Արցախյան քրոնիկոն | 28 հոկտեմբերի

Ստորև ներկայացնում ենք սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

28 հոկտեմբերի, 2020թ. 18:26

ԱՀ ԱԻՊԾ

Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարարներ։Բժիշկներից ստացված տեղեկատվության համաձայն նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

28 հոկտեմբերի, 2020թ. 16:10

ԱՀ ԱԻՊԾ

Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է վնասվել: Այստեղ կիրառվել է ռազմական ավիացիա: Ռմբակոծության հետևանքով վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ:

28 հոկտեմբերի, 2020թ. 15:48

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանական ԶՈՒ-ն հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել է Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ: Շուշիում արձանագրվել է 1 քաղաքացիական զոհ և երկու վիրավոր, իսկ Ստեփանակերտի մարդկային հետևանքները դեռևս ճշտվում են:

28 հոկտեմբերի, 2020թ. 14:50

ԱՀ ԱԻՊԾ

«Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից թշնամին հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունը ճշտվում է։ Ստեփանակերտում օդայօն տագնապ է։

28 հոկտեմբերի, 2020թ. 14:40

Արցախի տեղեկատվական շտաբ

Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։

28 հոկտեմբերի, 2020թ. 14:09

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է:

28 հոկտեմբերի, 2020թ. 12:45

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։

28 հոկտեմբերի, 2020թ. 10:50

ԱՀ ԱԻՊԾ

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։ Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։ Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here