Արցախ | Միջազգային մամուլի անդրադարձը
2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրավիճակն Արցախում վատթարացավ՝ Ադրբեջանն անցավ ուղղակի զինված հարձակման։ Դա հաջորդեց մոտ ինը ամիս Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակմանը, ինչը տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի պատճառ է հանդիսացել: Իննամսյա շրջափակումը, որ սկսվել էր 2022 թվականի դեկտեմբերին, լայնորեն հայտնի էր համաշխարհային խոշոր տերություններին և իրավապաշտպան կազմակերպություններին։ Թեև զգալի տերություններ հրապարակային հայտարարություններ են տարածել բռնության դրսևորումների վերջին կտրուկ աճի վերաբերյալ, սակայն վերջիններս նաև ձեռնպահ են մնացել իրավիճակի հիմքում ընկած հանցագործությունը բացահայտորեն դատապարտելուց: Հատկանշական փաստ է, թեև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն տվյալ հարցի շուրջ դեռևս օգոստոսին զեկույց է հրապարակել, նշելով. «Կա ողջամիտ հիմք՝ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ 2023թ.-ին ցեղասպանություն է իրականացվում»։
Շարունակվող զարգացումների ներքո միջազգային մամուլի արձագանքին հետևելը վճռորոշ է: Որոշ լրատվամիջոցներ հատուկ բաժիններ են հատկացրել արցախյան իրավիճակի վերաբերյալ համապարփակ թարմացումներ տրամադրելու համար: Այս հրապարակման նպատակն է ներկայացնել հայտնի լրատվամիջոցների անդրադարձը՝ իրավիճակին համաշխարհային իրազեկվածության և ընկալման վերաբերյալ պատկերացումներ ձևավորելու համար:
__
Documenting suspected war crimes from the Nagorno-Karabakh conflict
Azerbaijan hails surrender of Karabakh Armenians
Nagorno-Karabakh updates: Hundreds rally in Armenian capital after truce
Ethnic Armenians flee Nagorno-Karabakh as ceasefire fails
How should the EU respond to Azerbaijan’s assault on Nagorno-Karabakh?
Azerbaijan attacks ‘Armenian military positions’ in Nagorno-Karabakh
Karabakh Armenians say no deal yet with Azerbaijan on security guarantees
Podcast | The end of Nagorno-Karabakh?
Explained: What Is Armenia-Azerbaijan Conflict That Has Claimed 200 Lives
Azerbaijan claims to seek amnesty for Armenian Nagorno-Karabakh fighters who surrender their weapons
Updates by The Kyiv Independent
‘Nobody is helping us’: Inside the fall of Nagorno-Karabakh
What’s Nagorno-Karabakh and Why Do Azerbaijan and Armenia Fight Over It?
New Violence in Nagorno-Karabakh Pushes Armenia to Debate Alliances
‘I will never go back’: death stalks the exodus from Nagorno-Karabakh
Ethnic Armenians Flee Nagorno-Karabakh As Yerevan Protests Grow
Officials decide fate of Nagorno-Karabakh as Azerbaijan claims full control of the region
Azerbaijan halts operation in breakaway region as Armenian separatists vow to disarm
Updates by The Times of Israel
European Churches urge action for humanitarian crisis in Upper Karabakh
‘Staying, for us, is impossible.’ Thousands of ethnic Armenians flee Nagorno-Karabakh
Spectre of 1915 Armenian genocide looms over Nagorno-Karabakh
Updates by Radio France International
First Karabakh refugees arrive in Armenia
__
Բացի վերը նշված լրատվամիջոցներից Արցախում տիրող իրավիճակի շուրջ արձագանք են տրամադրել նաև «The Conversation», «The Moscow Times», «Iran International», «The Washington Post». Դրանցից մի քանիսին առաջարկում ենք ծանոթանալ ստորև։
Հայաստանը «կորցնում է հայրենիքը»` հարված հասցնելով Ռուսաստանի ազդեցությանը արտերկրում
«Անցած շաբաթ Վարդան Թադևոսյանը դեռևս Հարավային Կովկասի մի փոքրիկ, չճանաչված պետության առողջապահության նախարարն էր, որ պետական տասնյակ աշխատողներ էր ղեկավարում և գլխավորում տարածաշրջանի ամենածանրաբեռված բժշկական հաստատություններից մեկը: Սակայն 24 ժամվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի իշխանությունը դադարեց գոյություն ունենալ։ Շուտով Թադևոսյանի աշխատակազմը սկսեց լքել իրենց աշխատասենյակները. հիվանդները ազատեցին իրենց մահճակալները, բժիշկներն ու բուժքույրերն անհետացան։ Այնքան քիչ ոստիկաններ էին մնացել, որ փողոցներում մարդիկ սկսեցին իրենց անապահով զգալ։
Ստեփանակերտի դատարկ փողոցները Հայաստանի համար ողբերգություն են։ Մի երկրի, որի համար լեռնային այս շրջանը իր նախնիների հայրենիքն է․ խիստ վիճարկվող փաստարկ հարևան երկրի՝ նավթով հարուստ Ադրբեջանի կողմից, որը նույնպես պատմական կապեր ունի այս տարածքի հետ։ Այն նաև նշանավորում է Խորհրդային Միության փլուզումից առաջացած տարածքային ամենածանր վեճերից մեկի կտրուկ և դաժան ավարտը, որը տասնամյակներ շարունակ ազդել է տարածաշրջանի վրա: Տարածքը, որը միջազգայնորեն ճանաչված էր որպես ադրբեջանական, հայտնի դարձավ որպես դասագրքային «սառեցված» հակամարտություն, ինչն էլ Ռուսաստանին թույլ տվեց շարունակել ուժային միջնորդի դեր խաղալ, ինչպես ինքն է ասում, «մոտ արտերկրում»: Բայց մինչ Հայաստանը փորձում է վերականգնվել նախորդ շաբաթվա իրադարձություններից, երկրի վրա Ռուսաստանի ունեցած վերահսկողությունը, կարծես թե, անդառնալիորեն վնասված է։ Մոսկվան երկար ժամանակ համարվում էր Հայաստանի հիմնական դաշնակիցը և անվտանգության երաշխավորը։ Հայերն ակնկալում էին, որ Ռուսաստանը կպաշտպանի ստատուս քվոն և կկանխի Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը»:
«Հունվարին Լեռնային Ղարաբաղ պետությունը կդադարի գոյություն ունենալ», ” ասում է երկրի նախագահը
«Հայաստանի իշխանությունները հաստատակամ են, որ կարող են դիմակայել Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց աճող թվին: Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը BBC-ին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի «եղբայրներին ու քույրերին» օգնելը սկզբունքային հարց է:
Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհին օրեր շարունակ խցանումներ են, ընտանիքները սեղմվել են մեքենաների մեջ՝ ամբողջովին ծանրաբեռնված նրանց բազմապիսի իրերով:
Սահմանամերձ Գորիս քաղաքում օգնության աշխատանքները ավելի լարված բնույթ են ստանում։ Տեղի հյուրանոցները լիքն են՝ անվճար տեղեր տրամադրելով իրենց հայրենակիցներին, իսկ հայերը սոցցանցերում բնակարաններ են առաջարկում տեղահանվածներին:
Պահանջարկն այնքան մեծ է, որ իշխանությունները հիմնական ճանապարհից երկու ժամ հեռավորության վրա երկրորդ կայան են բացում Վայքում»։
Վերջին 30 տարում առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում է․ էթնիկ հայերի զանգվածային գաղթը
«Ղարաբաղի անջատողական պայքարի ավարտը ծանր հարված հասցրեց հայերի դարավոր երազանքին՝ վերամիավորելու իրենց նախնիների հողերը, որոնք միջնադարից բաժանված են եղել տարածաշրջանի գերտերությունների միջև:
Հաջորդող օրերին Ղարաբաղի մոտ 120,000 բնակիչներից գրեթե բոլորը լքել են շրջանը՝ փախստականների ճգնաժամ առաջացնելով:
Լեռնային Ղարաբաղի՝ հայերի կողմից Ստեփանակերտ, իսկ ադրբեջանցիների կողմից Խանքենդի կոչվող քաղաքից Al Jazeera-ի թղթակից Ուսամա բեն Ջավաիդը նշում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ լքել են տարածքը, ինչը կարելի է միայն որակել որպես «զանգվածային գաղթ»:
«Հենց այստեղ՝ քաղաքի կենտրոնում, եթե ես լռեմ, դուք ոչինչ չեք լսի», ” ասաց նա: «Այստեղ բացարձակապես ոչ ոք չի մնացել, բացի մի քանի հաշմանդամներից և տարեցներից»:
«Ուրվական քաղաք՝ առանց մարդկային շնչի», ” այսպես է նկարագրել Ջավաիդը այն, ինչ մնացել է հետևում։
Ադրբեջանի ղեկավարությունը հայտնել է, որ հայ բնակիչներին գրանցելու համար քաղաքում սկսել է գործել Բաքվի միգրացիոն ծառայությունը՝ ապահովելու նրանց «կայուն վերաինտեգրումը… ադրբեջանական հասարակությանը»՝ խոստանալով նրանց «ադրբեջանական պետության հովանավորությունը»:
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ մինչև կիրակի առավոտ «100,490 բռնի տեղահանվածներ ժամանել են Հայաստան»։
Երևանը Բաքվին մեղադրել է «էթնիկ զտումների» մեջ, ինչը Բաքուն հերքել է»։
Մինչ Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդին ձերբակալելու հրաման է տրվում, ՄԱԿ-ի առաքելությունը ժամանում է Արցախ
«Կիրակի օրը Ադրբեջանի գլխավոր դատախազը Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու հրաման է արձակել, երբ ՄԱԿ-ի պատվիրակությունը վերջին երեք տասնամյակում առաջին անգամ ժամանել է նախկին ինքնահռչակ պետություն։
Հարությունյանը ղեկավարել է միջազգայնորեն Ադրբեջանի մաս ճանաչված այս շրջանը, որը, սակայն, 2020 թվականի մայիսից մինչև սեպտեմբերի սկիզբը մեծ մասամբ բնակեցված է եղել էթնիկ հայերով։ Մեկ ամիս չանցած, անջատողական կառավարությունը հայտարարեց, որ մինչև 2023 թվականի վերջը կլուծարվի՝ երեք տասնամյակ շարունակ իրեն անկախ հայտարարելուց հետո:
Ադրբեջանական ոստիկանությունը չորեքշաբթի օրը ձերբակալել է Հարությունյանի նախկին վարչապետներից մեկին՝ Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձում էր մուտք գործել Հայաստան տասնյակ հազարավոր այլ անձանց հետ, ովքեր Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար անցյալ շաբաթ նախաձեռնած 24-ժամյա ռազմական հարձակումից հետո լքում էին երկիրը։
Հարությունյանը և անկլավի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը մեղադրվում են 2020 թվականի վերջին 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի մեծությամբ երրորդ քաղաքի՝ Գյանջայի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեջ, ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղի ունեցած ռազմական բախումը հանգեցրել է տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայմանը։
Գլխավոր դատախազ Քեմրան Ալիևի ստորգրած ձերբակալման հրամանը պարզորեն ներկայացնում է Ադրբեջանի՝ տարածաշրջանի վերահսկողությունը արագորեն և ուժով իր ձեռքը վերցնելու մտադրությունը՝ անջատական պետության հետ երեք տասնամյակ հակամարտության մեջ լինելուց հետո»:
__
Մենք հանձնառու ենք շարունակաբար հետևել միջազգային մամուլի արձագանքին Արցախում տեղի ունեցող զարգացումների շուրջ։ Սույն հրապարակումը պարբերաբար թարմացվում է՝ աշխարհի տարբեր աղբյուրներից իրավիճակի շուրջ վերջին արձագանքներն ու կարծիքները ներառելու համար:
Արցախի խնդրի և շրջափակման շուրջ մյուս հրապարակումները կարդացեք Արցախյան քրոնիկոն խորագրի ներքո: