Հայաստանում գործում են բազմաթիվ ու բազմապիսի հասարակական կազմակերպություններ, որոնցում ինքնաարտահայտվում ու ակտիվ գործում են առաջադեմ գաղափարներով ու մտքերով լի երիտասարդներ: Այս կազմակերպություններից յուրաքանչյուրն իր ուրույն աշխատանքն է կատարում երիտասարդների կայացման, համախմբման և հասարակության կողմից ճիշտ ընկալման գործում: Սակայն մեր հասարակությունում շատ քիչ կազմակերպություններ են փորձում համագործակցել, միավորել ուժերն ու առավել արդյունավետ աշխատանք կատարել: Գործելով միմյանցից անկախ` նպատակը, որին ձգտում է յուրաքանչյուր ՀԿ շատ ավելի մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջում իրականացնելու համար, ուստի հասունացավ մեկ միասնական, համախմբված նախաձեռնություն իրականացնելու անհրաժեշտությունը, որը նոր որակ կսահմանի հասարակական կազմակերպությունների աշխատանքում: Այս նպատակով 2016թ. դեկտեմբերի 19- ին «Հանրային դիվանագիտություն» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց «Վաղվա Հայաստանը կերտելու են այսօրվա երիտասարդները» խորագրով համաժողով: Միջոցառմանը ներկա էին գտնվում մի շարք հասարակական կազմակերպությունների նախագահներ ու ներկայացուցիչներ:
Ստորև ներկայացվում է ԵՎՀԿ փոխնախագահ, վերլուծաբան Աննա Խաչյանի կարծիքը այս նախաձեռնության մասին.
-«Հանրային դիվանագիտություն»բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնած «Վաղվա Հայաստանը կերտելու են այսօրվա երիտասարդները» խորագրով համաժողովը ենթադրում է բավականին լուրջ և մեծ նպատակներ: Որքանո՞վ է, ըստ Ձեզ, Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը պատրաստ ներդրում ունենալ նմանօրինակ նախաձեռնության մեջ:
Սա բավական նախաձախնդիր և կանխադեպ չունեցող ձեռնարկ է: Խոսուն է նաև համաժողովի խորագիրը: Սա հարթակ է՝ մեկրտեղելու տարբեր հասարակական կազմակերպությունների ներուժը, միասին առավել գործուն և առավել մեծ քայլեր ձեռնարկելու համար: ԵՎՀԿ-ի համար շատ ողջունելի է նման նախաձեռնությունը և կազմակերպությունը լիովին պատրաստ է ուրույն ավանդն ունենալ՝ մեկնակետ ունենալով սեփական նպատակները, գաղափարներն ու փիլիսոփայությունը:
-Ո՞րն է լինելու ԵՎՀԿ-ի դերը այս նախագծում:
Այս նախագծում ներգրաված և ներգրավող յուրաքանչյուր կազմակերպություն իր դերն է խաղում, սակայն բոլոր դերակատաները համաձայնության են եկել որոշ կարևորագույն հարցերի շուրջ և ձևակերպել հստակ նպատակներ, որոնք ամրագրված են համապատասխան փաստաղթում: Ստացվում է, բոլորս մեկ ընդհանուր ներկայացման մեջ ենք խաղում՝ դիալոգներ հաստատելով, միմյանց օգնելով, իրար փոխլրացնելով. քիչ թատերական պատասխան ստացվեց…
-Ի՞նչ կտա նախագիծը ԵՎՀԿ-ին:
Նախագիծը, նախևառաջ, ծրագրում ընդգրկվող կազմակերպությունների հետ համագործակցության լայն հնարավորություններ է ստեղծում (այս պահին դրանք 15- ն են), ինչը արտակարգ կարևոր իրողություն է: Սա նաև հնարավորություն է առավել մեծամասշտաբ նախագծեր իրականացնելու համար, ինչու չէ նաև, ավելի է ընդլայնում կազմակերպության գործունեության ուղղությունները:
-Որպես ԵՎՀԿ փոխնախագահ, ո՞րն է Ձեր տեսլականը` կապված այս ծրագրի հետ:
Ծրագրի հետ կապված, մենք արդեն մշակել ենք բազմապրոֆիլ առաջարկությունների փաթեթ, որ ներառում է առանձին 6 նախագիծ, որոնք խմորման կարիք ունեն դեռ: Հավատացած եմ՝ համագործակցության տեսլականը, որն արդեն հողի վրա է, ֆունդամենտիկ կլինի:
Համաժողովի մանրամասներն այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=ok8rmlwFS5k