Խորագիրը՝ Կանայք

21-րդ դարի հարաբերական իրավահավասարության և ֆեմինիստական շարժման ու միտումների համատեքստում կանայք իրավամբ սկսել են ավելի հազվադեպ իրենց «թույլ սեռ» համարել։ Ավաղ, ոչ վաղ անցյալում նրանք առնվազն իրավական և սոցիալական դաշտում իսկապես թույլ էին, իսկ շատ հաճախ նույնիսկ անզոր փոխելու իրենց սեփական կյանքը։ 

Թեև ժամանակակից աշխարհը անհամեմատ բարենպաստ է և բարեհաճ կանանց նկատմամբ` խիստ կարևոր է իմանալ ու հիշել, թե ինչ ճանապարհով են ձեռք բերվել այն հիմնարար իրավունքները և հասարակական արժևորումը, որոնք մենք այժմ ջանասիրաբար ու համառորեն փորձում ենք ամրապնդել և ընդլայնել։

Խոհանոցից մինչև տիեզերք ճանապարհը, հազարավոր կիլոմետրերից բացի, նաև հարյուրավոր տարիներ պահանջեց կանանցից, և խոսքն այս դեպքում, ինչպես կռահեցիք, բնավ գիտության մասին չէ և ոչ էլ նույնիսկ տեխնոլոգիաների։ Այնուամենայնիվ, ապագան մեզ ավելի պայծառ հեռանկար է խոստանում, որտեղ կրթության, աշխատանքի, ընտրական և ընդհանրապես ընտրության իրավունքը ի ծնե անառարկելիորեն և փաստացի կլինի յուրաքանչյուր կնոջ սեփականությունը։ 

19-րդ դարից սկսած՝ կանայք ավելի ու ավելի հաճախ էին բարձրաձայնում իրենց մտահոգող խնդիրների մասին․ սոցիալական անարդարություն, գենդերային անհավասարություն, խտրականություն, ֆինանսական կախվածություն․․․ Լուիզ Միշելի, Սիմոն դը Բովուարի և շատ այլոց շնորհիվ՝ մենք այսօր կարող ենք անցյալի հետահայաց վերլուծություն կատարել և հասկանալ, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել հարյուրամյակների ընթացքում։

Լուիզ Միշել | «Հուշեր»

Ինլայթը ներկայացնում է հատված 19-րդ դարի ֆրանսիացի հեղափոխական, մարտնչող ուսուցիչ և ֆեմինիստ Լուիզ Միշելի «Հուշեր»-ի` կանանց նվիրված գլխից։ 1871 թվականին Լուիզ Միշելը ներգրավվում է Փարիզի Կոմունայի պայքարին։ 

Լինելով ֆրանսիական բանվորական շարժման կարևորագույն կերպարներից մեկը՝ պայքարել է սոցիալական արդարության և կանանց իրավունքների համար։ «Հուշեր»-ում նա անդրադառնում է իր մանկությանն ու ուսուցչական փորձառությանը։ Այստեղ ներկայացնում է կանանց կրթության իր քննադատական տեսլականը։

Սիմոն դը Բովուար․ կենցաղային պարտականությունների բաշխման հեղափոխություն

Մեկուսացումն ընդգծում է զույգերի ներսում եղած անհավասարությունները․ կանանց 70%-ը պնդում է, որ զբաղվում է կենցաղային աշխատանքներով և իրենց երեխաների առաջադրանքներով։ Բովուարը դա կանխատեսել էր․ «Կանանց իրավունքները դեռ հաստատված չեն, դուք պետք է զգոն լինեք ձեր կյանքի ընթացքում»։

«Ինձ համար ամենակարևորը, ինչպիսին էլ որ լինեն դժվարությունները, ֆինանսական անկախություն ունենալն է, եթե անգամ նրանք ստիպած են թանկ վճարել դրա համար, և ես գիտեմ, որ ստիպում են շատ թանկ վճարել։ Քանի որ նրանց հենց պարտադրում են միաժամանակ զբաղվել և տան խնամքով։ Բայց դա առաջին պայմանն է նաև ներքին անկախություն ձեռք բերելու համար»։

Արենդթի ապրած տարիներին կանայք արդեն իսկ ունեին քաղաքական և սոցիալական նույն իրավունքները, ինչ տղամարդիկ, սակայն, ինչպես հեղինակն է նշում, հասարակությունը նրանց դեռ հավասարապես չէր արժևորում, մինչդեռ կանանց դերը կարևոր է նաև մշակույթի տեսանկյունից՝ որպես նրա պահպանման գրավականներից մեկը։ Այժմ կանայք անհամեմատ ակտիվ մասնակցություն ունեն կյանքի տարբեր ոլորտների զարգացման գործում, ինչի լավագույն օրինակներից են հետևյալ հոդվածների հեղինակների հասարակական և գիտական վերլուծությունները, իսկ ավելի մանրամասն պատկերացում կազմելու համար առաջարկում ենք ընթերցել հաջորդ հոդվածները։ 

Վասն կանանց ազատագրման

Քաղաքական տեսաբան Հաննա Արենդթն իր ուրույն տեղն է գրավել համաշխարհային փիլիսոփայության ասպարեզում՝ իր համարձակության և սեփական դիրքորոշումներն ու գնահատականները տպավորիչ պարզությամբ ձևավորելու շնորհիվ։ Թեև Արենդթին դժվար է անվանել կանանց և տղամարդկանց իրավահավասարության ջատագով, այնուամենայնիվ, տվյալ հարցին իր մոտեցումն արժանի է ուշադրության։ 

Կանանց ազատագրումը ինչ-որ չափով փաստ է․ գրեթե բոլոր մասնագիտությունները հասանելի են ժամանակակից կնոջը, որը սոցիալապես և քաղաքականապես ունի նույն իրավունքները, ինչ տղամարդիկ՝ ներառյալ քվեարկության իրավունքը և որևէ պաշտոնում առաջադրվելու իրավունքը։

Այնուամենայնիվ, եթե ուշադիր լինենք, կնկատենք՝ կանանց ազատագրումը, որ սկզբունքորեն երաշխավորված է, իր մեջ ձևական բան ունի․ հասարակությունը նրանց հավասարապես չի արժևորում։

Հոմո եվրոպեուս․ գոյություն ունի՞ արդյոք եվրոպական մշակույթ

Սկսած լուսավորականությունից մինչև սուֆրաժիստուհիներ՝ Մարի Կյուրի, Ռոզա Լյուքսեմբուրգ, Սիմոն դը Բովուար և Սիմոն Վեյ, կանանց էմանսիպացիան ստեղծագործականությամբ և քաղաքական, տնտեսական ու սոցիալական իրավունքների համար պայքարով, որն այսօր էլ դեռ շարունակվում է, դաշնայնացնող ասպարեզ է ստեղծում եվրոպացի քաղաքացուհիների ազգային, կրոնական, քաղաքական բազմազանության համար։

Եվրոպական մշակույթի այս տարբերակիչ հատկանիշը ոգեշնչում և հենարան է նաև ամբողջ աշխարհի կանանց համար դեպի մշակույթը և էմանսիպացիան նրանց ձգտման մեջ։

Զրույց Շանթալ Մուֆֆի հետ. «Հոգնականությունը կապված է կոնֆլիկտի ընդունման հետ»

Ի տարբերություն գերիշխող լիբերալ-դեմոկրատական հարացույցի՝ Մուֆֆը հանդես է գալիս արմատական և հոգնական (պլյուրալ) ժողովրդավարության մոդելի վրա հիմնված սոցիալիստական նախագծի վերաձևակերպման օգտին: 

Այս նոր քաղաքական երևակայությունը կառուցված է ոչ թե ռացիոնալ համաձայնության (կոնսենսուսի), այլ ագոնիստական հոգնականության  (պլյուրալիզմ) շուրջ, ինչը ենթադրում է ընդունել, որ քաղաքականությունը երբեք զերծ չի լինի անտագոնիզմի, քանի որ յուրաքանչյուր «մեր»-ի գոյություն ենթադրում է «նրանց» գոյությունը:

Ուշադրության է արժանի հատկապես հայ ֆեմինիստ գրողների ներդրումը մեր գրականության և պատմության մեջ, քանի որ նրանց ժամանակներում կանայք դեռևս ձայնազուրկի կարգավիճակում էին և այնպիսի մարդկանց կարիքն էին զգում, որոնք համարձակություն և քաջություն կունենային բարձրաձայնելու հասարակության կողմից անտեսված երևույթները։ Հետևյալ հոդվածում կարող եք ծանոթանալ Սրբուհի Տյուսաբի, Մարի Պեյլերյանի և Շուշանիկ Կուրղինյանի կյանքի և գործունեության որոշ կարևոր դրվագների։ 

Հայ ֆեմինիստ գրողները

Տյուսաբը, Պեյլերյանն ու Կուրղինյանը հայ կանանց ձայնն էին մի ժամանակաշրջանում, երբ վերջիններս արտահայտվելու բավականաչափ ուժ չունեին: Այդ խիզախ կանայք մերժեցին լռության և հնազանդության գաղափարը և իրենց ձայնը լսելի դարձրին սեփական ազնիվ առաքելությունները իրագործելու համար։ 

Նրանց անունները չպետք է մոռացվեն: Մենք պետք է պահենք նրանց ոգին և նրանց ուսմունքները, սերմանենք հայ երիտասարդ տղամարդկանց և կանանց հաջորդ սերունդների մեջ։ 

Ավելին՝ 

Վերջում առաջարկում ենք ստուգել պետություններ ղեկավարած և լեգենդների վերածված կանանց մասին Ձեր գիտելիքները կամ ձեռք բերել նորերը՝ անցնելով հետևյալ քուիզը։

Ի՞նչ գիտեք կանանց մասին, որոնք պետություններ են ղեկավարել

Հին աշխարհի պատմությունը բազմաթիվ անողոք թագուհիների է տեսել՝ կանանց, որ չեն վախեցել զորքեր հավաքագրել և առաջնորդել իրենց ժողովուրդներին։

Պարտված թշնամիներ, նվաճված նոր տարածքներ և իշխանություն երկրի բոլոր ծայրերում։ Չնայած տղամարդ ղեկավարները գերազանցում են նրանց թվով, այս կանանց թողած ժառանգությունն անցել է ժամանակի դաժան քննությունը՝ նրանց դարձնելով լեգենդար առաջնորդներ ու ազգային հերոսներ։


Պատրաստեց՝ Մարիամ Անտիկյանը

Բաժանորդագրվել կարող եք հղմամբ։