Խորագիրը՝ Աշխատանք

Քովիդ-19-ի հանկարծակի բռնկումն անջնջելի հետք թողեց աշխատանքի և զբաղվածության ոլորտի վրա՝ ստիպելով վերանայել դրանց մասին մեր ունեցած պատկերացումներն ու, ի վերջո, նկատել այն բոլոր ցնցումները, որ արմատապես փոխելու էին ոլորտում առկա միտումներն ու ռազմավարությունը։

Միլիոնավոր անհատներ այժմ պայքարում են տոքսիկ պրոդուկտիվության և պրոկրաստինացիայի դեմ՝ փորձելով հաղթահարել ձախողման թյուր զգացումը, սկսում են վերաիմաստավորել սեփական աշխատանքը և սովորել մի շարք կարևոր անձնական ու մասնագիտական հմտություններ։ Միևնույն ժամանակ ընկերությունները ջանում են ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի գերհոգնածության և սթրեսի նվազեցմանը, կառաջարկի աշխատելաոճի հասանելի այլընտրանքներ՝ շեշտը դնելով աշխատակցի մտավոր և ֆիզիկական բարվոքության վրա, ինչն արդյունքում, իհարկե, կբազմապատկի արդյունավետության և առաջընթացի ցուցանիշները։

Աշխատանքի ոլորտի այս բոլոր տեղաշարժերը մասնագետների մանրադիտակի տակ են, իսկ կատարվող հետազոտությունների արդյունքները հիմա ընդամենը մեկ հպումով հասանելի են լայն շրջանակներին, տարբեր հարթակներում դառնում են բանավեճի ու քննարկման առարկա՝ աստիճանաբար ազդելով աշխատանք-կյանք նժարների փխրուն բալանսի վրա։

Ներկայումս բազմաթիվ աշխատողներ դժվարանում են ճիշտ օգտագործել իրենց ժամանակը, ինչի արդյունքում տուժում է և՛ նրանց անձնական կյանքը, և՛ մասնագիտական գործունեությունը։ Հետևյալ հոդվածները կօգնեն մշակել ժամանակի վերաբաշխման ճանապարհային քարտեզ և վերանայել Ձեր առաջնահերթությունները։ 

Գործերի անվերջանալի ցա՞նկ

Ժամանակը լավագույնս օգտագործելու իսկապես գործնական մոտեցումը պահանջում է, որ դադարենք հերքել անհերքելին, ընդունելով ոչ միայն այն, որ հնարավոր է ամենը չհասցնենք, այլ վստահաբար երբեք չենք հասցնի: Մենք հաստատապես պետք է հրաժարվենք որոշ ամբիցիաներից, հիասթափեցնենք որոշ մարդկանց և բաց թողնենք որոշ խաղագնդակներ, որպեսզի կարողանանք անել այն, ինչ իրական կարևորություն ունի։

Այս ամենից հետևում է, որ ձեր հանգստի գոնե մի մասը «իզուր» անցկացնելը՝ կենտրոնանալով բացառապես փորձառության հաճույքի վրա, հանգստի ժամանակը չվատնելու միակ միջոցն է, այսինքն՝ իրապես զբաղվել հանգստով, այլ ոչ թե ծածուկ ապագա ինքնակատարելագործմամբ։ 

Հոդվածում ներկայացված է մի քանի տարբերակ, թե ինչպես կարելի է չվատնել ձեր կյանքը։ 

Արդյունավետության ծուղակ և մտքի խաղաղություն

Կարևոր թվացող ամեն ինչի համար ժամանակ հատկացնել փորձելու խնդիրն այն է, որ դուք ոչինչ չեք հասցնի անել: Պատճառն այն չէ, որ դեռ չեք հայտնաբերել ժամանակի կառավարման ճիշտ հնարքները, բավականաչափ ջանք չեք գործադրել, կամ, որ պետք է ավելի շուտ սկսեք արթնանալ, կամ ընդհանրապես անօգուտ եք: Այլ այն, որ հիմքում ընկած ենթադրությունն անհիմն է: Ոչ մի պատճառ չկա հավատալու, որ ավելին անելով դուք Ձեզ լավ կզգաք, կամ ժամանակ կգտնեք այն ամենի համար, ինչ կարևոր է:

Ժամանակն է կոտրել զբաղվածության շրջանը։

Մինչ ոմանք բախվում են գերարդյունավետության և ամեն ինչ հասցնելու անկարողության խնդրին, շատերն, ընդհակառակը, իսպառ կորցրել են աշխատելու ցանկությունը՝ ընդհուպ չցանկանալով մասնակցել աշխատանքային «անիմաստ» հանդիպումներին, ուստի առաջարկում ենք ուղիներ՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։

Պրոկրաստինացիա | Արդյունավետության հասնելու խորհուրդներ

Համավարակն ու աշխատանքը տնից շատերի մոտ նվազեցրել են աշխատելու մոտիվացիան։ Մենք հոգնած և հուսահատված ենք, մտահոգ մեր ֆինանսական ու առողջական, ինչպես նաև աշխարհում տիրող իրավիճակի մասին։ Մենք արձակուրդ չենք ունեցել, թվում է, թե մի հավերժություն։

Հոդվածում՝ մի քանի ուղի՝ անընդհատ ավելացող անելիքների ցուցակը հաղթահարելու համար.

Հանդիպումներ։ Ինչո՞ւ

Հանդիպման հրավերները, որոնք «կարող էին լինել էլեկտրոնային նամակի միջոցով», դժբախտության տարածված պատճառ են ժամանակակից գրասենյակային աշխատողի գանգատների շարքում։ 

Անշուշտ, ոչ բոլոր հանդիպումներն են հնարված՝ անհատներին ստիպելու հավատալ, թե իրենք կոլեկտիվում գնահատված անդամ են։ Երբեմն պարզապես պետք է որոշել միջոցառման թեման, լուծել աշխատանքային գրաֆիկի խնդիրները և այլն, և ինչ-որ մեկը գուցե անգամ իրավացիորեն որոշել է, որ դեմառդեմ քննարկումները դրանք անելու ամենաարդյունավետ ուղին են։

Անպայմա՞ն է, որ այս զրույցը հանդիպում լինի։ 

Ցավոք, շատ հաճախ վերոնշյալ խնդիրները ստանում են քրոնիկ բնույթ ու հասցնում ուժերի բացարձակ սպառման ու սթրեսի՝ պահանջելով ավելի լուրջ վերականգնում, որի վերաբերյալ կարող եք կարդալ հետևյալ հոդվածը։

Աշխատանքային սթրես

Աշխատուժը հոգնած է։ Այդ իսկ պատճառով աշխատակիցները գնալով հոգեկան առողջության աջակցություն են պահանջում, և ավելի շատ գործատուներ հանդես են գալիս արտոնությունների առաջարկներով, ինչպիսիք են հոգեկան առողջության վիրտուալ աջակցությունը, ազատ օրերը կամ նույնիսկ շաբաթները, օրերն առանց աշխատանքային հանդիպումների և աշխատանքային ճկուն գրաֆիկը: 

Չնայած այս ջանքերին և առողջության կարևորությունն ընդունող աշխատողների աճող թվին՝ ջանքերը իզուր են, եթե իրականում չես վերականգնվում: Արդ՝ եթե զգում ես, որ սպառվում ես, ի՞նչ պետք է անել սթրեսից վերականգնվելու համար: 

Ավելին՝

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ն վերջերս մեկնարկել է ներկայիս իրողությունները արձանագրող նախագիծ՝ #EnlightInfographics խորագրով: Նախագիծը ներկայացնում է ինֆոգրաֆիկ նյութերի շտեմարան՝ մենեջմենթի, առաջնորդության, քննադատական մտածողության, աշխատանքի, նորարարությունների, մասնագիտական հմտությունների, աշխատաշուկայի ժամանակակից միտումների և պահանջների, առողջ ապրելակերպի և հարակից ոլորտների վերաբերյալ:

