Դեկտեմբերի 6-ին ԵՊՀ «Հովհաննես Ադամյան» սրահում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Ինլայթ»-ի նախագահ Դավիթ Պետրոսյանի, Վերլուծական ֆորումի համակարգող Անահիտ Կարապետյանի և ԵՊՀ ֆակուլտետային ՈւԳԸ-ների նախագահների, քարտուղարների ու անդամների միջև։ Հանդիպումը ուներ տեղեկատվական բնույթ, որի նպատակն էր երկկողմ առաջարկների միջոցով փնտրել համագործակցության հնարավոր ուղիներ ու ձևաչափեր։
Հանդիպման սկզբում Դավիթ Պետրոսյանը ներկայացրեց «Ինլայթ»-ի հիմնադրման պատմությունը և կազմակերպության ծավալով գործունեությունը:
Անահիտ Կարապետյանն անդրադարձավ «Ինլայթ»-ի առանցքային և հիմնարար նախագծերից Վերլուծական ֆորումի գործունեությանը և նշեց, որ ֆորումը հարթակ է տարբեր մասնագիտացումների տեր անձանց համար՝ իրենց մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում տեսական և պրակտիկ հետազոտական գործունեություն ծավալելու համար:
Ներկայացվեցին նաև «Ինլայթ»-ի՝ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունները և վերջիններիս շրջանակում երիտասարդ մասնագետներին ընձեռնված հնարավորությունների մասին։
Հանդիպման ներկաները խոսեցին երկկողմ համագործակցության ձևաչափի վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, տեղի ունեցավ մտքերի փոխանակում, քննարկում։ Քննարկվեցին նաև առաջիկայում համագործակցության ընդլայնման հնարավոր տարբերակները։ ՈւԳԸ նախագահ Մերի Փանոսյանը առաջարկեց համագործակցությունը սկսել ընդհանուր աշխատաժողովով։ Ինչպես նաև առաջարկվեց խրախուսել «Ինլայթ»-ի առաջիկա ինթերշիփային նախագծերին ԵՊՀ ուսանողների մասնակցությունը։ Հանդիպումը ավարտվեց հարց ու պատասխանով և ՈւԳԸ-ականները հղեցին իրենց հետաքրքրող հարցերը։
«Ինլայթ»-ը գերագույն նպատակ սահմանելով հանրային ֆունկցիոնալ մտքի կազմակերպումը, ըստ այդմ նաև՝ ինտելեկտուալ առկա ներուժի նյութականացումը՝ ի սպաս հանրային և պետական շահի, կազմակերպպությունն այն համոզմանն է, որ ինտելեկտուալ առկա ներուժը պետք է փնտրել ոչ այլուր, քան ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ուսանողությանը համարելով մեր հասարակության ամենից եռանդուն, նախաձեռնող, համարձակ ու վերլուծող շրջանակը, «Ինլայթ»-ը մեծ ցանկություն ունի համալրել կազմակերպության կորիզը հանդիսացող «Վերլուծական ֆորումը»-ը՝ յուրօրինակ հարթակ տրամադրելով տարբեր մասնագիտացումներ ստացող ուսանողներին, որի շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան իրենց հետաքրքրող և հասարակությանը հուզող թեմաների շուրջ բարձրաձայնել իրենց տեսակետները:
Սա հրաշակի հնարավորություն է սկսնակ մասնագետների համար աշխատելու պրոֆեսիոնալ թիմի հետ, ավագ և փորձառու մասնագետների հետ, զարգացնելու վերլուծական գրավոր և բանավոր խոսքը, տիրապետելու հետազոտական հմտությունների և գործիքակազմի, հրապարակելու հոդվածներ, որոնք հասանելի կլինեն նաև չորս օտար լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներն և ռուսերեն, ինչպես նաև ունենալ հրապարակումներ միջազգային պարբերականներում, համագործակցել ոլորտի տարբեր մասնագետների հետ՝ Հայաստանում և Հայաստանից դուրս:
Եվ հենց այս նպատակով մենք ուսանողության հետ կապող կամուրջ ենք դիտարկում նախևառաջ «Ուսանողական գիտական ընկերություններին» և հավատացած ենք, որ երկուստեք արդյունավետ համագործակցությունը ապահովված կլինի համատեղ ջանքերի ու աշխատանքի արդյունքում:
Վերլուծաբանի հաստիքի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։
«Ինլայթ»-ը շահույթ չհետապնդող, ինքնաֆինանսավորվող հասարակական կազմակերպություն է, որը գործում է բացառապես կամավորության հիմունքներով: Իրականացվող բոլոր ծրագրերը կազմակերպվում են անվճար հիմունքներով, իսկ որոշները՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում: Եթե Դուք կիսում եք մեր որդեգրած քաղաքականությունը և կարևորում եք մեր գործունեությունը, կարող եք Աջակցել մեզ՝ մեր առաքելությունն իրականացնելու գործում: Շնորհակալություն ~