#LiveTalks1

Երիտասարդների շրջանում վերլուծական հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումները շարունակում են կյանքի կոչվել ԵՎՀԿ աշխատանքի շնորհիվ:

«Վերլուծաբանների դպրոց»-ի գրանցած հաջողությանը հետևեց մեկ այլ միջոցառում, #livetalks խորագիրը կրող ծրագիրը, որը իրականացվեց թանգարանների և գրադարանների հետ համագործակցությամբ: #LiveTalks-ը ինտերակտիվ դասախոսությունների և քննարկումների կենդանի հարթակ է, որի միջոցով ԵՎՀԿ-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդներին բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, մշակել դրանց լուծման տարբերակներ, բանավիճել արդիական խնդիրների շուրջ, նոր կապեր հաստատել ոլորտի մասնագետների հետ:

Ծրագրի մեկնարկը տրվեց 2017 թ.-ին: Փետրվարի 3-ից 10-ը Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում անցկացվեց եռօրյա դասախոսություններից բաղկացած դասընթաց: #Livetalks1-ը արժանացավ մեծ ուշադրության Հայաստանի մի շարք բուհերում կրթվող ու իրենց խոսքն ազատ արտահայտելու հարթակ որոնող ուսանողների կողմից՝ ուղղված առավելապես մեդիագրագիտությանը, ճիշտ մտածողության և վերլուծական, քննադատական մտածելակերպի զարգացմանը, գիտական հոդվածների հետ գրագետ աշխատելու, վերլուծություններ գրելու նրբություններին և առհասարակ սովորելու և կրթվելու կարևորությանն ու նշանակությանը:

Եռօրյա սեմինարը մեկնարկեց ԵՎՀԿ պատմության, գաղափարների, նպատակների և սկզբունքների ներկայացմամբ: «Ինչպես միջավայրը դարձնել մտածելի» և «Ինչի մասին ենք մտածում» թեմաներով համատեղ դասախոսությամբ հանդես եկան ԵՎՀԿ փոխնախագահ Աննա Խաչյանը և վերլուծաբան Գոռ Մադոյանը: Նրանք մասնակիցներին ներկայացրին, թե ինչ է մտածողությունը, մտածելու կարևորությունը, դրա անհրաժեշտությունն ու, առհասարակ, ինչպես միջավայրը դարձնել մտածելի: Քննադատական մոտեցման շուրջ բանախոսություն կարդաց ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը: Նա մասնակիցներին ներկայացրեց նաև վերլուծությունների և գիտահանրամատչելի հոդվածների վերաբերյալ բանախոսություն՝ բացահայտելով դրանց նպատակը, սկզբունքները, բովանդակությունը, ձևն ու անհրաժեշտությունը: Իսկ գիտական հոդվածների անհրաժեշտության, դրանց արդիականության ու նորարարությունների վերաբերյալ դասընթաց վարեց ԵՎՀԿ փոխնախագահ Արմինե Մուրադյանը:
Եռօրյա դասախության ժամանակ բանախոսություններ ունեցան նաև ՏՏ մասնագետ Դավիթ Պետրոսյանը, ով խոսեց մեդիագրագիտության, դրա նպատակների, հիմնական դրույթների ու անհրաժեշտության մասին, և վերլուծաբան Հայկ Փայտյանը` «Ո՞րն է սովորելու իմաստը» դասախոսությամբ:

#Livetalks1-ը ունեցավ մեծ արձագանք. հայաստանյան բուհերից շուրջ 50 ուսանող մասնակցեց սեմինարին, նրանցից 20-ը ստացան հավաստագրեր: Շնորհիվ իր ինտերակտիվ և ոչ ֆորմալ բնույթի՝ դասընթացը մասնակիցների շրջանում մեծացրեց սեփական ուժերը գնահատելու, նախանձախնդիր լինելու և գիտելիքները գործնական դաշտ բերելու ցանկությունն ու համարձակությունը: #Livetalks–ի մասին խոսելիս Արեգ Քոչինյանը նշեց, որ «ցանկացած գաղափար հեշտ է կյանքի կոչել, եթե գիտես թե ինչ ես ուզում, կա ժամանակ և թիմ»: Որպես երիտասարդական կազմակերպության նախագահ, իսկ առաջնահերթ նաև ՀՀ երիտասարդ քաղաքացի Ա. Քոչինյանը հավատացած է, որ ներկայիս սերունդը շատ ավելի պատրաստ է ազատ մտածելու, գործելու և իրավիճակը ճիշտ վերլուծելու, քան նախորդը:

#Livetalks-ը ամբողջությամբ ներառում է հենց ազատ մտածողության, իրավիճակը քննելու և գործելու գաղափարը, իսկ երիտասարդների սպասելիքներն իրականություն դարձնելու համար, այն կրելու է շարունակական բնույթ:

Ինչպես և նախորդ ծրագրեը, այս դասընթացն էլ իրականացվեց անվճար ու մեծ պատրաստակամությամբ….