Նյութերի առաջնային աղբյուրը ամերիկյան “McKinsey & Company” մենջմենթի համաշխարհային խորհրդատվական ընկերության թվային պլատֆորմն է: Այս նախաձեռնությունն ունի կրթական նպատակ՝ վերոնշյալ թեմաների շրջանակում իրականացնելու տեղեկատվական արշավ:

Ստորև ներկայացնում ենք, թե ինչպես կարելի է ձեռք բերել աշխատանքում հույժ կարևոր մի հմտություն՝ հարմարվողականություն, ինչպես նաև ծանոթացնում այն պատճառներին, որոնք աշխատողներին ստիպել են ազատվել իրենց զբաղեցրած պաշտոնից։

Այս հմտության կարիքն ունեն բոլորը

Շատերի համար աշխատանքում մշտական փոփոխությունները՝ անընդհատ ձևափոխությունները, տարբեր աշխատաոճերը և նոր հմտությունների պահանջը, սթրեսի առաջացման էական պատճառներից են: Այնուամենայնիվ, շատերն այս փոփոխությունների ընթացքում ավելի են հմտացել ու զարգացել՝ կիրառելով չհնացող մի մետահմտություն՝ հարմարվողականություն:

Հետևյալ գրառումը ներկայացնում է եղանակներ, որոնցով առաջնորդները կարող են օգնել աշխատակիցներին արագ և մասշտաբային կերպով զարգացնել այս հմտությունը։ 

Մեքենայական ուսուցման 9 նախատիպ՝ ընկերությունների աշխատանքը վերակազմակերպելու համար

Մեքենայական ուսուցումը գործընթացների արդյունավետության բարձրացման հսկայական ներուժ ունի: Սակայն իրական, մնայուն արժեք ստեղծելը ավելին է պահանջում, քան պարզապես լավագույն ալգորիթմներ կազմելը:

Ահա մեքենայական ուսուցման 9 նախատիպ՝ ընկերությունների աշխատանքը վերակազմակերպելու համար:

Եվ վերջում

Առաջարկում ենք կարդալ առաջին հայացքից խորագրին չառնչվող, բայց աշխատանքային (և ոչ միայն) մշակույթում մեծապես պահանջվող մի օգտակար հմտության մասին, որ շատերը կոչում են լսելու արվեստ։ Իսկ եթե ծրագրում եք ապագայում դառնալ առաջնորդ-ղեկավար, ապա այս արվեստի յուրացումը կլինի Ձեր հաջողության առաջին գրավականը։

Լսելու արվեստը

Մեզ խրախուսում են լսել մեր սրտերին, լսել մեր ներքին ձայնին և լսել մեր բնազդին, բայց հազվադեպ է մեզ խրախուսվում ուշադիր և նպատակային լսել այլ մարդկանց:

Որպես մշակույթ՝ լսելը մենք համարում ենք ենթագիտակցական գործընթաց՝ ինչպես մարսողությունը կամ աչք թարթելը, որի մասին ասելու շատ բան չկա։ Երբ լսելու հասկացությունն ուսումնասիրվում է մանրամասնորեն, այն, ցանկացած պարագայում, դրվում է մասնագիտական հաղորդակցության համատեքստում․ մի բան, որը հղկվում է առաջնորդների և դաստիարակների կողմից, սակայն մի մասնագիտացում, որը մնացած բոլորը կարող են ուրախությամբ անտեսել։


Պատրաստեց՝ Մարիամ Անտիկյանը

Ընթերցացանկը կներկայացվի ամեն ամիս առաջին շաբաթ օրը՝ որևէ խորագրով։ Բաժանորդագրվել կարող եք հղմամբ։