Թ.ինքնեկ | Էպիզոդ #5 | Ոսկեղենիկ

Էպիզոդ #5. Թարգմանչական և խմբագրական ինքնեկ

Ոսկեղենիկ

Թարգմանչի միջազգային օրվա շրջանակում «Ինլայթ»-ը շարունակում է թողարկել Թարգմանչական և խմբագրական ինքնեկի հինգերորդ էպիզոդը, որում «Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների բաժնի ղեկավար Մերի Բաբայանն ու մայրենիի խմբագիրներ Նարինե Գալոյան, Վահե Սալահյանն ու Աստղիկ Բաղրամյանը պատմում են կազմակերպության «Ոսկեղենիկ» նախագծի մասին։

Զրուցակիցները խոսում են «Ոսկեղենիկ» նախագծի իրականացման նպատակի, նախագծի շրջանակներում իրենց առջև դրված խնդիրների, դերային բաշխումների և առաջիկա նպատակների մասին։

Վերջում  Մերին, արդեն որպես նախագծի ավանդույթ, մասնակիցներին տալիս է կամայական երեք հարց «Ոսկեղենիկ»-ի շրջանակներում ստեղծված նյութերի մասին, իսկ մասնակիցները փորձում են գուշակել, թե որոնց մասին է խոսքը։

Ոսկեղենիկի հրապարակումներին ծանոթացեք հղմամբ:


Նախագիծն իրականացվում է «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի և «Սատուրն» կրթական հասարակական կազմակերպության միջև համագործակցության շրջանակում: Վերջինս ապահովում է նախագծի տեխնիկական հենքը։

«Թ․ ինքնեկ»-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքէջի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ Enlight Podcast խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում: 


«Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների թիմին միանալու համար անցեք հղմամբ:

Թ.ինքնեկ նախագծի մասին