2018թ. հոկտեմբերի 9-ին Ֆրանկոֆոնիայի տաղավարում անցկացվեց Միջազգային կամավորության ծրագրերի ներկայացում Երիտասարդության միջազգային գրասենյակի և Ֆրանս-քվեբեկյան երիտասարդական գրասենյակի մասնակցությամբ:
Միջազգային կամավորությունը Ֆրանկոֆոնիայի շրջանակում մի ծրագիր է՝ հիմնված համերաշխության և փոխանակման արժեքների վրա՝ նպատակ ունենալով քաջալերելու մշակութային և լեզվաբանական բազմազանությունը, խթանելու ֆրանսերեն լեզուն և նպաստելու ֆրանկոֆոն հաստատություններում համագործակցության կայուն զարգացմանը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կամավորությունը հրաշալի հնարավորություն է ընձեռում ֆրանկոֆոն երիտասարդներին՝ ֆրանկոֆոն միջավայրում կիրառելու իրենց կրթությունը, գիտելիքներն ու հմտությունները և ձեռք բերել միջազգային շարժունության փորձառությունը:
Ֆրանս-քվեբեկյան երիտասարդական գրասենյակում շարժունության և գործընկերության հարցերով տնօրեն Աղմել Դյուգեն խոսեց կամավորական ծրագրի ընդլայնման եւ տեղակայման նպատակներով պետությունների եւ կառավարությունների կողմից ստորագրված շրջանակային համաձայնագրերի միջոցով, այսինքն՝ ներառելով միջազգային բաղադրիչը, ֆրանկոֆոն միջավայրում երիտասարդների և միջազգային կամավորության խթանման մասին: Համաձայնագրերի նպատակներն են երիտասարդների սոցիալական ներգրավումը, միջմշակութային երկխոսությունը եւ խաղաղ համագոյակցությունը:
Երիտասարդության միջազգային գրասենյակի տնօրեն Լողանս Էղմանը մեզ պատմեց մի անձի կամավորության մասին և ներկայացրեց ֆրանկոֆոն երիտասրդների միջազգային կամավորության պիտակի ստեղծման նպատակները, որը կապող օղակ կհանդիսանա կառույցների միջև ցանցերի ստեղծման համար, և միջազգային մասշտաբի բազմապատկումից հետո հնարավորություն կընձեռի երիտասարդներին իրականացնելու իրենց կամավորությունը օտար, բայց անվտանգ և որակյալ միջավայրում:
Հաջորդ ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 15-ից սկսվող շաբաթվա ընթացքում: Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների բոլոր երիտասարդները կարող են դնել իրենց թեկնածությունն ու ձեռք բերել անմոռանալի փորձ:
Եվ եզրափակելով՝ բացահայտեք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում միջազգային կամավորներից Ամանդին Բովալեի փորձը, ով եկել է Ֆրանսիայի Սանթղը (Centre) շրջանից և Երևանում՝ AUF-ի ֆրանկոֆոն թվային կենտրոնում, իրականացնում է ֆրանսերենի դասախոսի առաքելություն:
«Ես ցանկացա փորձել միջազգային կամավորությունը, քանի որ այն ինձ թվում էր օտար երկրում աշխատելու, հմտություններս զարգացնելու և բարելավելու լավ հնարավորություն: Ես շատ ուրախ եմ այս փորձառության և Հայաստանը բացահայտելու համար: Իմ առաքելության ժամանակ ես առիթ ունեցա հմտություններ զարգացնելու նոր բնագավառներում, հատկապես AUF-ի և համալսարանների միջև հաղորդակցության համատեքստում, ինչպես նաև աշխատել նոր հասարակությունում, որը համալսարանների ուսանողներն են: Ես ստիպված եղա հարմարվել Հայաստանի աշխատանքային մեթոդին և հայերենին, որը շատ չգիտեի:
Ես կշարունակեմ տարածել ֆրանկոֆոնիայի արժեքներն ու ֆրանսերեն դասավանդել նոր երկրներում, անկախ նրանից՝ կլինեն դրանք ֆրանկոֆոն, թե ոչ: Կօգտագործեմ նաև սոցիալական ցանցերը «Ազատ միասին»-ի արժեքների ու տեղեկատվության տարածման համար» :
Հոդվածը պատրաստեց Շուշանիկ Մակարյանը