Մուլտիպլիկատորի էֆեկտ

Ո՞րն է «մուլտիպլիկատորի էֆեկտ»-ը

Տնտեսագիտության մեջ «մուլտիպլիկատոր» ասելիս լայն իմաստով նկատի է առնվում որևէ տնտեսական գործոն, որի փոփոխությունը՝ մեծանալը կամ փոքրանալը,  առաջացնում է տնտեսական այլ գործոնների ավելի մեծ փոփոխություն: 

Օրինակ՝ համախառն ներքին արդյունքի տեսանկյունից գործում է մուլտիպլիկատորի էֆեկտը, երբ համախառն արտադրանքից եկամուտն ավելի մեծ է լինում, քան ծախսերի փոփոխությունը, որը հանգեցրել է դրան: Այսինքն՝ նոր ծախսերի ավելացումը կարող է հանգեցնել վերջնական եկամտի՝ ՀՆԱ-ի ավելի մեծ աճի:

Սա պայմանավորված է նրանով, որ նոր ծախսերի զգալի մասը եկամուտ կստեղծի ձեռնարկությունների և տնային տնտեսությունների համար, ապա վերջիններս կծախսեն իրենց եկամտի մի մասը, ինչը կրկին  եկամուտ կստեղծի այլոց համար: Այս գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կա եկամուտ, որը ծախսվելու է:

Ինչպե՞ս չափել Մուլտիպլիկատորի էֆեկտը

Մուլտիպլիկատորի էֆեկտը չափելու համար պետք է հաշվարկել հետևյալը. 

1

“““”

1 -mpc

 

Եկեք դիտարկենք օրինակով

Ենթադրենք որևէ երկրում նոր եկամուտ ստացողներն սպառում են դրա 75%-ը (այսինքն՝ սպառման սահմանային հակումը՝ mpc-ը, հավասար է 0,75), և խնայում՝ 25%-ը (այսինքն՝ խնայելու սահմանային հակումը` mps-ը, հավասար է 0,25), այս դեպքում 1000 միավոր ներարկված ծախսը կամ նոր եկամուտը կբաշխվի հետևյալ կերպ.

Նոր եկամուտ [1] Խնայողություն Ծախս
1000 250 750
Նոր եկամուտ [2]
750 187.50 562.50
Նոր եկամուտe [3]
562.50 140.63 421.87
Նոր եկամուտ [4]
421.87 105.47 316.40
Նոր եկամուտ [5]
316.41 79.10 237.30
Նոր եկամուտ [6]
237.30 59.33 177.98

 

.

.

Ընդհանուր

3996.99

 

Եթե շարունակենք այնքան, մինչև նոր եկամուտը կամ ներարկված ծախսը մոտենա 0-ի, ապա կուտակային ընդհանուր ծախսը կկազմի 3996.99 միավոր՝ մոտ 4000  (1000 + 750 + 562.50 + 421.87 + 316.41 + 237.30+ ..=3996.99):

Նույնը կարելի է ստանալ արդեն ներկայացված բանաձևով.

1

1 -mpc

1

1 – 0.75

=4


Այսինքն՝ մուլտիպլիկատորը հավասար կլինի 4-ի, հետևաբար 1000 միավոր ծախսի ներարկումը կստեղծի 4000 միավոր նոր եկամուտ, այսինքն՝ 1000 միավորը կստեղծի 4000 միավորի մուլտիպլիկատիվ էֆեկտ:


Հեղինակ՝ Մարինե Ավետիսյան (Marine Avetisyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝  Վահե Սալահյան (Vahe Salahyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Միլենա Առաքելյան (Milena Arakelyan)


© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն

EconoMix նախագծի մասին