2018 թ.-ի հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Երևանում բացվել է Ֆրանկոֆոն Ավան՝ մի հարթակ, որտեղ այս շաբաթ կհավաքվեն բազմաթիվ ֆրանկոֆոն միջազգային կենտրոնական և տարածաշրջանային կազմակերպություններ՝ ներկայացնելով քաղաքացիական հասարակությունը, տարբեր հանրային նախաձեռնություններ, կրթական և մշակութային ծրագրեր: Ավանը կհամախմբի բազմաթիվ երկրներ (Հայաստան, Ֆրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Սենեգալ, Լիբանան, Կամերուն, Եգիպտոս, Լեհաստան, Կոտ դ’Իվուար, Աբիդջան, Մադագասկար, Մավրիկիոսի Հանրապետություն, Ռուանդայի Հանրապետություն, Տոգո, Կանադա և այլ երկրներ), որոնց նպատակն է բացահայտել Ֆրանկոֆոնիան ամբողջ աշխարհում, ինչպես նաև ներկայացնել աշխարհին իրենց մշակույթը, իրենց ազգային հարստությունը և իրենց գործունեությունը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում:
CONFEJES-ի տաղավարը ներկայացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք արդեն գործի են դրվել PPEJ-ի կողմից կազմակերպված կրթական ծրագրերի շնորհիվ: Մեկ այլ տաղավարում Մշակութային Ֆաբրիկան և LOJIQ-ը (Քվեբեկի երիտասարդության միջազգային գրասենյակները), կանադական կազմակերպությունները նպաստում են Քվեբեկի մշակույթի տարածմանը և երիտասարդների անձնական ու մասնագիտական աճին՝ նրանց հնարավորություն ընձեռելով ծրագրեր իրականացնել Կանադայում և այլուր:
Սա մի լայն հարթակ է, որը համախմբում է նաև ֆրանս-հայկական համագործակցության կարևոր իրագործողներին: Հայաստանում ֆրանսիական համալսարանը (UFAR), Հայկական Ալիանս Ֆրանսեզը, որոնք ներկայացնում են իրենց համալսարանական կրթական ծրագրերը: Հայ-ֆրանսիական Առևտրաարդյունաբերական Պալատը, որը կարևոր դերակատարում ունի Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական աճի բնագավառում և հայկական ձեռնարկությունների միջազգային ներուժի զարգացմանը, նույնպես ներկա էր Ավանում: Ավելի քան քսան ազգային տաղավարների շարքում է նաև Ֆրանսիայի տաղավարը, որը հանրությանն է ներկայացնում բազմապիսի միջոցառումներ, ինչպիսիք են ֆրանսիական ճաշատեսակների համտեսում, ֆրանսիական զբոսաշրջային վայրերով վիրտուալ ճանապարհորդություններ, սանրվածքների ցուցադրություն, ֆրանսերենի դասեր սկսնակների համար և այլն:
Ֆրանկոֆոնիայի Ավանում կազմակերպվել են նաև ցուցադրություններ և խմբակներ բազմաթիվ ծրագրեր և նախաձեռնություններ ներկայացնելու նպատակով: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նորարարությունների (խաղեր, անիմացիաներ, երաժշտություն) և վիրտուալ իրականությունների ցուցադրություններ էր կազմակերպում իրենց «tumobiles»-ների վրա հիմնականում 12-18 տարեկան երեխաների և երիտասարդների համար: «Միասին ազատ» խմբակի անձնակազմը առաջ է բերել միասին ազատ արժեքները ամենակարևոր թեմաների միջոցով, ինչպիսիք են կարծրատիպերը և նախապաշարմունքները: Մշակութային միջոցառումները՝ երգը, պարը, երաժշտությունը, կուղեկցեն Ավանին առավոտից երեկո: AIMF (Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցացիան)-ը և Օ դը Սեն-ի միջազգային համագործակցությունը, որոնք գործում են կայուն զարգացման բնագավառում, նույնպես ներկայացնում էին իրենց ծրագրերը և աշխատելու ուղղությունները:
Տեղակայված Երևանի սրտում՝ Ֆրանկոֆոնիայի Ավանը և Ֆրանկոֆոնիայի Տաղավարը մի շաբաթ կլինեն հանդիպումների մի գեղեցիկ վայր ամբողջ ֆրանկոֆոն հանրության համար՝ այդքան տարբեր և միաժամանակ այդքան միասնական իրենց հիմնական արժեքներով՝ խաղաղության, համերաշխության, հարգանքի և ազատության գեղեցիկ արտացոլում:
Հոդվածը պատրաստեցին Սոնա Մալինցյանը և Շուշանիկ Մակարյանը
Recueil d’analyses / «Վերլուծությունների ժողովածու» խորագիրը կրող հանդես, որ ներկայացնում է «Ինլայթ»-ի կողմից պատրաստված վերլուծությունների հատընտիր՝ ֆրանսերենով | Գրքի PDF տարբերակը