2018 թվականի հունիսի 6-ին լրացավ ԵՎՀԿ՝ որպես հասարակական կազմակերպության երկամյա և որպես նախաձեռնության տասնամյա տարեդարձը:
Վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպությունը հրապարակել է ավելի քան 200 վերլուծություն ամենատարբեր ոլորտների վերաբերյալ, իրականացրել է տարաբնույթ ծրագրեր և միջոցառումներ, ի թիվս որոնց՝ «Վերլուծաբանների դպրոց»-ի առաջին հոսքը, #AcoyaTalks վերլուծական վիդեոնախագծերի շարքը, #LiveTalks բանախոսությունների շարքը, «Գիդ-զբոսավարների դպրոց»-ը, «Սերունդների բանախոսություն» ծրագիրը, ՀԱՐԹԱԿ նախագիծը և այլն: Ծրագրերից որոշներն իրականացվել են գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում:
“
Նախքան կազմակերպության երկամյակը՝ մայիսի 23-ին, ԵՎՀԿ-ում տեղի էր ունեցել գործադիրի փոփոխություն: Նախագահական ընտրությունների արդյունքում կազմակերպության նախագահ է ընտրվել ԵՎՀԿ փոխնախագահ, վերլուծաբան Աննա Խաչյանը, փոխնախագահ՝ ԵՎՀԿ ինֆորմացիոն տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
“
Կազմակերպության տարեդարձի առթիվ կազմակերպության մի շարք անդամներ ԵՎՀԿ գործող նախագահ Արեգ Քոչինյանի կողմից ստացան շնորհակալագրեր և վկայականներ՝ կազմակերպությունում ունեցած ներդրման և նվիրումի համար:
“
Նոր գործադիրի լիազորությունները մեկնարկվում են 2018թ. հունիսի 6-ին ժամը 20:00-ից՝ մեկ տարի ժամկետով: