«Ինլայթը» ներկայացնում է Կարնեգիի մոսկովյան կենտրոնի հեղինակներ Դենիս Վոլկովի* և Անդրեյ Կոլեսնիկովի* «Պուտինի «զավակները». Ո՞վ կղեկավարի Ռուսաստանը 2024 թվականից հետո» հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ռուսաստանյան վերնախավի զգալի մասը անհանգստությամբ սպասում է 2024 թվականին միայն այն բանի պատճառով, որ անհրաժեշտ է նախապատրաստվել իշխանության տրանզիտի  վերաբերյալ ցանկացած որոշման, որը կընդունվի մարդկանց նեղ շրջանակի կողմից:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԻՄՆԱԿԱՆ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
  • Ռուսաստանյան իստեբլիշմենթի 2018-2024 թվականների ժամանակահատվածի հիմնական մտահոգությունը ոչ թե երկրի արդիականացումն է, այլ քաղաքական, կառավարչական և գործարար վերնախավերի համար իշխանության սահուն և անվտանգ  փոխանցման ապահովումը:
  • Համակարգի բնութագրման սկզբունքորեն կարևոր կետը տնտեսական, քաղաքական և բիզնես գործընթացներին պետության մասնակցության բարձր մակարդակն  է: «Քաղաքացիական» և տեխնոկրատիկ վերնախավերի խնդիրը համակարգը կայուն վիճակում պահելն է, իսկ ուժայիններինը՝ քաղաքական և գաղափարական շրջանակը սամանելը:
  • Փոփոխությունները համակարգի նպատակը չեն, բայց քանի որ դրանց պահանջարկը կա, դրանք իմիտացվում (նմանակեղծվում) են: Համակարգը դեռ ի վիճակի է փոփոխություններ իմիտացնել, ինչը, ի թիվս այլ բաների, նշանակում է դրա (համակարգի) տեխնոկրատիկ կատարելագործում առանց քաղաքական հիմքի փոփոխման:
  • Երկու հիմնական սցենարները` «Պուտինը մնում է» և «Պուտինը հեռանում է, բայց թողնում է իր իրավահաջորդին», հանգիստ ընկալվում և ընդունվում են բնակչության մեծամասնության և վերախավերի կողմից: Ցանկացած սցենարների հնարավոր լինելը  բաց է մնում: Անկարող լինելով ազդել իրադարձությունների ընթացքի վրա՝ վերնախավերը պատրաստ են շարունակել հարմարվել համակարգի փոփոխություններին, դրա լճացմանը և նույնիսկ, ինչպես արտահայտվեց հարցվածներից մեկը, դրա «մարմանը»:
  • Ռուսաստանի բոլոր գործընթացների հիմնական դերակատարը և գլխավոր գործատուն պետությունն է: Կառավարման համակարգը կառուցվում է պետության և նրա բյուրոկրատիայի ամենագիտության կանխավարկածի և պետական վերահսկողության բացարձակացման վրա: Պետությանը անհրաժեշտ է տեխնոկրատիկ նոր վերնախավ, որի խնդիրը  քաղաքական համակարգի համար ընդունելի աշխատունակության մակարդակի պահպանումն է: Տեխնոկրատիկ տրանզիտի հիմնական գաղափարը իշխանության մեջ դեմքերը փոփոխելն է՝ չփոխելով (չամրապնդելով) ինստիտուտները և չմտցնելով քաղաքական ժողովրդավարություն:
  • Տեխնոկրատիկ մոբիլացման կողմնակիցները վստահ են. պետական բուրգի միջին մակարդակում նոր տեխնոկրատների նշանակումներն աստիճանաբար ճնշում կգործադրեն նշանակումների վրա վերին մակարդակում. կադրերը վերև կթափանցենեն՝ աստիճանաբար բարձրացնելով կառավարման ընդհանուր որակը:
  • Տեխնոկրատիկ փոփոխությունները  սահմանափակող հիմնական տարրը ուժայինների իշխանությունն է և նրանց հետ բոլոր նշանակումների պարտադիր համաձայնեցումը:  Առանցքային կադրերի քաղաքական բացարձակ հավատարմությունը տեխնոկրատիկ արդյունավետությունից առավել կարևոր է` չխոսելով արդեն  արդիականացման ձգտումների մասին: Քաղաքական հավատարմության զտիչն առանցքային է մնում:
  • Տեխնոկրատիկ մոտեցման կարևոր սահմանափակումը հարցվածները տեսնում են նրանում, որ տեխնոկրատ պաշտոնյաները առաջին հերթին պատասխանատու են դաշնային կենտրոնի առջև, այլ ոչ թե քաղաքացիների: Ենթավերահսկողության այսպիսի մեխանիզմը հաճախ հանգեցնում է «հաշվետվության պաշտամունքի» և  դրված նպատակների ֆորմալ իրագործման:
  • Բովանդակային արդիականացումը փոխարինվում է տեխնոկրատիկ գերխնդիր  որակվող թվայնացմամբ, ինչը նշանակում է, որ «թիվը», թերևս, դժվար դառնա արդիականացման և կադրային առաջընթացի գոտի և շարժիչ ուժ:
  • Հնարավո՞ր են արդյոք փոփոխություններ դեպի լավը: Հարցված ներդրողները և ձեռներեցները միակարծիք են՝ ոչ: Ներդրողների տեսանկյունից գլխավոր խնդիրները Ռուսաստանի բացասական իմիջը և գործարար միջավայրի վրա ուժայինների բացասական ազդեցությունն են:
  • Ինչպես հայրենական, այնպես էլ օտարերկյա բիզնեսը չունի պետական վերնախավերի արդիականացման ձգտումներին հավատալու որևէ լրջամիտ շարժառիթ: Մեջբերում փորձագիտական հարցազրույցից. «Հաջողակ բիզնեսն այն է, որը խուսափել է պետության ուշադրությունից, այդ թվում՝ պետական աջակցությունից»:

Սույն ուսումնասիրությունն իրականացվել է Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատան և East Office of Finnish Industries-ի աջակցությամբ:


Թարգմանիչ՝ Մերի Բաբայան  (Mery Babayan), խմբագիր՝ Գայանե Խաչատրյան (Gayane Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: