Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնն ընդլայնում է իր շարքերը՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի և այլ երկրների երիտասարդ ու գիտակ անհատներին իրենց գիտական-վերլուծական միտքը բերել արդի հասարակական”քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ ոլորտներ։
Սեպտեմբերի 20-ին ԵՎՀԿ նիստի ընթացքում կենտրոնի նոր անդամ ընտրվեց Աննա Դանիելյանը։ Աննան սովորում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարման բաժնի 4-րդ կուրսում: Ուսումնասիրում է պետական և մունիցիպալ կառավարման առանձնահատկությունները հանրային կառավարման համատեքստում: Նա երկշաբաթյա պրակտիկա է անցել Ռումինիայի և Բուլղարիայի Հանրապետություններում և ներկայումս աշխատում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնում՝ որպես պրակտիկանտ:
«Կենտրոնին միանալու որոշումս առաջնային պայմանավորված էր ինքնազարգացման և վերլուծական կարողությունների բարելավման մոտիվացիայով: Այն ինձ տալիս է գաղափարների արտահայտման ու փոխանակման լայն հնարավորություն»,- նշում է Աննան։
Բացի այդ՝ սեպտեմբերի 26-ին՝ Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի համագումարի ժամանակ, որոշվեց ներդնել ասոցացվածանդամի ինստիտուտը, որը հնարավորություն կտա ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին առանց մշտական անդամակցության ԵՎՀԿ կայքում հրապարակել իրենց վերլուծությունները: