Թ․ հավաք | 20 նոյեմբեր

Լուսինե Աղաջանյան
Լուսինե Աղաջանյան

 

Թարգմանությունը սպիտակից կապույտին անցնելն է մոխրագույնի միջով։ Սպիտակը խորհրդանշում է բնօրինակը, որ լուսավորող և նաև շլացնող հատկություն ունի։ Մոխրագույնը մշուշի, անորոշության, շոշափելով փնտրելու, ինչպես նաև մտքի փոխաբերությունն է։ Եվ վերջապես կապույտը (որ լավագույն դեպքում է կապույտ, իսկ մյուս թարգմանությունների դեպքում ցանկացած ուրիշ համապատասխան գույն) սպիտակի ստեղծագործական (ոչ բռնի) փոխակերպումն է։

 

«Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների բաժինը ուրախությամբ հայտնում է Թ.հավաքի մասին։

«Ինլայթ»-ը՝ արդեն տարիներ շարունակ հետազոտական, վերլուծական, խորհրդատվական և կրթական գործունեությանը զուգահեռ, ծավալում է նաև թարգմանչական և հրատարակչական լայնածավալ գործունեություն:

Սեպտեմբերի 30-ին նշվող թարգմանչի միջազգային օրվա խորհրդով՝ «Ինլայթ»-ը մեկնարկել էր թարգմանչական նոր փոդքասթային նախագիծ «Թարգմանչական ինքնեկ» («Թ․ ինքնեկ») խորագրով: Վերջինս թարգմանչական և խմբագրական գործիքների, հասկացությունների և հարցադրումների աուդիո շտեմարան է, որը ներկայացվում է թարգմանիչ-խմբագիր ամենատարբեր թեմաների շուրջ քննարկման միջոցով՝ հիմնված «Ինլայթ»-ի թարգմանչական և խմբագրական բաժնի անդամների փորձի վրա:

Եվ ահա, ամփոփելով բաժնի գործունեությունն ու Թ.ինքնեկ նախագիծը, «Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների բաժինը կազմակերպում է Թ.հավաք միջոցառումը, որը կմիավորի թարգմանչական և խմբագրական շրջադարձերով շարժվող ներկայիս ինլայթցիներին և համայնքի ներկայացուցիչներին՝ վերամիաստավորելու այս բյուրատեսակ արվեստը (թե՞ արհեստը)։

Վահե Սալահյան

Թարգմանիչ և խմբագիր՝ հնազանդ թե ըմբոստ, գրող թե արտահայտող.

միացե՛ք մեզ բացելու «Թ․»-ն և բացահայտելու այս «մտավոր ԳՈՐԾարան»-ը։

 

Հանդիպում ենք նոյեմբերի 20-ին (շաբաթ), 14:00-ին «Հոդված 3» ակումբում (Զարոբյան փող., 32 շենք):


Հանդիպումը նախատեսվում է նաև հետաքրքրվողների լայն շրջանակի համար։ 

Գրանցվելու համար անցեք այս հղմամբ: