Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովում ներառված գործողությունների շրջանակում ֆրանկոֆոնիայի պավիլյոնում ողջ շաբաթ տեղի են ունենում «Ազատ միասին» թեմայով սեմինարներ ֆրանսերենով և հայերենով՝ կազմակերպված Երևանի ֆրանկոֆոնիայի ավանում: Երևանում անցյալ օգոստոսին 30 երիտասարդ արդեն պատրաստ էին փոխանցելու «Ազատ միասին» քաղաքացիական նախաձեռնությունը՝ իրազեկելով տասնյակ այլ երիտասարդների ՝ նախաձեռնության մեթոդաբանությամբ շատ հետաքրքրված:
Հոկտեմբերի 9-ը՝ նվիրված ֆրանկոֆոն երիտասարդությանը, Հայաստանում «Ազատ միասին» նախաձեռնությունը մեկնարկելու առիթ էր՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ղեկավար պարոն Ադամա Ուանի, ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանի, ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության Երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար տիկին Թամարա Թորոսյանի, Երիտասարդության միջազգային գրասենյակի տնօրեն տիկին Լողանս Էղմանի և Վալոնիա-Բրյուսել ֆեդերացիայի ընդհանուր կառավարիչ տիկին Պասկալ Դելկոմինեթի ներկայությամբ: Բոլոր բանախոսները խոսեցին համերաշխությունը, խաղաղությունը խթանելու և բազմազանությունը նշանավորելու կարևորության մասին:
Այդ առիթով պաշտոնապես մեկնարկել և libresensemble.com օնլայն հարթակում է դրվել գործիքակազմ՝ այդպիսով թույլ տալով ավելի մեծ թվով երիտասարդների կողմից յուրացումը: Այն մշակվել է Վալոնիա-Բրյուսելի Երիտասարդության միջազգային գրասենյակի համագործակցությամբ և ֆինանսական աջակցությամբ՝ ուղղված բոլոր այն անձանց, ովքեր ցանկանում են գործել «Ազատ միասին» նախաձեռնության շրջանակում՝ ի նպաստ դրա խթանմանն ու տարածմանը: Այն առաջարկում է «Ազատ միասին»-ի շրջանակում տարբեր գործողությունների ակտիվացման կոնկրետ գործիքներ՝
հեշտացնելու համար միասին ապրելուն նպաստող հմտությունների և գիտելիքների ձեռքբերմանն ու տարածմանը: Երիտասարդության օրը առիթ էր նաև «Ազատ միասին»-ի նոր կայքէջն ու վեբ հավելվածը բացահայտելու, որը կտրամադրվի բոլոր՝ ներգրավվել ցանկացող երիտասարդներին: Տիկին Լողանս Էղմանը կոչ է արել երիտասարդներին վկայություններ տալ այդ հարթակի վերաբերյալ և չտատանվել բարելավման առաջարկություններ անել: Պարոն Ադամա Ուանը եզրափակեց երիտասարդությանն ու «Ազատ միասին» նախաձեռնությանը նվիրված օրվա երկրորդ հատվածը՝ ասելով, որ ֆրանկոֆոն երիտասարդությունը աշխարհում կատարվող իրադարձությունների կենտրոնում է ավելի, քան երբևէ, և հենց նա է փոփոխություններ անողը:
«Ազատ միասին»-ի դասընթացավար Մարգարիտա Խաչատրյանը մեզ տված հարցազրույցի ժամանակ տրամադրում է մանրամասներ նախաձեռնությանն իր մասնակցության մասին և խոսում վերջինիս առաքելության և բանալի արժեքների մասին:
Խուսափելով ավելին ներկայացնելուց՝ երիտասարդ և եռանդուն դասընթացավարի մասին՝ ստորև:
Կներկայացնեի՞ք մեզ «Ազատ միասին» նախաձեռնությունը: Ե՞րբ և ու՞մ կողմից է այն մեկնարկել և ո՞րն է նրա հիմնական առաքելությունը:
«Ազատ միասին» նախաձեռնությունը մեկնարկել է 2016թ.՝ որպես արձագանք ֆրանկոֆոն միջավայրում բռնություններին և մահափորձերին: Այն նախևառաջ սոցիալական ցանցերում մեծ համախմբվածություն է, ազատ արտահայտում և քաղաքացիական ներդրում, և ավելի ու ավելի տարածվելով՝ դարձել է երիտասարդական մեծ շարժում: Գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանը միշտ ասում է մի գեղեցիկ նախադասություն. «Առանց երիտասարդության ոչինչ հնարավոր չէ, ոչինչ՝ իրականանալի»:
Այսպիսով՝ այս շարժման նպատակն է կոչ անել երիտասարդներին համախմբվել՝ յուրաքանչյուրին հնարավորություն տալով արտահայտվելու և ներգրավվելու
ազատությանը, հարգանքին ու համերաշխությանը ծառայող կոնկրետ գործողություններում:
Որո՞նք են «Ազատ միասին»-ի կարևորագույն արժեքները:
Ազատությունը, հարգանքը և համերաշխությունը նախաձեռնության կենտրոնում են: Շարժման շրջանակում կազմակերպված սեմինարները նպատակ ունեն տարածելու և մարդկանց իրազեկելու այս երեք կարևոր արժեքների մասին:
Պատմեք մեզ Ձեր ուղու մասին: Հիշու՞մ եք «Ազատ միասին»-ում Ձեր առաջին փորձը:
«Ազատ միասին»-ը իմ կյանք մտավ շնորհիվ «Հերմիոն 2018» ծրագրի, մի մեծ նավարկություն ազատության ֆրագաթով: Եվ ինչ ինձ ամենաշատն է դուր գալիս այս շարժման մեջ, այն է, որ երբ մեկ անգամ ընկնում ես դրա մեջ, մնում ես այնտեղ ընդմիշտ, սկսում ես բացահայտել նախ ինքդ քեզ, հետո՝ մյուսներին: Իրականում ես սկսել եմ Հերմիոնի հետ և այսօր բախտ ու պատիվ է վիճակված «Ազատ միասին»-ի դասընթացավար լինելու:
Հայաստանում արդեն կազմակերպե՞լ եք սեմինարեր:
Ես «Ազատ միասին»-ի դասընթացավար դարձել եմ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից 2017թ. Փարիզում կազմակերպված վերապատրաստումից հետո: Այդ ժամանակից ի վեր իմ գործընկերների հետ կազմակերպել ենք սեմինարներ Հայաստանի տարբեր քաղաքներում (Երևան, Գյումրի, Մասիս և այլն): Ֆրանկոֆոնիայի ավանի պավիլյոնում հայերենով շարժման մեկնարկից հետո ես վստահաբար կարող եմ հաստատել փաստը, որ երիտասարդների հետաքրքրվածությունը «Ազատ միասին»-ի հանդեպ զգալիորեն աճել է: Ամենալավ զգացողությունը, որ ունենում եմ յուրաքանչյուր դասընթացի ժամանակ, հաջորդի մեկնարկին սպասելն է և հետևյալ հարցը. «Ե՞րբ կլինի հաջորդը:»
Ու՞մ են ուղղված «Ազատ միասին»-ի սեմինարները, և մարդիկ ինչպե՞ս կարող են մասնակցել:
Սեմինարներն ուղղված են երիտասարդներին, ովքեր ուզում են փոխել աշխարհը դրական ուղղությամբ, և եթե նույնիսկ սկզբում դա չեն գիտակցում, այն նպաստում է դատողությանը, կոտրում կարծրատիպերը, միավորում նրանց մարդկային արժեքների շուրջ: «Ազատ միասին»-ը կոչ է անում աշխարհի բոլոր երիտասարդներին վերապատկերելու այս աշխարհն ըստ իրենց երազանքների, գաղափարների և ներշնչանքի ՝ Միասին և Ազատ ապրելու համար:
Այսօր շատ կարևոր օր է մեզ բոլորիս համար, քանի որ Հայաստանում «Ազատ միասին»-ի մեկնարկի առիթով գործիքակազմը հասանելի է նաև հայերեն տարբերակով, և այսուհետև բոլոր հետաքրքրված անձինք կարող են հետևել մեր կայքէջին libresensemble.com և նպաստել մեր նախաձեռնության արժեքների տարածմանը:
Եվ, եզրափակելով, ո՞րն է Միասին ապրելու Ձեր բնորոշումը:
Միասին ապրելը ինքդ քեզ համար սովորելն ու ամեն ինչ մյուսների հետ հնարավորինս կիսելն է:
Պատրաստեց Սոնա Մալինցյանը