#LiveTalks4․ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ. ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ»

Մայիսի 19-ին «Հոդված 3»  ակումբում տեղի ունեցավ հերթական #LiveTalks_4 նախագիծը «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ. ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ» խորագրով։

Հանդիպման բանախոսներն էին՝

Օլյա Ազատյանը՝ Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս,

Անի Կոջոյանը՝ Երևանի պետական համալսարանի դասախոս, Բաց հասարակության հիմնադրամների «Կրթություն» ծրագրի պատասխանատու,

Դավիթ Պետրոսյանը՝ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ, ակտիվիստ,

Աննա Խաչյանը՝ ԵՎՀԿ փոխնախագահ, վերլուծաբան,

Արեգ Քոչինյանը՝ ԵՎՀԿ նախագահ, վերլուծաբան:

Հանդիպման սկզբում ԵՎՀԿ փոխնախագահ Աննա Խաչյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանդիպման օրակարգը:

Բանախոսներից Օլյա Ազատյանը ներկայացրեց իր պատկերացումները կրթության ազատագրման վերաբերյալ։ Ըստ նրա՝ կրթության ազատագրումը մի գործընթաց է, որի վերջում ուսանողը պետք է ի վիճակի լինի ինքնավերլուծություն անել, ունենա քննադատական մտածողություն և լինի ինքնակառավարվող:

ԵՊՀ դասախոս, ԲԲՀ-ի «Կրթություն» ծրագրի պատասխանատու Անի Կոջոյանը նշեց, որ նախքան Թավշյա հեղափոխությունը Հայաստանում իշխող կուսակցությունը կրթությունը դարձրել էր քաղաքական գործիք և «Բարձրագույն կրթության մասին օրենքում» որևէ կետ սահմանված չէր քննադատական մտածողություն զարգացնելու մասին: Բանախոսը նաև ընդգծեց ուսանողների և դասախոսների իրավունքները գործնականում կիրառելու անհրաժեշտությունը:

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հակիրճ ներկայացրեց նախաձեռնության ընթացիկ և արդեն իսկ ծավալած գործունեությունը, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում ուսանողների ներգրավվածությունը:

ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանի դիտարկումները կրթության ոլորտի վերաբերյալ արդեն քաղաքական համատեքստում էին: Նա նշեց, որ հեղափոխությանը նպաստել է ոչ թե երիտասարդների, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը, որոնք էլ հիմնականում երիտասարդներն են և ուսանողները: Բանախոսը նաև նշեց, որ կրթության ոլորտում բարեփոխումների գործիքներ են նոր կադրերը, ինչպես նաև մեթոդաբանությունը:

Կրթությունը, ինչպես շեշտեց ԵՎՀԿ փոխնախագահ Աննա Խաչյանը, ինքնին ազատագրական գործընթաց է, և հարկավոր է այլընտրանքնային ձևեր մտածել, ինչպես նաև համապատասխան մեթոդավորում ապահովել շոշափելի արդյունքի հասնելու համար:

Հանդիպման վերջում հարց-պատասխան ձևաչափով ունկնդիրներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսներին:

Copy of DSC_0434
Copy of DSC_0442
Copy of DSC_0446
Copy of DSC_0479
Copy of DSC_0501
Copy of DSC_0557
Copy of DSC_0453
Copy of DSC_0577
Copy of DSC_0579
Copy of DSC_0591
Copy of DSC_0604
Loading image... Loading image... Loading image... Loading image... Loading image... Loading image... Loading image... Loading image... Loading image... Loading image... Loading image...
Facebook Comments

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here