Էպիզոդ #4. Թարգմանչական և խմբագրական ինքնեկ
Լուսինե Աղաջանյան
Թարգմանչի միջազգային օրվա շրջանակում «Ինլայթ»-ը շարունակում է թողարկել Թարգմանչական և խմբագրական ինքնեկի չորրորդ էպիզոդը, որում «Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների բաժնի ֆրանսերենի թարգմանիչ և խմբագիր Լուսինե Աղաջանյանը պատմում է ֆրանսալեզու փիլիսփայական հոդվածներ թարգմանելու իր փորձառության մասին:
Ի՞նչ բարդությունների է հանդիպել թարգմանիչը ֆրանսալեզու փիլիսոփայական ուսումնասիրություններ թարգմանելու ընթացքում: Բավարա՞ր է արդյոք հայերեն եզրաբանությունը փիլիսոփայական ուսումնասիրություններ թարգմանելու համար: Ի՞նչ մոտեցումներ է կիրառել թարգմանիչը թարգմանության ընթացքում: Այս հարցերի շուրջ է ծավալվում զրույցը Թ. Ինքնեկի 4-րդ էպիզոդի ընթացքում:
Վերջում զրուցակիցներն, արդեն որպես նախագծի ավանդույթ, անդրադառնում են Թ. ինքնեկի առաջին բաղադրիչի բացմանը և «թ» տառով սկսվող կամայական 3 բառ են նշում, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն «Ինլայթ»-ում թարգմանչական և խմբագրական աշխատանքի հետ:
Լուսինե Աղաջանյանի հեղինակած թարգմանություններին ծանոթացեք հղմամբ:
Նախագիծն իրականացվում է «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի և «Սատուրն» կրթական հասարակական կազմակերպության միջև համագործակցության շրջանակում: Վերջինս ապահովում է նախագծի տեխնիկական հենքը։
«Թ․ ինքնեկ»-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքէջի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ Enlight Podcast խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում:
«Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների թիմին միանալու համար անցեք հղմամբ: