1. Առաջին հայացքից սենսացիոն, կասկածելի թվացող լուրերը, որ անծանոթ եւ ոչ պաշտոնական աղբյուրից են տարածվում, կարելի է ստուգել այցելելով հայկական պաշտոնական աղբյուրներ (ՀՀ ՊՆ, ՀՀ ՊՆ Մամուլի խոսնակ, ԱՀ ՊՆ, ԱՀ ՊՆ Մամուլի խոսնակ, ՀՀ ԱԳՆ եւ այլն):
  2. Եթե ունեք ընկեր, բարեկամ կամ ծանոթ, ով այժմ զինծառայության մեջ է գտնվում ՀՀ կամ Արցախի սահմանին, բջջային զանգով մի՛ անհանգստացրեք նրանց, քանի որ Ձեր խոսակցությունը հակառակորդը կարող է գաղտնալսել եւ ըստ այդմ՝ շտկել իր կրակի վարման ուղղությունը՝ Ձեզնից գաղտնալսված մանրամասների համաձայն:
  3. Ձեր տեսողական տիրույթում գտնվող սպառազինության, զինտեխնիկայի միավորները մի՛ տեսանկարահանեք եւ ո՛չ էլ տարածեք համացանցում՝ այդպիսով չհուշելով հակառակորդին, թե մոտավորապես որ մարտական ուղղությամբ ինչպիսի եւ ինչ ծավալի ուժեր կան կենտրոնացած հայկական դիրքերում:
  4. Ինչպես Հուլիսյան մարտերի ժամանակ եւ դրանից էլ առաջ ադրբեջանցիները հայկական եւ ոչ հայկական անծանոթ կոդով հեռախոսահամարներից օրվա տարբեր ժամերի զանգահարում են եւ մինչեւ անգամ հայերենով սոցհարցում իրականացում սահմանին տիրող իրավիճակի մասին: Խուսափե՛ք պատասխանելուց եւ տեղեկատվությամբ փոխանակվելուց:
    ______________________________________________________________________
    Ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Վահե Սալահյան
    (Vahe Salahyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։