Մետրիկա | Դասախոսությունների շարք

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը Մետրիկա (Metrica) ծրագրի շրջանակում հունվարի 18-ից մեկնարկում է անվճար և առցանց դասախոսությունների շարք:

Ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները՝

Քանակական տվյալների հավաքագրում

Դասախոսություններ, քննարկումներ

  • Քանակական և որակական հետազոտության տարբերություն, մեթոդի ընտրություն՝ կախված թեմայից
  • Հետազոտական հարց, վարկած, փոփոխականներ
  • Հարցումներ, տեսակներ, դրանց առավելություններ ու թերություններ
  • Հարցաշարի կազմում, հարցաշարի օրինակի քննարկում
  • Ընտրանք, տեսակներ
  • Հարցումների անցկացում
  • Բաց տվյալներ 
  • Էթիկական հարցեր

Քանակական տվյալների վերլուծություն

Դասախոսություն` համադրված պրակտիկ աշխատանքի հետ

  • SPSS installment
  • Data entry
  • Frequencies
  • Crosstabs
  • Correlations
  • Regression analysis և այլն

Բաց տվյալների հետ աշխատանք

Պրակտիկ աշխատանք պրակտիկանտների կողմից` դասախոսի հսկողությամբ

  • World Value Survey
  • CRRC

Այս բաժնում մասնակիցները կվերցնեն իրենց հետաքրքրող թեմաները տվյալների շտեմարանից ու կստանան փոքրիկ վերլուծական աշխատանքներ՝ փորձելով բացատրել քանակական տվյալները բառերով, կապեր գտնելով երևույթների միջև։ Նրանք կներկայացնեն իրենց աշխատանքները դասախոսության ընթացքում։  

Ինքնուրույն աշխատանք (այն մասնակիցների շրջանում, ովքեր կցանկանան շարունակել ծրագիրը)

  • Թեմայի ընտրություն, զարգացում
  • Հարցաշարի կազմում, դրա թեստ, հարցման անցկացում, դրա արդյունքների մուտքագրում բազայի մեջ
  • Տվյալների վերլուծություն, հոդվածի ամբողջականացում
  • Պրեզենտացիա

Դասընթացի նպատակն է խթանել քանակական տվյալների օգտագործումը հումանիտար և հասարակագիտական վերլուծական և հետազոտական աշխատանքներում, զարգացնել թվային/քանակական վերլուծության գործիքների, մեթոդների օգտագործման հմտություններ՝ վերլուծությունների որակը բարելավելու, դրանք առավել ապացուցահեն դարձնելու համար:


Դասընթացը կվարի  Մարինե Խաչատրյանը:

Մարինեն բակալավրի աստիճանը ստացել է Երևանի պետական համասլարանում՝ Պատմության ֆակուլտետի Արվեստի պատմության և տեսություն ամբիոնում։ Այնուհետ ձեռք է բերել մագիստրոսի աստիճան Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ Քաղաքագիտություն և Միջազգային հարաբերություններ կուրսում։ Մարինեի համառոտ կենսագրականը կարող եք տեսնել` այստեղ, իսկ «Ինլայթ»-ում հեղինակած նյութերին ծանոթանալ՝ այստեղ:

Կլինեն նաև հրավիրյալ դասախոսներ՝ հարակից թեմաների շուրջ դասախոսություններով:

Դասընթացի ձևաչափը

  • Միայն դասախոսությունների նախնական տևողությունը՝ 2 (երկու) ամիս՝  8 (ութ) դասընթաց։
  • Հանդիպումները՝ շաբաթական 1 (մեկ) անգամ։
  • Յուրաքանչյուր դասի տևողությունը՝ 1- 1,5 ժամ։
  • Ամբողջ ծրագրի տևողությունը՝ 4-6 ամիս (դասախոսությունների փուլը ամբողջությամբ և հաջողությամբ հաղթահարած մասնակիցների համար):

Կազմակերպելու և իրականացվելու է գլխավորապես օնլայն գործիքակազմի և հանդիպումների ձևաչափով, անվճար հիմունքներով: Դասընթացի ընթացքում կսահմանվեն փոքր առաջադրանքներ, անհատական և թիմային նախագծեր:

Ովքե՞ր կարող են դիմել նախագծին

Նախագծին կարող են դիմել բոլոր այն երիտասարդները, ովքեր՝ հետաքրքրված են ներկայացված թեմաներով և ունեն անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ.

  • ներգրավված են հումանիտար և հասարակագիտական կրթական ծրագրերում,
  • ունեն քննադատական մտածողություն և տվյալների վերլուծության ու տեղեկատվության հետ աշխատելու ունակություն ու ցանկություն,
  • հետաքրքրված են հասարակական-քաղաքական գործընթացներով,
  • տիրապետում են անգլերենի (կարդալու և հասկանալու մակարդակի),
  • ունեն ժամանակի կառավարման հմտություն և պատասխանատվության զգացում,
  • բաց են հաղորդակցման և համագործակցության համար:

Իսկ որ ամենակարևոր է՝ ունեն սովորելու մեծ ցանկություն և պատրաստակամություն:

Դիմորդների ակնկալիքները նախագծից 

Ամբողջական դասընթացին մասնակցած և հաջողությամբ հաղթահարած  մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր: Լավագույն մասնակիցները ծրագիրը շարունակելու և կազմակերպության վերլուծաբանների բաժնի անդամակցման հնարավորություն կստանան, իսկ լավագույն նախագծային աշխատանքները կհրապարակվեն կազմակերպության կայքէջում և պաշտոնական այլ հարթակներում:

Ինչպես նաև, նախագծի մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու «Ինլայթ»-ի ընձեռած հնարավորություններից, մասնակցելու վերջինիս կողմից իրականացվող բազմաբնույթ միջոցառումներին և նախագծերին:

Լրացման վերջնաժամկետը՝  հունվարի 17։

Նախագծի մեկնարկը՝  հունվարի 18։

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առաջիկա օրերի ընթացքում, մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով և հեռախոսազանգով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։