«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը նախաձեռնում է կամավորների ներգրավման փուլային ծրագիր, որի նպատակն է համալրել ներկայիս թիմն ակտիվ, եռանդուն անհատներով։
Թվային Հայաստան և Մետրիկա նախագծերի իրականացման համար կենտրոնին անհրաժեշտ են վիճակագրական տվյալների հետ աշխատելու պատրաստակամություն և ցանկություն ունեցող, վերլուծական հմտություններով օժտված հետաքրքրասեր և պրպտող երիտասարդ տնտեսագետներ, ովքեր պատրաստ են ներգրավվելու կազմակերպության աշխատանքներում որպես տվյալների հավաքագրող-վերլուծաբաններ` պարբերաբար իրականացնելով իրենց մասնագիտական կոմպետենցիաներին կամ հետաքրքրությունների շրջանակին առնչվող տվյալների հավաքագրում և փոքրածավալ վերլուծություններ:
Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով:
Թվային Հայաստան և Մետրիկա նախագիծը «Ինլայթ»-ի կողմից իրականացվող նախագծեր են, որոնք ենթադրում են ՀՀ տնտեսական, հասարակական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներին առնչվող ցուցանիշների վերաբերյալ վստահելի և միջազգայնորեն ընդունված աղբյուրներից վիճակագրական տվյալների պարբերական հավաքագրում, մշակում, մեկնաբանում և հրապարակում` նախատեսված ոչ միայն մասնագետների, այլև հասարակության լայն շրջանակների համար։
Գործառույթները
- Տնտեսական, հասարակական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներին առնչվող ցուցանիշների վերաբերյալ վստահելի և միջազգայնորեն ընդունված աղբյուրներից վիճակագրական տվյալների պարբերական հավաքագրում, մշակում:
- Հավաքագրված տվյալների մեկնաբանում և հրապարակում` նախատեսված ոչ միայն մասնագետների, այլև հասարակության լայն շրջանակների համար:
- Ամսական պարբերականությամբ առնվազն 3-5 մետրիկայի /հավաքագրված բազա և վերլուծություն/ նախագծի ներկայացում:
- Վերլուծական ֆորումի կամ այլ բաժինների կողմից նախաձեռնվող և իրականացվող, Թվային Հայաստան և Մետրիկա նախագծերին առնչվող նախագծերում ակտիվ ներգրավվածություն:
Առավել ակտիվ մասնակիցները կարող են առաջադրել իրենց թեկնածությունը կազմակերպության Վերլուծական ֆորումին անդամակցելու, հետագայում նաև կանոնադրական մարմինների ընտրություններում մասնակցելու համար և ստանալ կազմակերպության կառավարմանը մասնակցելու հնարավորություն։
Պահանջվող որակավորումները`
- Վերլուծական հմտությունների առկայություն,
- Հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն,
- Ռուսերեն, անգլերեն կամ այլ օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
- Տեղեկատվության հետ աշխատելու և վերլուծելու հմտություն,
- Քննադատական մտածողություն և հաղորդակցման հմտություններ,
- G-Suite-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet) իմացություն,
- Ժամանակի կառավարում և պատասխանատվության բարձր զգացում,
- Անհատական և թիմային աշխատանքի կարողություն,
- Նախանձախնդրություն և համարձակություն,
Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից
Հրապարակայնություն։ Պատրաստված նյութերը հրապարակվում են կազմակերպության կայքէջում, որտեղ նշվում է հեղինակների անուն-ազգանունը: Բոլոր նյութերը տարածվում են կազմակերպության սոցիալական էջերի միջոցով. դրանցում ևս հստակեցվում են վերլուծաբանի հեղինակային իրավունքները։ Դուք մասնակցում եք կազմակերպության բոլոր միջոցառումներին և նախագծերին, որոնցում Ձեր գործառույթներն իրականացնելիս, հնարավորություն ունեք ծանոթանալ և շփվել ոլորտի մասնագետների հետ:
Ճկունություն։ Աշխատանքն իրականացվում է գլխավորապես հեռավար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով։ Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք խորհրդատվություն և աջակցություն բաժնի ղեկավարի և կազմակերպության մյուս անդամների կողմից:
Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության անդամ կամ կամավոր՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ։ Ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ, ինչը մեծապես կնպաստի Ձեր մասնագիտական աճին:
Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամիս արդյունավետ աշխատանք ցուցաբերելու դեպքում Ձեզ տրամադրել երաշխավորագիր՝ ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։
Անդամագրության ընթացակարգը
Դիմորդների ընտրությունն իրականացվում է երկու փուլով՝ փորձնական աշխատանք և հարցազրույց:
Դիմումն ուղարկելուց հետո դիմորդը ստանում է առաջադրանք /թեմատիկ ուղղվածության սահմանափակում առկա չէ/, որի իրականացման և ներկայացման նպատակով դիմորդին տրվում է երկու շաբաթ ժամանակ: Դիմորդն ազատ է թեմայի ընտրության հարցում, որի շուրջ հստակեցումն իրականացվում է փորձաշրջանը համակարգող աշխատակցի հետ քննարկումների արդյունքում։ Փորձաշրջանի առաջին փուլը հաղթահարած դիմորդները հրավիրվում են հարցազրույցի։
Երկու փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կմիանան կազմակերության Թվային Հայաստան և Մետրիկա նախագծերի թիմերին: Աշխատանքն իրականացվում է բացառապես կամավորական հիմունքներով:
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Աշխատակազմին որպես տնտեսագետ”վերլուծաբան անդամակցելու համար, անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով:
Մեր այլ հայտադիմումները.