#EnlightInfographics նախագիծը ներկայացնում է ինֆոգրաֆիկ նյութերի շտեմարան մենեջմենթի, առաջնորդության, քննադատական մտածողության, աշխատանքի, նորարարությունների, մասնագիտական հմտությունների, աշխատաշուկայի ժամանակակից միտումների և պահանջների, առողջ ապրելակերպի և հարակից ոլորտների վերաբերյալ:
Սթրեսը կամ արտաքին ճնշումը կարող են վտանգի զգացում առաջացնել։ «McKinsey»-ից Ժակլին Բրասին, Աարոն դը Սմեթը և շրջանավարտ Միշել Կրոյտը նշում են՝ արդեն ժամանակն է, որ առաջնորդները գիտակցված կերպով հանգստություն պահպանեն մարտահրավերային իրավիճակում գտնվելիս։
Գիտակցված հանգստությունը հմտությունների խումբ է, որն օգնում է առաջնորդներին ամենաճիշտ որոշումը կայացնել նույնիսկ ամենադժվար իրավիճակներում։
Թարգմանիչ՝ Ինեսա Ավագյան
Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Միլենա Առաքելյան
Նյութերի առաջնային աղբյուրը ամերիկյան “McKinsey & Company” մենեջմենթի համաշխարհային խորհրդատվական ընկերության թվային պլատֆորմն է:
Նյութերը հրապարակվում են «Ինլայթ»-ի սոցմեդիայի հարթակներում #EnlightInfographics հեշթեգի ներքո: