Թ.ինքնեկ | Էպիզոդ #2 | Մարինե Խաչատրյան, Լիլիթ Արսենյան

Թարգմանչական և խմբագրական ինքնեկ

Մարինե Խաչատրյան | Լիլիթ Արսենյան

Ի նշանավորում սեպտեմբերի 30-ին նշվող թարգմանչի միջազգային օրվա, «Ինլայթ»-ը շարունակում է  թողարկել Թարգմանչական և խմբագրական ինքնեկի երկրորդ էպիզոդը, որում «Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների բաժնի ղեկավար Մերի Բաբայանը և  բաժնի գլխավոր խմբագիր Հեղինե Ալեքսանյանը զրուցում են «Ինլայթ»-ի վերլուծաբան, թարգմանիչ և խմբագիր Մարինե Խաչատրյանի և թարգմանիչ Լիլիթ Արսենյանի հետ։

Զրուցակիցները քննարկում են ինչպես թարգմանչի դերն ու աշխատանքն առհասարակ, այնպես էլ կոնկրետ, գործնական թարգմանչական ընտրություններ, որոնք մեծապես ցույց են տալիս բաժնի յուրաքանչյուր անդամի ձեռագիրը, ինքնությունն ու հայացքները:

Զրուցակիցներն անդրադառնում են՝

  • թարգմանիչ-խմբագիր հարաբերություններին, այդ համատեքստում թարգմանչի հնազանդության և ըմբոստության դրսևորումներին և այս հարատեքստում՝ ինլայթյան թարգմանչա-խմբագրական մշակույթին, ընթացակարգերին և աշխատանքային էթիկային,
  • կատարվող թարգմանության որակի վրա թարգմանչի անձնական թեմատիկ և ոլորտային նախապատվությունների ազդեցության հարցին,
  • «մասնագիտությո՞ւն է առհասարակ թարգմանչությունը» հարցադրմանը և թարգմանչի առաջնային կրթության, գիտական/մասնագիտական որոշ ճյուղում ձեռք բերած փորձառության և թարգմանելիս այս գործոնների ունեցած ազդեցությանը,
  • թարգմանչական և խմբագրական փորձառության ընթացքում ի հայտ եկած անհայտ և նորացված եզրույթների, նոր ստեղծումների հարցին՝ ի մասնավորի Հաննա Արենդթի «Վասն կանանց ազատագրման էսսե» հոդվածի «Essay»  և «Զրույց Շանթալ Մուֆֆի հետ. «Հոգնականությունը կապված է կոնֆլիկտի ընդունման հետ» նյութում գործածվող «Pluralism» ” «հոգնականություն» եզրերի օրինակով,
  • մայրենի լեզվի «տարողունակությանը», ճկունությանը և տիրապետմանը:

Վերջում զրուցակիցներն, արդեն որպես նախագծի ավանդույթ, անդրադառնում են Թ. ինքնեկի առաջին բաղադրիչի բացմանը և «թ» տառով սկսվող կամայական 3 բառ են նշում, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն «Ինլայթ»-ում թարգմանչական և խմբագրական աշխատանքի հետ: 


Նախագիծն իրականացվում է «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի և «Սատուրն» կրթական հասարակական կազմակերպության միջև համագործակցության շրջանակում: Վերջինս ապահովում է նախագծի տեխնիկական հենքը։

«Թ․ ինքնեկ»-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքէջի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ Enlight Podcast խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում: 


«Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների թիմին միանալու համար անցեք հղմամբ:

Թ.ինքնեկ նախագծի մասին