Թ.ինքնեկ | Էպիզոդ #1 | Մերի Բաբայան, Հեղինե Ալեքսանյան

Մեկնարկ և նախագծի ուրվագծում

Մերի Բաբայան | Հեղինե Ալեքսանյան | Գայանե Այդինյան

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Թարգմանչի միջազգային օրվա առիթով, ինչպես նաև Փոդքասթի միջազգային օրվան նվիրված, մենք թողարկում ենք Թարգմանչական և խմբագրական ինքնեկի առաջին ներածական էպիզոդը, որում «Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների բաժնի ղեկավար Մերի Բաբայանը, բաժնի գլխավոր խմբագիր Հեղինե Ալեքսանյանը և «Սատուրն» կրթական հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Այդինյանը զրուցում են թարգմանչական փոդքասթի մոտիվների շուրջ։

Ինչո՞ւ փոդքասթ և ինչո՞ւ Թ․ ինքնեկ։ Ի՞նչ բովանդակություն կունենա նախագիծը։ Եվ առհասարակ ինչպե՞ս թարգմանել «փոդքասթ» բառը։ 

Զրուցակիցները նաև անդրադառնում են ինքնեկորեն եկող 3 բառի՝ «թ» տառով սկսվող, որոնք ուղղակի, կողմնակի կապ ունեն կամ էլ բոլորովին անջատ են «Ինլայթ»-ի շրջանակներում ծավալվող թարգմանիչների և խմբագիրների բաժնի աշխատանքներից։


Նախագիծն իրականացվում է «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի և «Սատուրն» կրթական հասարակական կազմակերպության միջև համագործակցության շրջանակում: Վերջինս ապահովում է նախագծի տեխնիկական հենքը։

«Թ․ ինքնեկ»-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքէջի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ Enlight Podcast խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում: 


«Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների թիմին միանալու համար անցեք հղմամբ:

Թ.ինքնեկ նախագծի մասին