Թարգմանչական և խմբագրական ինքնեկ
Մարիամ Անտիկյան | Սաթեն Հարությունյան
Թարգմանչի միջազգային օրվա շրջանակում «Ինլայթ»-ը շարունակում է թողարկել Թարգմանչական և խմբագրական ինքնեկի 3-րդ էպիզոդը, որում «Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների բաժնի անգլերենի թարգմանիչ Մարիամ Անտիկյանը և գերմաներենի թարգմանիչ Սաթեն Հարությունյանը քննարկում են արձակագիր, էսսեագիր և արևմտահայերենից անգլերենի թարգմանիչ Կարեն Թորիկյանի «Հարկավոր է ավելի շատ թարգմանել հայ գրականություն» նյութը։
Որքանո՞վ է հայերենից այլ լեզուներ թարգմանելը կարևոր մեր երկրի մշակույթի համար, արդիակա՞ն է արդյոք այս հարցը մեր ժամանակներում, ի՞նչ դիրքում է հայ գրականությունը համաշխարհային գրականության համատեքստում. հարցեր են, որոնք նյութի բովանդակության շրջանակներում քննարկում են զրուցակիցները։
Վերջում զրուցակիցներն, արդեն որպես նախագծի ավանդույթ, անդրադառնում են Թ. ինքնեկի առաջին բաղադրիչի բացմանը և «թ» տառով սկսվող կամայական 3 բառ են նշում, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն «Ինլայթ»-ում թարգմանչական և խմբագրական աշխատանքի հետ:
- Մարիամ Անտիկյանի հեղինակած թարգմանություններին ծանոթացեք հղմամբ:
- Սաթեն Հարությունյանի հեղինակած թարգմանություններին ծանոթացեք հղմամբ:
Նախագիծն իրականացվում է «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի և «Սատուրն» կրթական հասարակական կազմակերպության միջև համագործակցության շրջանակում: Վերջինս ապահովում է նախագծի տեխնիկական հենքը։
«Թ․ ինքնեկ»-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքէջի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ Enlight Podcast խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում:
«Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների թիմին միանալու համար անցեք հղմամբ: