Թարգմանչական ինքնեկ
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Թարգմանիչների և խմբագիրների բաժինը մեկնարկում է թարգմանչական նոր նախագիծ «Թարգմանչական ինքնեկ» («Թ․ ինքնեկ») խորագրով:
Ուրախությամբ հայտնում ենք նաև նախագծի շրջանակում «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի և «Սատուրն» կրթական հասարակական կազմակերպության միջև համագործակցության մասին։ Վերջինս ապահովելու է նախագծի տեխնիկական հենքը։
«Թ․ ինքնեկ»-ը թարգմանչական և խմբագրական գործիքների, հասկացությունների և հարցադրումների աուդիո շտեմարան է, որը հանրությանն է ներկայացվում փոդքասթների ձևաչափով՝ թարգմանիչ-խմբագիր ամենատարբեր թեմաների շուրջ քննարկման միջոցով՝ հիմնված «Ինլայթ»-ի թարգմանչական և խմբագրական բաժնի անդամների փորձի վրա: Ծրագիրը նախատեսված է հասարակության լայն շրջանակների համար։
Նախագիծը մեկնարկում է Թարգմանչի միջազգային օրվա՝ սեպտեմբերի 30-ի առթիվ:
Թարգմանչական փոդքասթի հարցադրումների շրջանակը ներառելու է հետևյալ թեմաները․
- թարգմանիչ-խմբագիր հարաբերությունների համատեքստում թարգմանչի հնազանդություն և ըմբոստություն,
- ինչ դեր է վերցնում իր վրա թարգմանիչը՝ հետազոտող, գաղտնի գրող, թե զուտ արտահայտող,
- «Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների փորձառության ընթացքում ի հայտ եկած անհայտ և նորացված եզրույթներ, նոր ստեղծումներ,
- չափավոր անհայտ և չափից դուրս հայտնի հեղինակների, թեմաների թարգմանություններ,
- ինչ հնարավորություններ ունի և ինչ սահամանափակումների առջև է կանգնում թարգմանիչը/խմբագիրը, ինչպես շրջանցել այդ սահմանափակումները՝ դիպուկ օրինակներ,
- «Ինլայթ»-ի ընձեռած հնարավորությունները թարգմանչական աշխատանքի ընթացքում։
«Թ․ ինքնեկ»-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ Enlight Podcast խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում:
Հրապարակումները նախատեսվում են յուրաքանչյուր հինգշաբթի:
«Ինլայթ»-ի թարգմանիչների թիմին միանալու համար անցեք հղմամբ: