Նոյեմբերի 22-ին կայացավ «Ինլայթ»-ի թարգմանիչների բաժնի աշխատանքային  նոյեմբերյան հանդիպումը:

Հանդիպմանը սկզբում բաժնի ղեկավար Մերի Բաբայանը ներկայացրեց բաժնի հանդիպումների ժամանակագրությունը և հանդիպման օրակարգը: Այնհուհետև ներկայացան բաժնում ներգրավված նոր թարգմանիչները և խմբագիրները:

Հանդիպման մյուս մասում քննարկվեց կազմակերպության գործողությունների չորս փաթեթներին բաժնի անդամների ներգրավվածության հարցը: Պարզաբանվեցին վերոնշյալ գործողություններին մասնակցության եղանակի, ժամկետների հետ կապված հարցեր: Հստակեցումներ արվեցին պայմանագրերի, դրանց կնքման ժամկետների, կազմակերպությունում մասնակիցների ունեցած կարգավիճակների հարցի շուրջ։ Բաժնի ղեկավարը պատասխանեց այդ առնչությամբ մասնակիցների հարցերին:

Անդրադառնալով արդեն ներբաժնային հարցերին՝ բաժնի ղեկավարը ներկայացրեց թարգմանությունների կատարման ընթացակարգը, այդ թվում՝ խմբագրի հետ աշխատանքի ձևաչափը: Խմբագրություններ իրականացնող թարգմանիչները ներկայացրին նաև այդ աշխատանքի կատարման ընթացքում իրենց տպավորությունները, խոսվեց թարգմանիչ և խմբագիր համագորածակցության առանձնահատկությունների և արդյունավետության մասին: 

Խոսելով արտակարգ ռեժիմում բաժնի կատարած աշխատանքների մասին՝ բաժնի ղեկավարը նկատեց, որ արտակարգ ռեժիմը ցույց է տվել, որ բաժինը ունակ է աշխատելու ավելի արագ տեմպերով: Այնուհետև ամփոփվեց արտակարգ ռեժիմում բաժնի կատարած աշխատանքները, որոնցից էր «Արցախյան քրոնիկոն» սյունակը՝ համապատասխան թարգմանություններով։ Մասնակիցները կիսվեցին կատարված աշխատանքների շուրջ իրենց տպավորություններով։ Նրանք հատկապես շեշտեցին, որ տպավորված են զույգերով աշխատանքով, քանի որ վերջինս հնարավորություն է տալիս լրացնելու միմյանց և ուղղելու մեկմեկու սխալները։

Հանդիպման վերջին մասում Մերին ներկայացրեց յուրաքանչյուր մասնակցի ընթացիկ աշխատանքի վիճակը և հստակեցրեց աշխատանքի կատարման վերջնաժամկետները։ Նա անդրադարձավ նաև ապագայում կատարվելիք աշխատանքներին, դրանց բովանդակությանն ու ժամկետներին։

Նախատեսվում է ընթացիկ աշխատանքները ամփոփել մինչև դեկտեմբերի 25-ը։ Դեկտեմբերին տեղի կունենա բաժնի ևս մեկ հանդիպում, որի ընթացքում կամփոփվեն աշխատանքները և կքննարկվի ապագա աշխատանքների պլանը։  Դեկտեմբերի 25-ից հետո նախատեսված կարճ արձակուրդին, հունվարին կհաջորդի կազմակերպության համագումարը, փետրվարից բաժինը նորից կանցնի ամբողջ ծավալով աշխատանքի։ 

Ամենավերջում տեղի ունեցավ հարցուպատասխան, մտքերի փոխանակում։


«Ինլայթ»-ի թարգմանիչների թիմը համալրելու համար անցեք այս հղմամբ: