Թվային Ֆրանկոֆոնիայի ռազմավարությունը նպատակ ունի նպաստել ժողովրդավարական, ներառական, բաց և թափանցիկ տեղեկատվական հասարակության առաջացմանը, որը նպաստում է մշակութային և լեզվական բազմազանությանը և Ֆրանկոֆոնիայի ինտեգրմանը թվային տնտեսությանը[1]:
Նախատեսված է ամեն երկու տարին մեկ անգամ թարմացնել Ֆրանկոֆոնիայի պետությունների մասին 2018թ. «Զարգացող տեխնոլոգիաների և հաղորդակցության զարգացման գործելակերպերը» զեկույցը՝ Տիեզերական իրավունքի և հեռահաղորդակցության ինստիտուտի (IDEST) և Բորդոյի Մոնտեյն համալսարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի կողմից:
Այս զեկույցը կարևորում է մասնավորապես 2016 թվականից ի վեր տեղեկատվական հասարակության կառուցմանն առնչվող խնդիրների լուծումը՝ համախմբելով 2017-2018թթ. ժամանակահատվածում արձանագրված վիճակագրությունը և առաջընթացը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և մասնագիտացված օպերատորների աջակցությամբ այս զեկույցով նաև հեռանկարային ճանապարհ է բացվում, որը նախաձեռնում են Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների անդամները։
Զեկույցում ընդգրկված է 4 գլուխ, որտեղ հիմնականում կարևորվում է 2018 թվականի թվային աշխարհը, ինչը տարածքների միջեւ հսկայական կապի եւ նոր ծրագրերի խթանմամբ պայմանավորված նորարարությունների շարունակական ներհոսք են ապահովում: Այս զեկույցում նշված երկրների թվային քաղաքականության վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջընթացն ուշագրավ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հատկապես մի քանի անդամ երկրներում, սակայն այս ուղղությամբ միշտ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն կա:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ունեցած վերջին տվյալներով աշխարհում ֆրանսերեն ամենաշատն է խոսում գրեթե 300 միլիոն մարդ: 2018թ.-ի ապրիլ ամսին կիբերանվտանգության ոլորտում կատարված ուսումնասիրության համաձայն՝ բոլոր հավելվածները միասին վերցրած համացանցի չորրորդ լեզուն ֆրանսերենն է (6.8%), առջևում համապատասխանաբար անգլերենը (27.36%), չինարենը (10.41%) և իսպաներենն (9.83%) են: Statista ընկերության կողմից մշակված «Ինտերնետում կիրառվող լեզուները» աղյուսակը համարում է, որ աշխարհի ամենահայտնի կայքերի ավելի քան 50%-ը 2017թ-ի դրությամբ դեռևս անգլերեն լեզվով է աշխատում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թվային տեխնոլոգիան հանդիսանում է միջազգային հարաբերությունների դոմեն և գործիք, զեկույցը բացահայտում է ֆրանսերեն լեզվով խոսող երկրների որոշ դրական փորձեր, որոնք չնայած սպառիչ չեն, սակայն հիմնված են ուղեցույցների վրա, որոնք հիմնականում հաստատվել են խոշոր միջազգային կազմակերպությունների կողմից։
Օրինակ՝ ֆրանկոֆոնիայի կին ձեռներեցների (REFEF) առցանց հարթակը: Որակյալ կապի հասանելիությունը նաև կարող է նպաստել գիտելիքների ձեռքբերմանը հեռակա ուսուցման կամ առցանց դասընթացների միջոցով (FLOT): Այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսիք են Ֆրանսիայի 42-րդ դպրոցը կամ Հայաստանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների դպրոցը, մայրցամաքում և նույնիսկ դրանից դուրս ապրողների համար լավ փորձ կարող են լինել՝ փոխանակման արժանի։ Դրանք նաև ենթակառուցվածքների, ցանցերի և հավելվածների տրամադրում են նշանակում, ինչպես նաև բովանդակության ստեղծում և դրա շրջանառություն:
Զեկույցը թվային ֆրանկոֆոնիայի համար կրկնակի մարտահրավերներ է շեշտադրում։ Նախ այն համագործակցության ոլորտ է ֆրանսախոս աշխարհի անդամ երկրների համար, որոնք հնարավորություն ունեն փոխանակելու և կիսելու իրենց գիտելիքներն ու փորձը, միևնույն ժամանակ առաջարկում է լուծումներ տեղեկատվական հասարակության կողմից առաջացած բազմաթիվ մարտահրավերների համար: Երկրորդ՝ թվայնացումը ֆանտաստիկ գործիք է մշակութային և լեզվական բազմազանության պաշտպանության և խթանման համար:
[1] Քաղվածք «Թվային ֆրանկոֆոնիայի ռազմավարությունից»․ Հորիզոն 2020
Նյութը պատրաստեց Շուշանիկ Մակարյանը