Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ:

11 հոկտեմբերի, 2020թ. 14:16

ԱՀ ՊԲ

Հոկտոմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ:

11 հոկտեմբերի, 2020թ. 12:22

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, ղեկավարում են ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ներին։ ԱԹՍ-ները վեց միավոր F-16 երի ծածկույթի տակ, այսինքն ուղեկցմամբ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին։

11 հոկտեմբերի, 2020թ. 12:02

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Թուրքական օդուժը կրկին ղեկավարում է ադրբեջանական օդուժի և ՕՀՄ-ների գործողությունները։ Մանրամասները շուտով։

11 հոկտեմբերի, 2020թ. 10:50

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Թուրքիայից և Իսրայելից հումանիտար բեռների քողի տակ ինտենսիվորեն Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ։ Միևնույնն է #հաղթելուենք

11 հոկտեմբերի, 2020թ. 03:00

ԱՀ ՊԲ

Չնայած պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում՝ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը: Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն:

11 հոկտեմբերի, 2020թ. 00:36

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Արցախում այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին եւ տարբեր խոշոր գյուղական համայնքներ:

10 հոկտեմբերի, 2020թ. 23:44

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը հենց նոր երկու երկու հրթիռային հարված հասցրեց Ստեփանակերտին: Արդյո՞ք սա միտված է հումանիտար հրադադարի պահպանմանը: Թվում է, թե հանցագործները շարունակելու են հանցանքներ գործել, քանի դեռ չեն պատժվել:

10 հոկտեմբերի, 2020թ. 23:03

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։

10 հոկտեմբերի, 2020թ. 23:03

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Այսօր ԱՀ ՄԻՊ աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան՝ Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ, այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ, և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով: Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում:

10 հոկտեմբերի, 2020թ. 21:53

ՀՀ ԱԳՆ

Դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակեց մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին Սյունիքի մարզի բնակավայրերին: Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի՝ կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված քայլերը։

10 հոկտեմբերի, 2020թ. 20:29

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Այսօր Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ մեր տղաների մարտական ոգին հզոր է: Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում: Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից Առուշան Բադասյանին, ով պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ նահանգներից շտապել է Արցախ: Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է:

10 հոկտեմբերի, 2020թ. 16:40

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի։

10 հոկտեմբերի, 2020թ. 16:15

ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։ Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։

10 հոկտեմբերի, 2020թ. 15:13

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյան

Մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով:

10 հոկտեմբերի, 2020թ. 14:54

ԱՀ ՊԲ

Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով:

10 հոկտեմբերի, 2020թ. 12:59

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է։

10 հոկտեմբերի, 2020թ. 12:57

ԱՀ ՊԲ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը: Երեքն էլ ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների:

10 հոկտեմբերի, 2020թ. 12:36

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

10 հոկտեմբերի, 2020թ. 12:33

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ուղղում. Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Շուշան Ստեփանյանը արդեն հայտնել է։ Կա մեկ զոհ։

10 հոկտեմբերի, 2020թ. 12:07

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։

10 հոկտեմբերի, 2020թ. 12:03

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։ Կան զոհեր և վիրավորներ։

10 հոկտեմբերի, 2020թ. 11:07

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման՝ մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։ Հակառակորդն ամեն կերպ փորձում է առավելություն ապահովել հումանիտար հրադադարից առաջ, բայց ապարդյուն։

10 հոկտեմբերի, 2020թ. 10:31

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը մի քանի րոպե առաջ հրթիռակոծեց Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները: Զոհերի մասին տվյալներ դեռ չկան:

10 հոկտեմբերի, 2020թ. 10:31

ԱՀ ՊԲ

Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: Առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ: Հակառակորդը լայնորեն կիրառում է հարվածային թռչող սարքեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում ցավոտ հարվածներ:

10 հոկտեմբերի, 2020թ. 10:10

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան։

10 հոկտեմբերի, 2020թ. 10:04

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՌԴ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։ ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։ Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։

10 հոկտեմբերի, 2020թ. 04:13

ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը.

  1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
  2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
  3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
  4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

9 հոկտեմբերի, 2020թ. 17:45

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը, թե իբրև Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը՝ Հադրութից: Այսինքն՝ տասնյակ կիլոմետրեր: [ԱՀ նախագահ խոսնակ]

9 հոկտեմբերի, 2020թ. 17:30

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Կրկին հրթիռային հարված հասցվեց Ստեփանակերտ քաղաքին։

9 հոկտեմբերի, 2020թ. 14:39

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։ Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար առկա են հակառակորդի բավարար թիրախներ։ Նախազգուշացում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ։

9 հոկտեմբերի, 2020թ. 13:51

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում։

9 հոկտեմբերի, 2020թ. 12:43

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյան

Հ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:

9 հոկտեմբերի, 2020թ. 12:16

ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն այն մասին, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները, ցինիզմի բարձրագույն դրսևորում են: Առանց գիտակցելու Արցախի հանդեպ իրենց հավակնությունների անիրավաչափ ու պատրանքային լինելը, Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանա ճեղքել այն արատավոր շրջանը, որում հայտնվել են՝ իրենց հակահայկական քարոզչությամբ, տարածաշրջանի պատմությունը վերաշարադրելու փորձերով և միջազգային իրավունքի նորմերի կանխակալ մեկնաբանմամբ:

9 հոկտեմբերի, 2020թ. 11:18

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել հակառակորդին մարտական գործողությունների գոտում։

9 հոկտեմբերի, 2020թ. 10:49

Արցախի Տեղեկատվական Շտաբ

Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին: Այդ երկրի իշխանությունները քրոնիկ ահաբեկիչներ և հանցագործներ են, իսկ միջազգային հանրությունը` քրոնիկ կույր: Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան:

8 հոկտեմբերի, 2020թ. 15:55

Արցախի Տեղեկատվական Շտաբ

Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներով հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու բերդաքաղաք Շուշին։ Պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի բնակարաններ։aԶոհեր ու վիրավորներ չկան։

8 հոկտեմբերի, 2020թ. 15:10

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության:
Այսպիսով՝ ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։
Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա։

8 հոկտեմբերի, 2020թ. 11։28

Armenpress

Ժնևի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը: Համահեղինակներն են Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Բրիջիթ Շթուդերը և խորհրդի մի քանի այլ անդամներ:

8 հոկտեմբերի, 2020թ. 11։03

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում են մարդկային ուժի մեծ կորուստներ։ Հայկակական ստորաբաժանումները քիչ առաջ ոչնչացրել են նաև թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից անձնակազմով և զինամթերքով՝ թույլ չտալով զբաղեցնել կրակային դիրքեր։

8 հոկտեմբերի, 2020թ. 10:14

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց։

8 հոկտեմբերի, 2020թ. 09:20

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված էր:
Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։

7 հոկտեմբերի, 2020թ. 21:37

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Թիրախավորում են Հադրութ քաղաքը։

7 հոկտեմբերի, 2020թ. 20:23

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Նորից թիրախավորվում է Շուշին:

7 հոկտեմբերի, 2020թ. 19:27

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը:

Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ՝ արագ նահանջել է:

7 հոկտեմբերի, 2020թ. 14:10

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները հաճախակի փորձում են օգտվել Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ մենք իրանական կողմին կոչ արեցինք հետեւել այս գործողություններին եւ թույլ չտալ գետն անցնել։ ՊԲ բանակի ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ զգալի առաջխաղացում ունեն, կարեւոր դիրքերի բարելավում

7 հոկտեմբերի, 2020թ. 13:58
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Խոցված նավթամթերքի պահեստի հետ օդ են բարձրացել մոտոհրաձգային գումարտակի, հրետանային դիվիզիոնի և հատուկ նշանակության ջոկատի ամբողջական ուժեր։

7 հոկտեմբերի, 2020թ. 11:38
ԱՀ ՊԲ

«Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Մասնավորապես, երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը: [Թարմացում] Հակառակորդը տվյալ բարձունքում թողել է վեց դիակ Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են»:

7 հոկտեմբերի, 2020թ. 09:22
ԱՀ ՊԲ

Հոկտեմբերի 6-ին հակառակորդը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը հաջորդած հարաբերական անդորրը օգտագործել է վերախմբավորում կատարելու համար և անցել հարձակման ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդի գործողությունները վտանգ են ներկայացրել նաև Իրանի տարածքի համար: ՊԲ մարտիկները հուժկու հակահարվածներով չեզոքացրել են ադրբեջանական զինուժի առաջխաղացման բոլոր փորձերը: Մարտերի ընթացքում ոչնչացվել է մեծաքանակ կենդանի ուժ, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այլ սպառազինություն և ռազմական տեխնիկա: ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը: Գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով: Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին: Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա: ՊԲ-ն վստահորեն տիրապետում է օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման:

7 հոկտեմբերի, 2020թ. 08:51

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների: Մասնավորապես, արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել: Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից

7 հոկտեմբերի, 2020թ. 08:45

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։ Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի` միջոցներով գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։ Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը՝ շուտով։ Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար։

7 հոկտեմբերի, 2020թ. 08:41

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Կրկին թիրախավորվում են Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը:

6 հոկտեմբերի, 2020թ. 17:42

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։ Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են։

Հ.Գ. Հուսով եմ, չեք ենթադրում, որ դեպի ճակատ են գալիս )

6 հոկտեմբերի, 2020թ. 17:23

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Նախորդ գրառումս կատարելուց անմիջապես հետո թշնամին վերսկսել է հրետակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը։ Որ դրան կհետևի Պաշտպանության բանակի համաչափ պատասխանն, ընդամենը րոպեների հարց է, բայց, որ խաղաղ բնակչությանը նորից թիրախավորելով, թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի, դա միանշանակ ստուգված փաստ է։

6 հոկտեմբերի, 2020թ. 16:57

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

ՊԲ հուժկու հարվածների արդյունքում թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Ժամեր առաջ թշնամու՝ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձն է ինչ-որ արդյունքի հասնելու համար։

6 հոկտեմբերի, 2020թ. 16:54

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը:

6 հոկտեմբերի, 2020թ. 16:30

ՀՀ ԱԳՆ

ԱԳՆ դիվանագիտական խողովակներով տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված նախնական զեկույցը և փաստահավաք առաքելության արդյունքներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական ագրեսիայի հետևանքով հարուցած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ

6 հոկտեմբերի, 2020թ. 16:26

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ: Բարի գալուստ դժոխք

6 հոկտեմբերի, 2020թ. 15:00

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Իրավիճակն Արցախում շարունակում է կայուն-լարված մնալ։ Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին․ դիրքային որոշակի հաջողություններ ունենք։

6 հոկտեմբերի, 2020թ. 13:32

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։ Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել: Միևնույն ժամանակ, ակնհայտ է որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները։

6 հոկտեմբերի, 2020թ. 12:00

ՀՀ ԱԳՆ

Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների մեծ ծավալների թիրախավորումը ԼՂ հակամարտության գոտում որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար: Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, և ցանկացած փորձ՝ տանելու այն ռազմական լուծմանը վճռականորեն կասեցվելու է:

6 հոկտեմբերի, 2020թ. 11:26

ՀՀ ԱԳՆ

Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարարի Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։ Արցախի ՊԲ կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար: Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

6 հոկտեմբերի, 2020թ. 09:26

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։ Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

5 հոկտեմբերի, 2020թ. 16:44

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Շփման գծի այն հատվածներում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, հրամանատարներից անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում։ Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը։

5 հոկտեմբերի, 2020թ. 14:25

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են:

5 հոկտեմբերի, 2020թ. 13:21

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում՝ Մեխակավանում (Ջեբրաիլ): Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են: Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ: Փա՛ռք հայոց բանակին։

5 հոկտեմբերի, 2020թ. 12:48

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի պաշտոնական շրջանակներն արդեն որերորդ անգամ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ են տարածում, թե, իբր, Հայաստանից թիրախավորվում է Ադրբեջանի այս կամ այն բնակավայրը։ Նման կեղծ տեղեկատվական հոսքերի նպատակը սեփական նկրտումները կոծկելն է։

5 հոկտեմբերի, 2020թ. 12:41

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ռազմաքաղաքան ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի։ Արցախի նախագահը ձեր կողմից Ստեփանակերտը, Մարտակերտը, Մադտունին, Հադրութը և այլ բնակավայրերը հրթիռակոծելուց վեց օր հետո հստակ հայտարարեց, որ խոցելու ենք ռազմական թիրախներին, որոնք կարող են մոտիկ գտնվել քաղաքացիական օբյեկտներին։ Բայց դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք։ Եվ այս ամենը ակնհայտորեն անում եք, որպեսզի սադրանքների հող նախապատրաստեք։

5 հոկտեմբերի, 2020թ. 11:17

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռակոծում է Ստեփանակերտը։

5 հոկտեմբերի, 2020թ. 10:58

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ տարածքից հարվածների հասցնելը կեղծ է, որևէ ապացույց չկա։ Պրովոկացիայի հող մի պատրաստեք։

5 հոկտեմբերի, 2020թ. 10:42

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից։

5 հոկտեմբերի, 2020թ. 10:39

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին։

5 հոկտեմբերի, 2020թ. 10:18

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։

5 հոկտեմբերի, 2020թ. 08:28

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:

4 հոկտեմբերի, 2020թ. 20:00

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության :

4 հոկտեմբերի, 2020թ. 19:40

Armenpress

Այս պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է: Շուրջ երկու ժամ պայթյունի ձայներ չեն լսվել: |

4 հոկտեմբերի, 2020թ. 19:00

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում։

4 հոկտեմբերի, 2020թ. 17:12

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական կողմի հրետակոծությունների րամարդյունքում Ստեփանակերտում և Շուշիում կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ:

4 հոկտեմբերի, 2020թ. 17:00

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է։


4 հոկտեմբերի, 2020թ. 14:33

ԱՀ ԱԳՆ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին։ Ըստ ունեցած տվյալների՝ Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված՝ հետևել լրագրողների շարժին, թիրախավորել և հնարավորինս շատ վնաս հասցնել մարտական գործողությունները լուսաբանող լրագրողներին։ Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակվող տեսանյութերով և ուղիղ եթերներով։

4 հոկտեմբերի, 2020թ. 13:30

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ժամը 12:00-ի սահմանում ՊԲ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի երեք ինքնաթիռ, երկու տանկ։

4 հոկտեմբերի, 2020թ. 13:27

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան

Արցախի տարեցների խնամքի տների բնակիչների մի մասը և գիշերօթիկ հաստատությունների սաները ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան: Նախարարությունն իր գործընկերների հետ կազմակերպել է նրանց խնամքը և անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը։

4 հոկտեմբերի, 2020թ. 12:58

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:
Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում: Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ:

4 հոկտեմբերի, 2020թ. 12:35

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ։

4 հոկտեմբերի, 2020թ. 11:44

Armenpress

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հասցված հարվածների արդյունքում վնասվել է էլեկտրական ցանցերի շենքը: Մայրաքաղաքը հոսանքազրկված է:

4 հոկտեմբերի, 2020թ. 11:00

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։

4 հոկտեմբերի, 2020թ. 10:47

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին:

4 հոկտեմբերի, 2020թ. 10:26

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները։

4 հոկտեմբերի, 2020թ. 09:35

Արցախի Հանրապետության նախագահԱրայիկ Հարությունյան

Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար:

4 հոկտեմբերի, 2020թ. 09:10

Արցախի ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման:
ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել հակառակորդի բոլոր գործողությունները:

4 հոկտեմբերի, 2020թ. 08:00

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարՇուշան Ստեփանյան

Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաեւ հրետանային միջոցներից։

3 հոկտեմբերի, 2020թ. 20:26

ԱՀ ԱԳՆ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։

3 հոկտեմբերի, 2020թ. 18:15

ԼՂՀ ՊԲ

Ժամը 15:50-ի սահմանում ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ

3 հոկտեմբերի, 2020թ. 16:45

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները:

3 հոկտեմբերի, 2020թ. 12:26

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։

3 հոկտեմբերի, 2020թ. 12:23

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Չնայած մեր կողմից հնչեցված բազմաթիվ հորդորներին, շարունակում են արձանագրվել դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերի ռեժիմով սկսում են լուսաբանել իրադարձություններն ինչպես առաջնագծում, մարտական գործողությունների մերձակա հատվածներում, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակավայրերից և, մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտից։ Վճռականորեն կոչ ենք անում դադարեցնել նման գործողությունները։ Դրանք իրական վտանգ են հասցնում հայկական ստորաբաժանումների գործողություններին՝ ուղղորդելով հակառակորդի կրակը, և օգնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը։

