Միացիր մեզ որպես հաղորդակցության և մարքեթինգի պատասխանատու

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը հաղորդակցության և մարքեթինգի մասնագետներին  հրավիրում է միանալու թիմին՝ որպես հաղորդակցության և մարքեթինգի պատասխանատու։ Այս դերում միանալով թիմին՝ Դուք կդառնաք կազմակերպության գործունեության կարևոր դերակատարաներից մեկը՝ նպաստելով կազմակերպության ռազմավարական զարգացմանն ու առաջխաղացմանը:

Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով:

Գործառույթները

    1. Հաղորդակցության ռազմավարության մշակում և իրականացում
      • Մշակել և իրականացնել կազմակերպության արտաքին և ներքին հաղորդակցության ռազմավարությունը՝ համահունչ կազմակերպության առաքելությանն ու նպատակներին:
      • Ապահովել հաղորդակցման արդյունավետությունն ու լսարանի ներգրավումը տարբեր հարթակներում՝ կայք, սոցիալական մեդիա, նորություններ և տեղեկագրեր:
    2. Մարքեթինգային արշավների պլանավորում և իրականացում
      • Պլանավորել և իրականացնել մարքեթինգային արշավներ, որոնք կնպաստեն կազմակերպության տեսանելիության բարձրացմանը, ծրագրերի և միջոցառումների հաջողությանը:
      • Մշակել գովազդային բովանդակությունը և տարածման ռազմավարությունը համապատասխան հարթակներում՝ օգտագործելով թվային, սոցիալական մեդիայի, էլեկտրոնային փոստի և այլ հաղորդակցման միջոցներ:
    3. Լսարանի ուսումնասիրություն և վերլուծություն
      • Մշտադիտարկել լսարանի ներգրավվածությունը՝ օգտագործելով վերլուծական գործիքներ՝ հասկանալուհաղորդակցման եղանակներիարդյունավետությունը:
      • Հետազոտել կազմակերպության թիրախային լսարանի նախասիրությունները և օգտագործել այդ տվյալները հաղորդակցման և մարքեթինգային ռազմավարությունները բարելավելու համար:
    4. Համագործակցություն կազմակերպության մյուս բաժինների հետ
      • Համագործակցել բովանդակության, վերլուծական և թարգմանչական բաժինների հետ՝ ստեղծելու ազդեցիկ և համապատասխան բովանդակություն տարբեր հարթակներում:
      • Սերտորեն համագործակցել նաև այլ բաժինների հետ՝ ապահովելու մարքեթինգի և հաղորդակցության գործունեության համահունչությունը կազմակերպության ընդհանուր նպատակների և ծրագրերի հետ:
    5. Միջոցառումների կազմակերպում և հանրային կապերի ապահովում
      • Կազմակերպել հանրային միջոցառումներ, սեմինարներ, ինչպես նաև հետևել իրականացնվող միջոցառումներին՝ դրանց մասնակցելու նպատակով։
      • Կապերի հաստատել գործընկերների, լրատվամիջոցների և հանրային այլ ներկայացուցիչների հետ՝ կազմակերպության գործունեությունը լայնորեն ներկայացնելու և հանրայնացնելու համար:
    6. Կայքի և սոցիալական մեդիայի կառավարում
      • Կառավարել կազմակերպության կայքը և սոցիալական մեդիայի հաշիվները՝ ապահովելով բովանդակության ժամանակին թարմացումները և լսարանի ներգրավվածությունը:
      • Օգտագործել սոցիալական մեդիայի կարևոր գործիքներ՝ բովանդակության տարածման և տեսանելիության համար:
     7. Վերլուծությունների և հաշվետվությունների ներկայացում
      • Պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել ծրագրերի արդյունքների մասին՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու նպատակով:

Անհրաժեշտ որակավորումներ և աշխատանքային փորձ

Կրթություն և փորձառություն
  • Բակալավրի աստիճան հաղորդակցության, մարքեթինգի, հանրային կապերի կամ հարակից ոլորտներում:
  • Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ հաղորդակցության, մարքեթինգի, հանրային կապերի ոլորտներում:
  • Սոցիալական մեդիայի և թվային հաղորդակցության ոլորտներում փորձառություն/հմտություն:
Լեզվական և բովանդակության մշակման հմտություններ
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն (գրավոր և բանավոր)։
  • WordPress, G-Suits հավելավածներ  կամ այլ բովանդակության կառավարման համակարգերին տիրապետում:
  • Սոցիալական մեդիայի հարթակների (Facebook, Instagram, Twitter, LinkedIn, Telegram) կառավարում և կոնտենտի ստեղծման փորձառություն/հմտություն:
  • SEO և վեբ վերլուծության համապատասխան գործիքների (Google Analytics,  Analytics, Google Search Console և այլք) տիրապետում՝ տվյալների վերլուծման և մարքեթինգային գործունեության գնահատման նպատակով։
Ստեղծագործական և ռազմավարական մտածողություն
  • Սոցիալական մեդիայի կառավարման հմտություններ և թվային գործիքների օգտագործման, տվյալների հավաքագրման և մշակման  փորձ/հմտություններ:
  • Նորարար և ստեղծագործ գաղափարներ առաջարկելու հանձնառություն՝ մարքեթինգային արշավների և հաղորդակցական նախագծերի իրականացման համար։
  • Ռազմավարական մտածողություն՝ թիրախային լսարանների ներգրավվման աճին հասնելու համար:
  • Կարողություն ստեղծելու գրագետ, ազդեցիկ և հստակ հաղորդագրություններ։
Ժամանակի կառավարման և կազմակերպչական հմտություններ
  • Բազմաթիվ նախագծերի միաժամանակյա իրականացում՝ պահելով բարձր որակի չափանիշները և վերջնաժամկետները:
  • Լավ կազմակերպչական և պլանավորման ունակություններ, որոնք անհրաժեշտ են տարբեր թիմերի հետ համագործակցելու համար:
  • Ծրագրերի կառավարման գործիքների տիրապետում (Jira/ Miro/ Trello/ Asana) թիմային աշխատանքի և առաջադրանքների կառավարման համար:
Անհատական և թիմային աշխատանքի հմտություններ և որակներ
  • Թիմային աշխատանքներում ներգրավված լինելու և պատասխանատվությունը կրելու պատրաստակամություն։
  • Հաղորդակցվելու և տարբեր բաժինների հետ արդյունավետ համագործակցելու ունակություն։
  • Նախաձեռնողականություն, համարձակություն, ինքնուրույնություն:

Ձեր ակնկալիքները կազմակերպությունից

Ճկունություն: Աշխատանքը կազմակերպվում է հեռահար եղանակով, չի ենթադրում գրասենյակային աշխատանքային գրաֆիկ: Դուք կարող եք Ձեր աշխատաժամանակը բաշխել` հարմարեցնելով առօրյա գրաֆիկին:  

Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության անդամ՝  Դուք կդառնաք «Ինլայթ»-ի գործուն թիմի անդամ, ձեռք կբերեք նոր ընկերներ և ծանոթություններ,  ինչպես նաև մասնագիտական փորձ և պրակտիկ գիտելիքներ հաղորդակցության և մարքեթինգի ոլորտներում։ 

Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 3 ամիս արդյունավետ աշխատանք ցուցաբերելու դեպքում Ձեզ տրամադրելու երաշխավորագիր՝  ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատություն և այլ վայրեր ներկայացնելու համար։

Դիմելու ընթացակարգը

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Աշխատակազմին որպես հաղորդակցության և մարքեթինգի պատասխանատու անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։


Մեր այլ հայտադիմումները.