Առաձգականությունը որևէ երևույթի զգայունության աստիճանն է դրա վրա ազդող պարամետրերի փոփոխության նկատմամբ։ Առաձգականությունը քանակապես գնահատվում է առաձգականության գործակցի միջոցով:
Առաջարկի առաձգականությունը ցույց է տալիս գնի փոփոխության նկատմամբ առաջարկի զգայունության աստիճանը կամ գնի փոփոխության ազդեցության աստիճանը առաջարկի մակարդակի վրա: Այդ ազդեցության աստիճանը չափվում է առաջարկի առաձգականության գործակցի՝ (ESP) միջոցով:
ESP=QQ:PP, որտեղ՝
Q ” ն բարիքի քանակությունն է,
Q ” ն բարիքի քանակության փոփոխությունն է,
P” ն՝ բարիքի գինը,
P – ն՝ բարիքի գնի փոփոխությունը:
- Առաջարկը համարվում է առաձգական, եթե գնի տոկոսային փոփոխությունը հանգեցնում է առաջարկի ավելի մեծ տոկոսային փոփոխության: Այս դեպքում ESP> 1, և սա նշանակում է, որ գնի մեկ տոկոս աճը ապահովում է առաջարկի ավելի մեծ աճ (օրինակ՝ 2, 3, 4 և այլն):
- Եթե գնի և առաջարկի տոկոսային փոփոխություններն իրար հավասար են, ապա առկա է առաջարկի միավոր առաձգականություն, որի դեպքում ESP= 1:
- Առաջարկը համարվում է ոչ առաձգական, եթե գնի տոկոսային փոփոխությունը հանգեցնում է առաջարկի ավելի փոքր տոկոսային փոփոխության: Այս դեպքում ESP< 1, և սա նշանակում է, որ գնի մեկ տոկոս աճը ապահովում է առաջարկի ավելի փոքր աճ (օրինակ՝ 0.9, 0.8, 0.7 և այլն):
- Եթե գնի փոփոխության դեպքում առաջարկի փոփոխություն տեղի չի ունենում, ապա առաջարկն ամբողջությամբ ոչ առաձգական է, որի դեպքում ESP= 0, որն էլ նշանակում է, որ Q = 0:
Առաջարկի առաձգականության գործակցի մեծությունից կախված՝ առաջարկի կորի դիրքերը փոփոխվում են:
Գծապատկեր. Առաջարկի առաձգականությունը
S1 առաջարկի կորի դիրքը ցույց է տալիս, որ առկա է առաջարկի միավոր առաձգականություն, այսինքն՝ ESP= 1:
S2 առաջարկի կորի դիրքը ցույց է տալիս, որ մեկ տոկոս գնի աճը բազմապատիկ մեծացնում է առաջարկը, այսինքն՝ ESP> 1: Այս դեպքում առաջարկը առաձգական է:
S3 առաջարկի կորի դիրքը ցույց է տալիս, որ մեկ տոկոս գնի աճի դեպքում առաջարկի աճը փոքր է մեկ տոկոսից, այսինքն՝ ESP< 1: Այդ դեպքում առաջարկը ոչ առաձգական է:
S4 առաջարկի կորի դիրքը ցույց է տալիս, որ գնի աճի դեպքում առաջարկը մնում է նույնը, այսինքն՝ Q = 0, ուստի ESP= 0:
Առաջարկի առաձգականության վրա ազդող գործոններն են.
- Տարբեր ձեռնարկություններում ծախսերի կառուցվածքը
- Արտադրական կարողությունների ծանրաբեռնվածության աստիճանը
- Կապիտալի ազատ հոսքը մի ճյուղից մյուսը
- Արդյունաբերության բնույթը
- Ժամանակը, որը զգալի ազդեցություն է ունենում առաջարկի առաձգականության վրա: Ընդ որում, առաջարկը երկարաժամկետում ավելի առաձգական է, քան կարճաժամկետում:
- Բարիքի բնույթը
- Գների մակարդակը
Հեղինակ՝ Մարիաննա Մանվելյան (Marianna Manvelyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Նարինե Գալոյան (Narine Galoyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտոն ՀԿ