Սիրելի հետևորդներ, գործընկերներ,
Հոկտեմբերի 10-ը մեր կազմակերպության անվանափոխության օրն է, և այս տարի լրացավ վերջինիս 2-ամյակը: «Ինլայթ»-ի անվանափոխության այս տարեդարձը որոշեցինք իրականացնել «Բոլորս Արցախի համար» խորագրի ներքո:
Այս օրերին, մեր երկրին, Արցախին, համայն հայությանը նետված այս ծանր մարտահրավերը ուղղված է բոլորիս՝ անկախ մեր տարիքից, մասնագիտությունից, զբաղեցրած դիրքից, քաղաքական հայացքներից, քաղաքացիական դիրոքորոշումից .. հետևաբար, հասցեատեր ենք յուրաքանչյուրս:
Ուստի և, հաղթանակից հետո մեր անելիքները շատ են լինելու, բայց և մեր պարտականությունն ու պատասխանատվություն է անել հնարավորն ու անհնարը, որովհետև մենք վճռել ենք ապրել անկախ, երջանիկ ու խաղաղ երկրում: Մեր վճիռը հաղթանակած ու հզոր Պետականության կառուցումն է:
Այժմ դիմում ենք բոլորին՝ մեր բոլոր հետևորդներին և գործընկերներին, միանալու այս նախաձեռնությանը և միասնական աջակցությունն ուղղել Արցախին՝ մասնակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:
Աջակցե՛նք հաղթանակի կերտմանն ու մեր երկու պետականությունների կառուցմանն ու շենացմանը: #ArtsakhStrong