3 հոկտեմբերի, 2020թ. 12:14

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել։

3 հոկտեմբերի, 2020թ. 12:08

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Մեկուկես ժամ առաջ Ադրբեջանը երեք ծանր հրթիռներով կրկին խոցեց Ստեփանակերտը: Զոհերի մասին դեռ տեղեկատվություն չկա:

3 հոկտեմբերի, 2020թ. 08:52

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ժամը 08:46-ի սահմաններում պաշտպանական բանակի առաջնագծում խոցվել է հակառակորդի ևս երկու ինքնաթիռ:

3 հոկտեմբերի, 2020թ. 08:40

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ժամը 08:25-ի սահմաններում հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի ինքնաթիռ։

3 հոկտեմբերի, 2020թ. 08:34

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում։

3 հոկտեմբերի, 2020թ. 08:25

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։

3 հոկտեմբերի, 2020թ. 08:04

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում: Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել և անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը: Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով։

3 հոկտեմբերի, 2020թ. 07:45

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Գիշերը ընթացել են թեժ մարտեր։

2 հոկտեմբերի, 2020թ. 21:05

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ծանր մարտերը շարունակվում են հյուսիսում և հարավում։ Հիմնականում շարունակում ենք պաշտպանողական, որոշ տեղերում՝ այլ բնույթի գործողություններ։

2 հոկտեմբերի, 2020թ. 21:03

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր հեռահար հրթիռային միջոցներով թշնամին 2 անգամ հարվածել է Հադրութ քաղաքին, նույնքան՝ Ստեփանակերտին։ Թիրախավորվում են այլ բնակավայրեր, ենթակառուցվածքներ։

2 հոկտեմբերի, 2020թ. 20:32

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Ստեփանակերտում լրջորեն վնասվել են բնակելի շենքեր։ Կան հստակ տվյալներ վիրավորների մասին։ Զոհերի մասին դեռ հաստատված տվյալներ չկան։

2 հոկտեմբերի, 2020թ. 20:02

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածեց Ստեփանակերտին ծանր հրթիռներով։

2 հոկտեմբերի, 2020թ. 17:20

Armenpress

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս և հայ լրագրողներով ու ամերիկացի կամավորներով միկրոավտոբուսն Արցախում ընկել է հրետանու կրակի տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սեփական թղթակցին: Լրատվամիջոցը հայտնում է, որ տուժածներ չկան: Մանրամասները ճշտվում են:

2 հոկտեմբերի, 2020թ. 16:25

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ։

2 հոկտեմբերի, 2020թ. 13:54

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը։

2 հոկտեմբերի, 2020թ. 13:45

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ստեփանակերտին խփեցին:

2 հոկտեմբերի, 2020թ. 13:21

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Նորից խփեցին Հադրութին:

2 հոկտեմբերի, 2020թ. 12:54

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևելյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ։ Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր։

2 հոկտեմբերի, 2020թ. 12:30

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից:Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր։

2 հոկտեմբերի, 2020թ. 12:02

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Հենց նոր Սմերչը խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ։

2 հոկտեմբերի, 2020թ. 08:40

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են։

1 հոկտեմբերի, 2020թ. 18:30

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը։

1 հոկտեմբերի, 2020թ. 18:10

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր: Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է․ հակառակորդի կրակակետերը ճնշվում են:

1 հոկտեմբերի, 2020թ. 18:00

ՀՀ ՊՆ

«Ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ և այդ գործընթացն արդեն սկսվել է»,-ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:

1 հոկտեմբերի, 2020թ. 14:19

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել Արմենիա հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը: Խմբում եղել են այլ լրագրողներ:

1 հոկտեմբերի, 2020թ. 13:53

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց:

1 հոկտեմբերի, 2020թ. 13:38

Razm.info

Ադրբեջանի ՊՆ-ն գրում է, թե «Ադրբեջանի բանակի ուղղաթիռը խոցելու մասին հայկական լուրը կեղծ է և բանակի ավիացիոն բոլոր միջոցները տեղում են»։ Գուցե և բանակի ավիացիոն միջոցները տեղում են, սակայն չմոռանանք, որ մարտական գործողություններին մասնակցում է նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը, որը բանակի կազմի մեջ չի մտնում, իսկ այս մարտերում սահմանապահների կորցրած առվազն 1 ուղղաթռի մասին մենք արդեն գիտենք։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու առաջնագծի հարավային հատվածում ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:

1 հոկտեմբերի, 2020թ. 12:46

ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ–ն հայտնում է, որ գիշերը թեժ մարտեր չեն եղել, որոշակի հրետանային և հրազենային կրակոցներ են եղել, հակառակորդը տեղաշարժ է փորձել անել։ Վարդենիսում համեմատաբար հանգիստ է հիմա, մարտական թեժ գործողություններ չկան։ Հակառակորդի ընդհանուր մարդկային կորուստները 350-360 է, վիրավորները՝ 600։ Տեխնիկական կորուստներին ավելացել են 3 ուղղաթիռ, 15 միավոր զրահատեխնիկա, 1 «Սմերչ» ՀԿՌՀ, 6 ԱԹՍ՝ որից 2-3–ը խոցվել են կեսգիշերին մոտ։ ՀՀ ՊՆ–ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով Ադրբեջանի կողմից այլազգի զինյալների ներգրավման հարցին, պատասխանեց, որ մեր տարած աշխատանքների շնորհիվ այլևս միջազգային կազմակերպությունների ու պետությունների մոտ կասկած չկա, որ Ադրբեջանն ու Թուրքիան կիրառել են զինյալների։ Դրանց թիվը դեռևս հստակ չգիտենք, սակայն ժամանակի հարց է այդ տեղեկությանը տիրապետելը։

1 հոկտեմբերի, 2020թ. 11:09

Արցախի ՊԲ

Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու առաջնագծի հարավային հատվածում ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են:

1 հոկտեմբերի, 2020թ. 07:52

Արցախի ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է: ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին:

30 սեպտեմբերի, 2020թ., 18:21

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին: Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:

30 սեպտեմբերի, 2020թ., 18:15

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար:

30 սեպտեմբերի, 2020թ., 15:20

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Արցախի Մարտակերտ քաղաքը, երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Այս մասին տեղեկացրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին»,- նշել է Վահրամ Պողոսյանը:

30 սեպտեմբերի, 2020թ., 14:04

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՊԲ Այսօր ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են:

30 սեպտեմբերի, 2020թ., 13:18

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Այս պահին մարտերը շարունակվում են: Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ։ Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ։

30 սեպտեմբերի, 2020թ., 11:00

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։

30 սեպտեմբերի, 2020թ., 10:01

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում: Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով:

30 սեպտեմբերի, 2020թ., 08:16

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Սեպտեմբերի 30-ին ժամը 04:30-ի սահմաններում Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են։

29 սեպտեմբերի, 2020թ., 14:52
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Մեր ԶՈՒ-ն ևս մի ԱԹՍ է խոցել:

29 սեպտեմբերի, 2020թ., 12:46
ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ:
Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վրադենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար:
Հաշված րոպեներ անց, Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ:
Արհամարելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:
Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան:

29 սեպտեմբերի, 2020թ., 12:28

ԼՂՀ ՊՆ

Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: Ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ: Ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

29 սեպտեմբերի, 2020թ., 12:19

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից արևելյան ուղղությամբ Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ:

29 սեպտեմբերի, 2020թ., 11:40

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ս.թ. սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր:
ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի:
Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել ՝ մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ
ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ:
Այս պահին պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման բոլոր փորձերը՝ պատճառելով տեխնիկայի և մարդկային ուժի ծանր կորուստներ:

29 սեպտեմբերի, 2020թ., 11:30
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։

Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։
Սպասեք կոշտ պատասխանի։

29 սեպտեմբերի, 2020թ., 11:20
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում: ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին:

29 սեպտեմբերի, 2020թ., 10:30
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ
Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:
Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ:
Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

29 սեպտեմբերի, 2020թ., 08:30
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։
Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։
Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ

28 սեպտեմբերի, 2020թ., 17:00
Razm.info
Տվյալ պահին հարավ-արևելյան ուղղությամբ համեմատաբարթեթև մարտեր են, մնացած ուղղություններով մարտերը շարունակվում են։ Հրետակոծվել են հյուսիսային բնակավայրերը՝ մասնավորապես Մարտակերտ քաղաքը։ Հրետակոծության տակ են ընկերլ նաև ԶԼՄ ներկայացուցիչներ։ Վիրավորների մեծ մասը ունեն թեթև վիարվորումներ, մի մասը վերադարձել է շարքեր։ Վիրավորների թվի դինամիկան նվազում է։

28 սեպտեմբերի, 2020թ., 16։20
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տաս միավոր զրահատեխնիկա: Մարտական գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:


28 սեպտեմբերի, 2020թ., 14:58
ԱՀ Պաշտպանության նախարարություն

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ:
Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելուհամար:

28 սեպտեմբերի, 2020թ., 13:50
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները:
Տարբեր ինտենիսվությամբ մարտեր են ընթանում։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ։ Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է։

28 սեպտեմբերի, 2020թ., 12:00
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հակառակորդը, մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր ժամը 07:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ։ Նշված զինատեսակի կիրառումից հայկական կողմը կորուստ չունի:

28 սեպտեմբերի, 2020թ., 08:45
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։

28 սեպտեմբերի, 2020թ., 08:30
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈՒ ԳՇ և ԶՈԻ ղեկավար անձնակազմի հետ: Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։ Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Դավիթ Տոնոյանը տվել է համապատասխան հանձնարարականներ հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման շուրջ։

28 սեպտեմբերի, 2020թ., 08:20

razm.info

Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը մարտական գործողությունները շարունակվել են։ Հակառակորդը առավոտյան կիրառել է նաև ՏՕՍ ծանր հրանետ։

28 սեպտեմբերի, 2020թ., 08:13

ԱՀ Պաշտպանության նախարարություն

Արցախի ՊԲ ձեռնարկած հակագրոհի արդյունքում հայկական կողմը հետ է վերցրել սեպտեմբերի 27-ին կորցրած մի շարք դիրքեր և հայկական կողմում են մնացել ադրբեջանական բանակի տասնյակ սպանվածներ։

27 սեպտեմբերի, 2020թ., 14:45

ԱՀ Պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում: Վերոնշյալը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքն է:

27 սեպտեմբերի, 2020թ., 14:30

ԱՀ Պաշտպանության նախարարություն

Այս պահի դրությամբ հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են:

27 սեպտեմբերի, 2020թ., 13:08

Razm.info

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից։ Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ռազմական դրություն և 18 տարեկանից բարձր անձանց համար համատարած զորակոչ հայտարարված է նաև Արցախում։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժ․ 07։10-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով անցել է հարձակման։

27 սեպտեմբերի, 2020թ., 11:24

Razm.info

Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ հայկական ուժերը խոցել են հակառակորդի 14 ԱԹՍ, 2 ուղղաթիռ, ինչպես նաև՝ զրահատեխնիկա։ Այս մասին հայտնում է ՊԲ ֆեյսբուքյան էջը։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ ադրբեջանական խոցված տանկերի թիվը 3-ն է։ Ադրբեջանը հաստատել է 1 ուղղաթիռի կորուստի մասին տեղեկությունը։

27 սեպտեմբերի, 2020թ., 10:25

Razm.info

ՀՀ ԶՈւ-ն հյուսիսային ուղղությամբ խոցել է ևս մեկ ԱԹՍ։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր ադրբեջանական 3 միավոր ԱԹՍ խոցելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ վաղ առավոտյան հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է հակառակորդի 3 տանկ, 2 ուղղութիռ և 4 ԱԹՍ-ի խոցման մասին, Ադրբեջանը առայժմ հաստատել է 1 ուղղաթիռի կորուստի մասին։

27 սեպտեմբերի, 2020թ., 10:07

Razm.info

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հաստատում է 1 միավոր ուղղաթիռի կորուստը Թարթառի ուղղությամբ։ Նշվում է, որ անձնակազմը ողջ է մնացել։ Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի 3 տանկ, 2 ուղղաթիռ և 3 ԱԹՍ:

27 սեպտեմբերի, 2020թ., 08:22

Razm.info

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է: Հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև կոչ է անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։