Շուրջ 8 ամիս է` «Ինլայթը» հայկական լսարանին է ներկայացնում արտասահմանյան հեղինակավոր պարբերականների նյութերի հայերեն թարգմանությունները։
Foreign Affairs, Le Grand Continent, Carnegie Endowment for International Peace, The Guardian, The Telegraph, The New Yorker, Jacobin, L’Humanité, Der Spiegel, RBB Fernsehen, Bloomberg, Serious Science, Московский Центр Карнеги, Wayback Machine, Arzamas, Интернет-журнал «Гефтер» և այլ պարբերականների, հանդեսների և արխիվների նյութերը թարգմանվում են անգլերենից, ռուսերենից, ֆրանսերենից և գերմաներենից:
➖
Ապրիլի 5-ին կայացավ «Ինլայթ»-ի Թարգմանիչների բաժնի աշխատանքային առցանց հանդիպումը: ? Օրակարգի քննարկման նյութերն էին՝
Բաժնի աշխատակարգի քննարկում,
Բաժնի աշխատանքների որակավորման արդյունքների ամփոփում,
Թարգմանվող նյութերի ընտրության և բովանդակության քննարկում,
Թարգմանիչների և խմբագիրների համար նախատեսված պրակտիկայի կազմակերպում:
➖
Թարգմանիչների բաժնի գործունեության հիմնական սևեռումը նաև հումանիտար գիտություններին առնչվող օտարալեզու գիտական գրականության թարգմանությունն է:
Հետևե’ք «Ինլայթ»-ի կայքէջին և առաջիկայում ընթերցեք նոր և բովանդակալից հրապարակումներ: