Թարգմանչական-խմբագրական պրակտիկայի հնարավորություն
Հրաշալի հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կուտակել պրակտիկ և տեսական փորձ ու գիտելիք թարգմանչության և խմբագրության ոլորտում:
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը մեկնարկում է #2 Թարգմանչական-խմբագրական 3-ամսյա պրակտիկայի ընդունելությունը: Պրակտիկային կարող են դիմել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներից որևէ մեկին գերազանց տիրապետող թարգմանիչներ և խմբագիրներ:
Պրակտիկան անվճար է և իրականացվելու է գլխավորապես հեռահար հաղորդակցման եղանակների ու գործիքակազմի կիրառմամբ՝ ճկուն աշխատանքային գրաֆիկով:
Պրակտիկայի նպատակն է մասնակիցների մոտ զարգացնել՝
- թարգմանչական աշխատանքի իրականացման տեսական, մեթոդաբանական և պրակտիկ պատկերացումներ,
- բարդ տեքստերի՝ հայերենից տվյալ լեզու (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն) և տվյալ լեզվից հայերեն գրավոր թարգմանություններ կամ խմբագրում իրականացնելու հմտություններ,
- թարգմանիչ-խմբագիր արդյունավետ համագործակցության ունակություններ,
- խմբագրական աշխատանքների աշխատակարգին և գործիքակազմին տիրապետելու հմտություններ։
Պահանջվող որակավորումները.
- հայերենի գերազանց իմացություն,
- տվյալ լեզվի փայլուն իմացություն,
- բարդ տեքստերի՝ հայերենից տվյալ լեզու և տվյալ լեզվից հայերեն գրավոր թարգմանություններ կամ խմբագրում իրականացնելու հմտություններ,
- G-Suite-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet) իմացություն,
- ժամանակի կառավարում և պատասխանատվության բարձր գիտակցում,
- անհատական և թիմային աշխատանքի կարողություն,
- ակտիվություն և նախաձեռնողականություն:
3-ամսյա պրակտիկան հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր: Լավագույն պրակտիկանտները կազմակերպության թարգմանիչների բաժնի անդամակցման հնարավորություն կստանան:
Հայտերն ընդունվում են մինչև 2021թ. ապրիլի 20-ը: Պրակտիկայի մեկնարկը՝ 2021թ. մայիսի 3-ից:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Հայտադիմումների լրացման վերջնաժամկետից հետո մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների Spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։
Արդյունքների մասին կտեղեկացվի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը լրանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում։
Թարգմանչական պրակտիկայի առաջին սերնդի աշխատանքների ամփոփագրին կարող եք ծանոթանալ այստեղ։