«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը նախաձեռնում է կամավորների ներգրավման փուլային ծրագիր, որի նպատակն է համալրել ներկայիս թիմն ակտիվ, եռանդուն անհատներով։ Ծրագրի շրջանակներում կենտրոնին անհրաժեշտ են ստեղծարար և նորարար SMM մասնագետներ։
Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով:
Գործառույթները
- Ապահովել կազմակերպության ներկայացվածությունը, ակտիվությունն ու առաջխաղացումը սոցիալական մեդիայում:
- Մշակել կազմակերպության սոցիալական էջերի` Facebook, Telegram, Instagram, YouTube, Tik Tok և առկա այլ հարթակների բովանդակությունը և ռազմավարությունը:
- Ստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել համապատասխան բովանդակություն՝ նպաստելով լսարանի կողմից դրա նկատմամբ որոշակի գործողությունների (հավանել, տարածել, մեկնաբանել) իրականացմանը:
- Պարբերաբար ուսումնասիրել նոր տեխնոլոգիաները, սոցիալական մեդիայի միտումները, ակտուալ հավելվածներն ու դիզայնի գործիքները:
- Հետևել էջերի ակտիվությանը և վերլուծել այն` հետագա արդյունավետությունն ապահովելու համար:
- Իրականացնել գովազդային արշավներ․ նյութերի պատրաստում, տեղադրում, դրանց տեսանելիության վերահսկում, սպասվելիք և առկա արդյունքների վերլուծություն։
- Համագործակցել մեդիա թիմի և կազմակերպության մյուս անդամների հետ՝ լսարանի ներգրավվածության ապահովմանն ուղղված նոր գաղափարների և առաջարկների մշակման և իրագործման համար:
Պահանջվող որակավորումները և հմտությունները՝
- Կրթություն` լրագրության, հանրային կապերի, հաղորդակցության, մարքեթինիգի կամ հարակից այլ ոլորտներում,
- Սոցիալական մեդիայի գործիքների իմացություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցության և հանրային խոսքի տիրապետման գերազանց հմտություններ,
- Տեքստերի խմբագրման և սրբագրման հմտություններ,
- Անգլերենի և ռուսերենի իմացություն,
- Որոնողական համակարգերում աշխատելու հմտություն, Facebook, Telegram, Youtube, Instagram, Tik Tok սոցցանցերի իմացություն,
- Առաջադրանքների առաջնայնության համակարգման, ժամանակի կառավարման հմտություններ, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Սովորելու ցանկություն և ստեղծագործ միտք,
- Անհատական և թիմային աշխատանքի ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-ից
Ճկունություն: Աշխատանքն իրականացվում է գլխավորապես հեռահար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով։ Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք խորհրդատվություն և աջակցություն բաժնի ղեկավարի և կազմակերպության մյուս անդամների կողմից:
Անհատական և մասնագիտական աճ։ Որպես մեր կազմակերպության անդամ՝ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ, ձեռք կբերեք նոր ընկերներ և ծանոթություններ, ինչպես նաև մասնագիտական փորձ և պրակտիկ գիտելիքներ SMM ոլորտում։
Կամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր` նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 3 ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած կամավորի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնին որպես SMM մասնագետ անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմում: Առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։
Մեր այլ հայտադիմումները.