Միացիր մեզ որպես խմբագիր/սրբագրիչ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը նախաձեռնում է կամավորների ներգրավման փուլային ծրագիր, որի նպատակն է համալրել ներկայիս թիմն ակտիվ, եռանդուն անհատներով։ Ծրագրի շրջանակներում կենտրոնին անհրաժեշտ են հայերենի գերազանց իմացությամբ երիտասարդներ, ովքեր կիրականացնեն կազմակերպութան պաշտոնական կայքէջում և մնացյալ հարթակներում տեղադրվող նյութերի խմբագրումն ու սրբագրումը։

Գործառույթները
  • Շաբաթվա կտրվածքով առնվազն մեկ նյութի, ինֆոգրաֆիկաների սրբագրում/խմբագրում։
  • Խմբագրված նյութերի հրապարակում կազմակերպության կայքում։
  • Նախատեսված տեխնիկական աշխատամիջոցների կիրառում։
  • Մասնակցություն և ներգրավվածություն բաժնի ընթացիկ աշխատանքներում։
  • Մասնակցություն կազմակերպության ընթացիկ աշխատանքներում։
  • Առավել ակտիվ խմբագիր/սրբագրիչները կարող են առաջադրել իրենց թեկնածությունը կազմակերպության կանոնադրական մարմինների ընտրություններում ու ստանալ կազմակերպության կառավարմանը մասնակցելու հնարավորություն։
Պահանջվող որակավորումները՝
  • Հայերենի փայլուն իմացություն,
  • Բարդ մասնագիտական տեքստերի հետ աշխատելու կարողություն,
  • G-Suite-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet) իմացություն,
  • WordPress-ի իմացությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր,
  • Ուշադրություն և պատասխանատվության զգացում,
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողություն,
  • Նվիրվածություն,
  • Ակտիվություն և մոտիվացիա։
Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից

Ճկունություն։ Աշխատանքն իրականացվում է գլխավորապես հեռավար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով։ Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք խորհրդատվություն և աջակցություն բաժնի ղեկավարի, խմբագիրների և կազմակերպության մյուս անդամների կողմից:

Անհատական և մասնագիտական աճ։ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ, ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ և մասնագիտական աճ: Կմասնակցեք նաև մասնագիտական բանախոսությունների, դասախոսությունների, պրակտիկաների, որոնք մեծապես կնպաստեն Ձեր մասնագիտական աճին: Ձեզ լավագույնս դրսևորելու դեպքում աշխատանքի հնարավորություն կստանանք նաև մեր գործընկեր կազմակերպություններից որևէ մեկում: 

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր` նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 3 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։

Անդամագրության ընթացակարգը

Դիմորդների ընտրությունն իրականացվում է երկու փուլով՝ փորձնական խմբագրություն և հարցազրույց:

Դիմումն ուղարկելուց հետո դիմորդը ստանում է խմբագրության ենթակա նյութերը, որոնք պետք է 3 օրվա ընթացքում խմբագրված/սրբագրված ներկայացնի: Փորձաշրջանի առաջին փուլը հաղթահարած դիմորդները հրավիրվում են հարցազրույցի:

Երկու փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդներն անցնում են աշխատանքի:

Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով: 

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին որպես խմբագիր/սրբագրիչ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ  հայտադիմումը: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։


Մեր այլ հայտադիմումները.