Չափահասներն ու Հարրի Փոթերի աշխարհը

Հարրի Փոթերը մի քանի մասից բաղկացած մանկական վիպաշար է, որի հեղինակը բրիտանացի գրող Ջ. Կ. Ռոուլինգն է։ Վիպաշարի հիման վրա հետագայում ֆիլմաշար է նկարահանվել, որը նույնքան հաջողվածէ, որքան գիրքը: Վիպաշարը վայելում է մեծ ժողովրդականություն, համաշխարհային հեղինակություն, ինչպես նաև կոմերցիոն հաջողություն ամբողջ աշխարհում: Այն հաճախ համարվում է ժամանակակից գրականության հենասյունը: Պատմությունը զերծ չի մնացել նաև քննադատությունից։ Օրինակ՝ մտահոգության տեղիք է տվել վեպերի գործողությունների զարգացման հետ աճող մռայլությունը, ինչպես նաև նկարագրվող բռնության սարսափելի տեսարանները: Ավելի քան 20 տարի է, ինչ հրատարակվել է վիպաշարի առաջին գիրքը, սակայն պատմությունը դեռևս չի կորցրել իր արդիականությունը: Ավելին, այն շարունակում է մնալ այնքան հայտնի, որ հեղինակը չի դադարում ընդլայնել Հարրի Փոթերի աշխարհը այնպիսի ֆիլմերով,ինչպիսին է «Ֆանտաստիկ գազանները և որտեղ գտնել դրանք» (“Fantastic Beasts and where to find them”): Երիտասարդ փոթերասերներից բացի «Հարրի Փոթեր» վիպաշարը մեծ հռչակ է վայելում նաև չափահասների շրջանում: Հետևյալ վերլուծության նպատակն է քննարկել այն պատճառները, որոնք գիրքը հետաքրքիր են դարձնում ոչ միայն երեխաների, այլևչափահասների համար: Այս գրքերի և  ֆիլմերի հանդեպ երեխաների մեծ սերը պայմանավորված է նրանով, որ  կախարդանքն ու հրաշագործությունը հետաքրքիր են նրանց համար:Վիպաշարը այնքան ուշադիր և մանրամասն է գրված, որ շատ երեխաներ հավատում են այն աշխարհին, որը  ստեղծել է Ռոուլինգը և երազում են դառնալ այդ աշխարհի մի մասը: Բայց  Ռոուլինգի  ստեղծած կախարդական աշխարհին հավատում են ոչ միայն երեխաները, այլ նաև դեռահասներն ու չափահասները: Այս փաստը արժանացել է պահպանողական կրոնական խմբերի դժգոհությանը,ովքեր հավատում էին, որ այս առեղծվածային պատմություններում չարիք կա ևմեղադրումհեղինակին`կախարդություն խթանելու մեջ: Որպես բողոքի նշան՝ նույնիսկ այրեցին գրքերը:

Այն փաստը, որ վիպաշարը դուր է գալիս նաև չափահասներին, կարող է փաստել Սքոլաստիկի կողմից կատարված հետազոտությունը։ 2000թ. Կատարված հետազոտության համաձայն՝ Հարրի Փոթերի ընթերցողների 35% -ը չափահասներ են, և մի քանի տարիների ընթացքում այդ թիվը հասել է 50% -ի: Այդ պատճառով գրքերը վաճառվում են երկու տարբերակով`երեխաների համար նախատեսված մանկական կազմով, իսկ չափահասների համար՝ մուգ կազմով: Որոշ բուհեր նույնիսկ առաջարկում են Հարրի Փոթերի վրա հիմնված դասընթացներ, որտեղ վիպաշարըտեսականորեն քննարկվում և վերլուծվում է:

Առաջին պատճառը, որի համար շատ չափահասներ սիրում են վիպաշարը, այն է, որ շատերը պարզապես մեծացել են պատմության հետ: Վիպաշարը չափահասներից շատերի համար նոստալգիկ է և մանկության հուշեր է արթնացնում: Այսպիսով,վիպաշարը և հերոսները դարձել են շատ մարդկանց համար մանկության և դեռահասության միջև կապ:

Բայց փաստն այն է, որ ոչ բոլոր փոթերասերները սկսել են հետաքրքրվել վիպաշարով վաղ տարիքում, չափահասներից շատերը հետաքրքրված են վիպաշարով, քանի որ բոլորն իրենց կյանքում կախարդանքի կարիք ունեն, իսկ վիպաշարը կատարյալ միջոց է կախարդանքը իրենց ամենօրյա կյանքի մի մասը դարձնելու համար: Իրականությունից փախչելու հույսով կախարդանքի փնտրտուքը հանգեցրեց «հոգով մանուկների»/քիդալթների առաջացմանը:

Հոգով մանուկ/kidult

Հոգով մանուկ/kidult են անվանում չափահասներին, ովքեր փորձում են փախչել գորշ իրականությունից: Հոգով մանուկները այն չափահասներն  են, որոնց հետաքրքրությունները սովորաբար հատուկ են երեխաներին: Որոշ մարդկանց համար դա անհոգ մանկությունը ետ բերելու հնարավորություն է, մյուսների համար՝դեռահասության դժվարություններից խուսափելու, իսկ շատերի համար՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը:

Այստեղ ֆանտաստիկ աշխարհը ծառայում է ոչ միայն իրականությունից փախչելու, այլ նաև որպես ներքին խաղաղության աղբյուր՝ դառնալով թերապիա՝ օգնելու հաղթահարել անձնական և ներքին հոգեբանական խնդիրները ևմիևնույն ժամանակ ոգեշնչել: Այսպիսով՝ երևույթը, երբ, մեծահասակները փորձում են փախչել իրականության դառնությունից, ևս մի պատճառ է, թե ինչու են այդքան շատ մեծահասակներ Հարրի Փոթերի երկրպագուներ:

Հասուն զգացմունքներ և փորձառություններ

Ռոուլինգն իր գրքերում անդրադարձավ այն թեմաներին, որոնց ինքն էլ էր բախվել, այնպիսի փորձություններ, ինչպիսիք են ծնողների կորուստը, դեպրեսիան և կյանքի մյուս դժվարությունները։ Ճիշտ է, շատ երեխաներ կարող են զգալ իրենց սիրելիի կորուստը վաղ տարիքում, սակայն վիճակագրորեն չափահասների կյանքում կորուստներն ավելի շատ են: Ահա թե ինչու շատ չափահասներ կարող են կապ զգալ Հարրիի հետ և, հասկանալով նրա զգացողությունները, ավելի մոտ զգալ հերոսին: Դեպրեսիայի թեման, մարմնավորված դեմենտորների միջոցով, լայնորեն քննարկվում է գրքերում՝ դարձնելով գրքերը ավելի նպատակային ավելի շատ երիտասարդների և չափահասների համար, քան երեխաների, քանի որ երեխաներն ավելի քիչ են դեպրեսիա ապրում, քան դեռահասները կամ չափահասները։

Ռոուլինգի կերտած հերոսները հիմնականում սև ու սպիտակ չեն.  նրանք ունեն իրենց թերությունները՝ առավելությունների հետ մեկտեղ: Գրքերը համեմատելիս կարելի է նկատել, որ առաջին գրքում հերոսները կամ լավն են, կամ վատը, իսկ հաջորդ գրքերում լավի ու վատի սահմանը սկսում է դանդաղորեն անհետանալ: Սա կարելի է բացատրել այն փաստով, որ առաջին գիրքը գրված էր երեխաների համար, իսկ երեխաներին ավելի հեշտ է հասկանալ, որ մի բանը կա՛մ լավ պետք է լինի, կա՛մ վատ, ոսկե միջին  գոյություն չունի: Քանի որ առաջին գիրքը հայտնի դարձավ նաև չափահասների շրջանում, հերոսները ժամանակի ընթացքում դարձան ավելի բարդ և ավելի իրական: Ընթերցողները սկսեցին նկատել, որ վիպաշարի դրական հերոսները, որոնք առաջին հայացքից կատարյալ էին թվում, կատարյալ չեն, իսկ նրանք, ովքեր մութ կողմին էին պատկանում, այդքան էլ չար չեն և լավ կողմեր էլ ունեն: Ինչ-որ պահի բոլոր հերոսները սկսում են ունենալ այնպիսի իրական անհատականություն, որ իսկապես դժվար է դառնում հասկանալ, թե ով ում կողմից է՝  մեծացնելով ընթերցողի/դիտողիլարվածությունը: Ի տարբերություն մյուս մանկական գրքերի, ինչպես օրինակ Նարնիայի ժամանակագրությունները (Chronicles of Narnia), որտեղ հիմնական հերոսները միանգամայն կատարյալ են, այս վիպաշարում հերոսները, նրանց հարաբերությունները, հակամարտությունները և, ընդհանուր առմամբ, մարդկային փոխհարաբերությունները մոտ են իրականությանը: Հերոսները իդեալականացված չեն, նրանք այնպիսին են, ինչպիսին կան՝ առավելություններով ու թերություններով հանդերձ:Ջ. Կ Ռոուլինգը Սիրիուս Բլեքի միջոցով նշում է դա.  «Բացի այդ, աշխարհը չի բաժանվում լավ  և  վատ մարդկանց միջև. մենք բոլորս էլ մեր ներսում լուսավոր և մութ կողմեր ունենք: Կարևորն այն է, թե որ կողմն ենք ընտրում և գործածում: Ահա թե ով ենք մենք իրականում»:

Ոչ այնքան պարզ, որքան թվում է

Վիպաշարը նաև ունի շատ լուրջ գրական արմատներ․վեպում կիրառված են տարբեր ժանրեր: Այն ունի գոթական վեպի առանձնահատկություններ: Հետաքրքիրն այն է, որ այս գրական ոճը 18-րդ դարի երկրորդ կեսին իր ժողովրդականության գագաթնակետին էր, հիմնականում կանայք էին գրում այս ոճով: Գոթական վեպը իրենից ներկայացնում է սարսափներևգաղտնիքներ, իսկ Հարրի Փոթերի մեջ մենք կարող ենք գտնել այդ ոճի շատ առանձնահատկություններ:

Ամբողջ պատմությունը լի է գաղտնիքներով, սկսած հենց սկզբից, երբ հերոսը պարզում է, որ կախարդ է և որ մեր աշխարհի հետ մեկտեղ կա նաև  մեր կողքին գտնվող կախարդական աշխարհ: Վոլանդեմորթը վիպաշարի հիմնական հակահերոսն է, սարսափի մարմնավորողը, ով նաև գաղտնիքներ ունի, Վոլանդեմորթի կառավարման տարիները ներկայացվում են իբրև ժամանակներից ամենամռայլը, ինչն ավելի սարսափելի է դարձնում վեպը: Նույնիսկ Հոգվարդսի գաղափարը վիպաշարին հաղորդում է գոթականություն, քանի որ գոթական  վեպում պետք է լինի ամրոց, իսկՀոգվարդսը դրա վառ օրինակն է: Ամրոցում առկա դիմանկարներն ու թունելները նույնպես բնորոշ են գոթական վեպին:

Այս վեպը նաև դաստիարակչական երկ է (bildungsroman) է:  Դաստիարակչական վեպը (bildungsroman) գրական ժանր է, որը կենտրոնանում է հերոսի հոգեբանական և բարոյական աճի վրա՝ երիտասարդությունից մինչև հասունություն, որտեղ բնավորության փոփոխությունը չափազանց կարևոր է: Վեպերի ընթերցողը գլխավոր հերոսների՝ մանկությունից մինչև հասունություն կրած փոփոխությունների ականատեսն է: Նույնիսկ հեղինակը նշում է, որ Հեդվիգի մահը, որը Հարրիի ընտանի կենդանին  է, դիտավորյալ է, քանի որ այն խորհրդանշում է է Հարրիի մանկության ավարտը, դրա բառացի մահը:

Կապ և անդրադարձ  իրական պատմական իրադարձություններին

Հարրի Փոթերի աշխարհում տեղի ունեցավ 2 պատերազմ․ մեկը Կախարդների Առաջին պատերազմն էր, որն ուներ սկզբնահիմքեր դեռևս 1940-ականներից և ազդարարում էր խավարի տիրակալ Վոլանդեմորթի կառավարումը և Կախարդների երկրորդ պատերազմը,«թագավորությունը»,որը վերաբերում է Վոլանդեմորթի երկրորդ իշխանության գալու հետ կապված կոնֆլիկտին:

Սա նշվում է երկու պատճառով` առաջին պատճառն այն է, որ մարդիկ գրականության մեջ, ինչպես նաև կինեմատոգրաֆիայում սիրում են պատերազմի թեման: Դրա  համար մի քանի պատճառ կա.

  1. Այն օգնում է մարդկանց ազատել իրենց ներքին ագրեսիան անվտանգ ճանապարհով:
  2. Պատերազմի թեման փառավորում է այնպիսի ազնիվ հասկացությունները, ինչպիսիք են `հերոսություն, պատիվ, զոհաբերություն, քաջություն:
  3. Ըստ էվոլյուցիոն հոգեբանության, տղամարդիկ որսորդներ են, որոնց ուղեղը գտնվում էր այնպիսի վիճակում, որտեղ նրանց դուր են գալիս զենք, մարտեր և պատերազմներ:

Երկրորդ պատճառն այն է, որ Հարրի Փոթերի աշխարհում տեղի ունեցած պատերազմները կապված են իրական պատմական իրադարձությունների հետ: Այս պատմության մեջ անուղղակիորեն շոշափված են 20-րդ դարի առավել արդիական և լայնորեն քննարկված թեմաները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը, ազգային-սոցիալիզմը և ֆաշիզմի դեմ պայքարը: Հիմնական հակահերոսը և նրա համախոհները նացիզմի ևնրա գաղափարախոսության հետևորդներն են:Նացիստները ռասսայական հիերարխիայի տեսության ներկայացուցիչներն էին, որոնք  իրենց համարում էին արիացի կամ սկանդինավիացի, և նպատակ ունեինռասսայական մաքրության հիման վրա ստեղծել գերմանական միատարր հասարակություն՝ վերացնելով բոլորին, որոնք արիական ծագում չունեին: Ինչպես Ազգայնականները, Վոլանդեմորթի հետևորդները նույնպես ազնվարյունության գաղափարախոսությամբ են տարված և ցանկանում են վերացնել հասարակությանբոլոր «ծագումով մագլներին»՝ ռասսայական մաքրության հիման վրա  ստեղծված հասարակությունում ապրելու համար:

Նացիստները ռասայական հիերարխիայի տեսության ներկայացուցիչներն էին, որոնք  իրենց համարում էին արիացի կամ սկանդինավացի, և նպատակ էին հետապնդում ռասայական մաքրության հիման վրա ստեղծել գերմանական միատարր հասարակություն՝ վերացնելով բոլորին, որոնք արիական ծագում չունեին: Ազգայնականների պես չար ուժերը, որոնք Վոլդեմորտի հետևորդներն են, ազնվարյունության գաղափարախոսությամբ են տարված և ցանկանում են վերացնել հասարակության բոլոր «ծագումով մագլներին»՝ ռասայական մաքրության հիման վրա  ստեղծված հասարակությունում ապրելու համար:

Նացիստների պես Վոլանդեմորթի հետևորդները իրենց հատուկ խորհրդանիշն ունեն, որն առաջնորդի հետևորդների շրջանում մեծ պատվի խորհրդանիշ է: Նույնիսկ հատուկ «համազգեստը» որը նրանք կրում են, վերցված է Կու-կլուքս-կլան(Ku-Klux-Klan) ծայրահեղականների օրինակից: Ի տարբերություն Կլանի, որը  սպիտակ հագուստ ու թիկնոց  էր կրում,  Վոլանդեմորթի հետևորդները սև հանդերձներ էին հագնում:

Պայքարներ, որոնց բախվում է ժամանակակից հասարակությունը

Պատմության մեջ առկա է նախապաշարմունքների և հանդուրժողականության թեման, որը ժամանակի ընթացքում դառնում է պատմության հիմնական սյուժետային գծերից մեկը։ Վիպաշարի առավել նախապաշարվածները «ծագումով մագլները» կամ «խառնարյուններն» են, ում նկատմամբ կախարդների համայնքի վերաբերմունքը բաժանվում է երկու մասի՝ նրանք, ովքեր ունեն նախապաշարմունք նրանց հանդեպ և նրանք, ովքեր չունեն։ Նախապաշարմունքների կամ անհանդուրժողականության այլ դրսևորումներն ընդգրկում են անհանդուրժողականություն մարդագայլերի հանդեպ՝ ստիպելով  պրոֆեսոր Լուպինի պես մարդկանցքողարկել իրենց ինքնությունը:  Վիպաշարում Լուպինի ախտանիշը ներկայացնում է ՄԻԱՎ կամ ՁԻԱՀ հիվանդությունները: Նախապաշարմունքների մեկ այլ դրսևորում էյն մարդկանց ահաբեկումը, ովքեր չեն գործում և մտածում շրջապատի նման, ինչպես, օրինակ, Լունա Լավգուդը, որը խորհրդանշում է հոգեկան առանձնահատկություն ունեցող մարդկանց (“Luna” նշանակում է «լուսին», իսկ լուսինը հոգեկան հիվանդության դիցաբանական խորհրդանիշն է): Անհանդուրժողականությունն այն մարդկանց նկատմամբ, որոնք մեզ պես չեն, նկատվում է նաև ժամանակակից հասարակությունում, ինչը վիպաշարն ավելի արդիակա է դարձնում։ Ահաբեկված մարդիկ կարող են ապավինել հերոսներին և նրանց առջև ծառացած պայքարին: Վիպաշարի հանդուրժողականության թեման, ըստ էության, դրական հետք է թողնում ընթերցողների վրա։ Ուսումնասիրության համաձայն՝ այն մարդիկ, ովքեր կարդում են այս գիրքը, ավելի լավ վերաբերմունք են ունենում գաղթականների, փախստականների եւ համասեռամոլների նկատմամբ:

«Հարրի Փոթերի ամենամեծ կախարդանքը՝ նախապաշարմունքի նվազեցումը» հոդվածում, որը տեղ է գտել կիրառական սոցիալական հոգեբանության ամսագրում, նշում է, որ ընթերցողի նույնականացնումը գլխավոր հերոս Հարրի Փոթերի հետ և հակահերոս Վոլանդեմորթի հետ ընդհանրության բացակայությունը դարձրել է ընթերցողի կողմից կարեկցանքի դրսևորման պատճառ։

Վիպաշարը շոշափում է մեկ այլ կարևոր թեմա՝ ֆեմինիզմը:  Ռոուլինգը, իր կարիերայի սկզբում լինելով սեքսիզմի զոհ, ստիպված է եղել հանդես գալ գրական կեղծանվամբ, որպեսզի իր աշխատանքը ընդունելի դարձնի հակառակ սեռի համար ևս, ովքեր հակված չեն կանանց կողմից գրված գրքեր կարդալուն, իսկ աղջիկներին և կանանց դարձրեց շատ հզոր իր գրքերում: Նույնիսկ հակահերոսուհիները ուժեղ և հզոր կանայք են, որոնք հաղթելու վճռականությամբ դեմ են գնում աշխարհին և պայքարում: Վիպաշարի հերոսուհիներն էլ են սեքսիզմի զոհեր, բայց նրանք երբեք չեն նահանջում: Այսպիսով, Ռոուլինգը փորձում է սովորեցնել կամ խորհուրդ տալ երիտասարդ աղջիկներին, ինչպես նաև կանանց երբեք չնահանջել և հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին: Հարկ կա նշելու, որ վիպաշարում հակառակ սեռի ներկայացուցիչների հանդեպ սեռական խտրականությունը իսկապես  չի քննարկվում:

Որպես ամփոփում, հաշվի առնելով վերոնշյալ գործոնները, նշենք, որ Հարրի Փոթերը իսկապես գրավում էչափահասներին գրական ժանրերի ներդաշնակ համադրությամբ, պատմական իրադարձություններին վերաբերող հղումներով և իրական թեմաներիանդրադարձով: Եվ, ի վերջո, բոլոր տարիքի մարդիկ  իրենց առօրյա կյանքում որոշակի կախարդանքի կարիք ունեն:



Հեղինակ՝ Տաթև Թումանյան (Tatev Tumanyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Թարգմանիչ՝  Անուշ Գևորգյան