Նոյեմբերի 7-ին Ռուսական արվեստի թանգարանում «Livetalks» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ բանախոսություն` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի թեմայով:
Միջոցառմանը ներկա էին ուսանողներ, ԵՎՀԿ վերլուծաբաններ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բանախոսությամբ հանդես եկավ ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը, ով սկզբում ներկայացրեց օրենքի նախգիծը՝ իր բոլոր առավելություններով և թերություններով, հստակ և ոչ հստակ կողմերով, ապա իր կարծիքն արտահայտեց «Հանուն գիտության զարգացման» շարժման վերաբերյալ՝ ընդգծելով իր սեփական դիտարկումները շարժումը քաղաքական դաշտ տեղափոխելու կարևորության մասին: Բանախոսը ներկայացրեց նաև զինվորական ծառայությանը իգական սեռի ներկայացուցիչներին ներգրավվելու իր տեսլականը:
Բանախոսությանը հաջորդեց հարց-պատասխան, որի ընթացքում ունկնդիրները արտահայտեցին և քննարկեցին իրենց սեփական դիրքորոշումները խնդրի շուրջ: Միջոցառման ավարտին ունկնդիրներից շատերը համաձայնեցին բանախոսության ընթացքում հնչած կարծիքներին՝ նշելով նաև իգական սեռի ներկայացուցիչների մասնակցությունը զինվորական ծառայությանը՝ կարևորելով նրանց գործառույթը թիկունքում: Հարկ է նշել, որ քննարկման ներկաները՝ հանձին բանախոսի, հասարակության հետ առնչվող խնդիրներով հետաքրքրվող անձինք էին՝ սկզբից ևեթ պատրաստ կոնստրուկտիվ քննարկում ծավալելու։
Հանդիպումը լուսաբանվել է նաև aravot.am-ի կողմից՝ http://www.aravot.am/2017/11/07/918604/