Վերջին տասնամյակներում մշակված էլեկտրոնային կառավարման գործիքները կառավարություններին թույլ են տալիս ինչ-որ կերպ հավասարակշռել կարանտինային ռեժիմի պահպանման և արդյունավետ կառավարման միջև ընկած երկընտրանքը:

-Գ. Գասպարյան

Փոքր պատկերների գալարաթուղթը (Ko-e) կարճ պատմություններ ներկայացնող ճապոնական գալարաթղթի տեսակ է, որն ի հայտ է եկել 14-րդ դարում և կիրառվել ընդհուպ մինչև 19-20-րդ դարեր:

-Հ.Ալեքսանյան

Հունիսի 15-ին կայացավ «Ինլայթ»-ի Վերլուծական ֆորումի հերթական աշխատանքային հանդիպումը: Օրակարգի քննարկման նյութերն էին՝

Հանդիպմանը ներկայացվեց նաև նոր նախագծային առաջարկ Լուսինե Հովհաննիսյանի կողմից: Նախագիծը նպատակ ունի ոչ մասնագիտական լսարանին ծանոթացնելու իրավունքի տարբեր ճյուղերին, դրանցում առկա և կիրառվող հիմնական հասկացություններին, ինչպես նաև անդրադառնալու լայն տարածում ստացած տեսակետներին՝ քննարկելով դրանք օրենսդրական կարգավորումների լույսի ներքո:

«Ինլայթ»-ում մեկնարկվել է նաև Վերլուծական պրակտիկա: Այն կազմակերպվում և իրականացվում է առցանց՝ հեռավար և հեռահար հաղորդակցման եղանակներով ու գործիքակազմով:

Թվով 12 մասնակից առաջիկա 3 ամիսներին ներգրավված կլինեն Վերլուծական ֆորումի աշխատանքներում, կծանոթանան վերլուծական-հետազոտական աշխատանքների մեթոդաբանությանը և գործիքակազմին, կմասնակցեն «Ինլայթ»-ի վերլուծաբանների  բանախոսություններին, ֆորումի շրջանակում իրականացվող այլ նախագծերին և, իհարկե, կաշխատեն սեփական վերլուծական նախագծերի մշակման շուրջ:

Պրակտիկան հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր: Լավագույն վերլուծությունները կհրապարակավեն կազմակերպության կայքէջում, իսկ լավագույն պրակտիկանտները կազմակերպության վերլուծաբանների բաժնին անդամակցելու հնարավորություն կստանան:

Հետևե՛ք «Ինլայթ»-ի կայքէջին և ընթերցե՛ք մեր առաջիկա հրապարակումները:


«Ինլայթ»-ի վերլուծաբանների թիմը համալրելու համար անցեք այս հղմամբ: 

#WFH #Enlight_from_Home