ժառանգություն և հավաքական հիշողություն» ծրագրի վերաբերյալ, Էրեբունու տարածքի օրինակը (Հայաստան) ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի (AIMF) մասնակցությամբ, 8-ը հոկտեմբերի, 2018թ.
Ֆրանկոֆոնիայի տաղավարում տեղի ունեցավ նիստ տեղական մակարդակով ֆրանկոֆոն համագործակցության, ժառանգության և հավաքական հիշողության վերաբերյալ, քննարկվեց Էրեբունու տարածքի օրինակը՝ նպատակ ունենալով ընդգծել Ֆրանկոֆոն տարածքային համագործակցությունը: Բանախոսներն արժևորեցին Երևան-AIMF (ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիա) ապակենտրոնացած համագործակցությունը, տարածքների կայուն զարգացումը, հայ-ֆրանսիական համալսարանական համագործակցությունը` էկո-պատասխանատու ճարտարապետության առմամբ, ինչպես նաև AIMF-ի դերը` որպես տեղական զարգացման համար փոխանակումները արագացնող կառույց: Ելույթով հանդես եկան Ժյուլի Գիյոմը՝ AIMF-ի խորհրդականը, Դավիթ Գևորգյանը՝ Երևանի քաղաքապետարանի միջազգային հարաբերությունների ղեկավարը, Գագիկ Գալստյանը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտորը և նույն համալսարանի դասախոս Էմմա Հարությունյանը՝ ներկայացնելով ուժեղ կողմերը, փոխանակումների արդյունքները և ՃՇՀԱՀ-ի ուսանողների հաջողությունները հայ-ֆրանսիական համալսարանական համագործակցության շրջանակում: Սյուզան Մոնոն (դոցենտ, Հայաստանի հետ համագործակցության պատասխանատու, Լիոնի ճարտարապետության ազգային դպրոց) ներկայացրեց «Էրեբունու տարածքի պահպանության և արժևորման» ծրագիրը: Խոսքը Էրեբունու միջնաբերդում բնակավայրերի կառուցման մասին է, ինչն աջակցություն կլինի քաղաքապետարանի կարողությունների խորացմանը` ժառանգության կառավարման առումով, և կամրապնդի միջազգային համագործակցությունը` ֆրանկոֆոն ցանցում Երևան քաղաքի դիրքի ուժեղացմամբ: Նիստի ընթացքում բանախոսները քննարկել են նաև կայուն նյութի միջոցով համագործակցությանը (Բակոնիրինա Ռակոտոմամոնջի, ճարտարապետ, CRAterre-ի նախագահ) և Լիոն-Երևան (Ժիյ Սաբատղի, քաղաքաշինարար-ճարտարապետ, Լիոնի քաղաքային նախագծի ղեկավար) ապակենտրոնացած համագործակցությանը վերաբերող թեմաներ, դա ուղեկցվել է «կառուցել հողով» խորագիրը կրող աշխատաժողովով:
Հյուգո Դագիյոնը ֆրանկոֆոնիայի տաղավարում հավաքված տասնյակ ուսանողների հետ միասին երկու փորձարկում է իրականացրել, մասնավորապես՝ ինչպես բնական նյութից շինարարական ամուր նյութ ստանալ:
Հոդվածը` Շուշանիկ Մակարյանի
Թարգմանությունը` Օլյա Հարությունյանի