2018 թվականի սեպտեմբերի 13-ին ԵՎՀԿ նախագահ Աննա Խաչյանը և Ֆրանսերենի թարգմանիչ Շուշանիկ Մակարյանը մասնակցեցին ֆրանկոֆոն ոչ կառավարական կազմակերպությունների համաժողովի շրջանակում կազմակերպված ատելյաներին: Կոնֆերանսի նպատակը հիմնարար հարցեր քննարկելն էր և վերջիններիս համար արդյունավետ լուծման տարբերակներ առաջարկելը Ֆրանկոֆոնիային, ինչպես նաև նպաստել այդ ոլորտում հետաքրքրված կազմակերպությունների համագործակցությանը:
Ատելյաների թեմաներն էին՝
- Արվեստագետների, ստեղծագործողների և նրանց ստեղծագործությունների ներդրումը միասին ապրելու գործում – սեմինարի ընթացքում քննարկվեցին Ֆրանսերենի դերի, մշակութային բազմազանության, հատկապես արվեստագետների և նրանց ստեղծագործությունների՝ ֆրանկոֆոն աշխարհում ներդրման վերաբերյալ հարցեր:
- Օրենքի գերակայություն և խտրականության դեմ պայքար – տարբեր միջազգային կազմակերպություններ ներկայացրին պայքարի իրենց տարբերակը ինչպես նաև կարևոր այլ առաջարկներ՝ ցանկացած խտրականության դեմ ավելի արդյունավետ պայքար ծավալելու համար։
- Երիտասարդների զբաղվածությունը ֆրանկոֆոն աշխարհում անկանոն միգրացիայի ժամանակ – այս թեման նպատակաուղղված էր հատկապես երիտասարդների զբաղվածության և մասնավորապես գործազրկության խնդրին, որն աղետալի վիճակում է ֆրանսախոս երկրներում:
- Կանանց և տղամարդկանց հավասարությունը միասին ապրելու թեմայի շրջանակում քննարկվեց կանանց և տղամարդկանց հավասարության խթանման նոր ռազմավարության ընդունման վերաբերյալ հարցը, որը կնպաստի 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին կանանց և տղամարդկանց միջև հավասարության, կանանց իրավունքների զարգացմանը:
Կոնֆերանսին ներկա էր շուրջ 150 հյուր: